13 Հունիսի 2008
Փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն Լոռու մարզում
ՀՀ մշակույթի նախարարության “Մշակութային մարզեր” ծրագրի շրջանակներում Վանաձորում, Ստեփանավանում ներկայացվել են փաստավավերագրական ֆիլմեր, որտեղ, ինչպես նշում են նամակագիրները, ճշմարտացի և բարձրարվեստ արտացոլումն են գտել 1988 թ. արհավիրքի ժամանակ մեր ժողովրդի դրսևորած տոկունությունն ու անկոտրում ոգին:
12 Հունիսի 2008
“Կրեմլյովսկի բալետ” թատրոնի հյուրախաղերը Հայաստանում
“ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թթ. համագործակցության մասին” ծրագրի և “ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև 2008թ. համագործակցության մասին” հուշագրի շրջանակներում ս. թ. հունիսի 10-12-ը Հայաստանում է գտնվելու “Կրեմլյովսկի բալետ” թատրոնը, որը “Ռուսական մշակույթի սեզոններ” ծրագրով Ռուսաստանի օրվա կապակցությամբ հունիսի 12-ին հանդես կգա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
10 Հունիսի 2008
Շչեդրինյան օրեր Հայաստանում
Հունիսի 11-14-ը “XXI-ի հեռանկարներ” փառատոնի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվում են շչեդրինյան օրեր, որին մասնակցում է ինքը՝ մաեստրոն և աշխարհահռչակ երաժիշտներ. Օլլի Մուստոնենը (դաշնամուր), Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Եկատերինա Մեչետինան (դաշնամուր), Դավիդ Գերինգասը (թավջութակ, դիրիժոր), Սոլե Մուստոնենը (հոբոյ), Պետտերի Սալոմաեն (բարիտոն)։ Համերգներին մասնակցում են Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սերենադ կամերային նվագախումբը, Հովեր կամերային երգչախումբը, մենակատարներ։
10 Հունիսի 2008
“Գրքարվեստ” միջազգային 5-րդ մրցանակաբաշխությունը Մոսկվայում
2008 թ. հունիսի 4-7-ը Մոսկվայում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների “Գրքարվեստ” միջազգային 5-րդ մրցանակաբաշխությունը: Հայաստանից միջազգային ժյուրիի աշխատանքներին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պոլիգրաֆիայի գործի բաժնի պետ Ա. Ավագյանը:
08 Հունիսի 2008
Ճանաչենք Հայաստանի հուշարձանները
“Ճանաչենք Հայաստանի հուշարձանները” ծրագրի մեկնարկը ազդարարվեց Գառնու տաճարի համալիրից` ս. թ. հունիսի 8-ին, ժամը 12:00-ին: Ծրագրի առաջին փուլի համար ընտրված հաջորդ հուշարձաններն են Արտաշատ քաղաքատեղի – Խոր Վիրապ, Գյումրու պատմական միջուկ, Զվարթնոց, Նորավանք - Գնիշիկաձոր համալիրները:
06 Հունիսի 2008
Գեղանկարիչ Վաղարշակ Արամյանի անհատական ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի բացումը
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ, Երեանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի /ԵԳՊԱ/ պրոֆեսոր Վաղարշակ Արամյանի անհատական ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը։
05 Հունիսի 2008
“Большая перемена” կենտրոնի վերապատ րաստման դասընթացներ Հայաստանի գրադարանավարների համար
“ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թթ. համագործակցության մասին” ծրագրի և “ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև 2008թ. համագործակցության մասին” հուշագրի շրջանակներում ...
04 Հունիսի 2008
Մեկնարկեց հեղինակային երգի "Ոսկե կիթառ-2008" փառատոնը
“Մշակույթի զարգացման հիմնադրամի” գործադիր տնօրեն Սամվել Մեսրոպյանը և երգահան- կատարող Էդուարդ Զորիկյանը ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ընթացքում պատասխանեցին վաղը մեկնարկվող՝ հեղինակային երգի "Ոսկե կիթառ-2008" փառատոնի վերաբերյալ լրագրողների հարցերին
04 Հունիսի 2008
ՀՀ մշակույթի նախարա րությունում ներկայացվեց "Արևիկ" մանկական երգի մրցույթ-փառատոնը
Ասուլիսին մասնակցեցին` “Արևիկ” անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը, “Արևիկ” մանկական մրցույթ - փառատոնի սցենարի և “Արևիկ” հաղորդաշարի հեղինակ Նաիրա Դիվանյանը, վոկալի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը:
04 Հունիսի 2008
"Արամ Խաչատրյան" երաժշտական փառատոնի մեկնարկը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ներկայացրեց "Արամ Խաչատրյան" երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները
03 Հունիսի 2008
Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ս. թ. մայիսի 22-ից հունիսի 3-ը ՀՀ ազգային պատկերասրահում կազմակերպվեց անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նվիրում խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին նաև իր ստեղծագործող զավակները:
02 Հունիսի 2008
Մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը մասնակցել է Հորդանանի փառատոնին
Երևանի քաղաքապետարանի Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը ս.թ. մայիսի 23-ից հունիսի 1-ը մասնակցել է Հորդանանի թագավորության պետական անկախության օրվան նվիրված փառատոնին:
31 Մայիսի 2008
Էմիլ Ղազախեցյանի հիշատակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում բացվեց վաստակաշատ ճարտարապետ, նկարիչ Էմիլ Ղազախեցյանի գրաֆիկական աշխատանքների հետմահու ցուցահանդեսը:
30 Մայիսի 2008
Հայ մշակույթին նվիրված օրեր՝ Վրաստանում
Մայիսի 24-ից 29-ը Վրաստանում անցկացվեցին հայ մշակույթի օրեր. հոբելյանական հանդիսություն նվիրված թումանյանական "Վերնատան" 110-ամյակին, Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված "Վարդատոն" և Հայ պոեզիայի փառատոն
29 Մայիսի 2008
“Ճակատագրի 17 ակնթարթ” Մ. Թարիվերդիևի երաժշտության աշխարհը
Մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցեցին Մ.Թարիվերդիևի այրին՝ Վերա Թարիվերդիևան, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը և Մ.Թարիվերդիև հիմնադրամի հիմնադիր անդամ Հովսեփ Թորոսյանը։ Ասուլիսը նվիրված էր “Ճակատագրի 17 ակնթարթներ” խորագրով Երևանում և Արցախում կայանալիք միջոցառումների մեկնարկին։
29 Մայիսի 2008
Շնորհանդես Հայաստանի Ազգային պատկերա սրահում
Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացվեցին "Ես Հայաստանի Հանրապատության քաղաքացի եմ" գիրքը, “Պետական խորհրդանիշեր “ խորագրով փաստավավերագրական` ֆիլմը և “Պետական խորհրդանիշեր “ մուլտիպլիկացիոն կինոնկարը։