change language
navigation map
portal ajajaajajajajs jdadasda
text
05 Փետրվարի 2010

Համերգ` նվիրված Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակին

ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում են համերգ` նվիրված Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակին: Դիրիժոր`Վարդան Հակոբյան Ծրագրում` Էդգար Հովհաննիսյան Սյուիտ “Մարմար” բալետից, Բաքոսատոն, Ադաջո, Պասակալիա “Անտունի” բալետից, Ալ. Սպենդիարյան` “Երեք արմավենի”, Պրոկոֆև` “Ռոմեո և Ջուլիետ” բալետ, սյուիտներ թիվ 1 և 2 Համերգը տեղի կունենա փետրվարի 5-ին, ժամը 19:00-ին:

03 Փետրվարի 2010

Տիկնիկային արվեստի թանգարան` Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում

Ս. թ. փետրվարի 5-ին, ժամը` 14։00-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կբացվի Պավլոս Բորոյանի անունը կրող տիկնիկների թանգարանը ։

27 Հունվարի 2010

Ազգային խաղերը` ոչ նյութական մշակութային ժառանգության մաս

,Ազգային զարգացման գիտակրթական կենտրոնե հասարակական կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է ,Հայ ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում` որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացումե ծրագիրը: Կազմակերպությունը հունվարի 30-ին, ժամը 11:00-ին հրավիրում է Երևանի պետական համալսարանի սպորտային համալիրի դահլիճ, որտեղ տեղի կունենա վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրականացվող եզրափակիչ մրցույթը: Մրցույթի ընթացքում մասնակից 5 դպրոցների հավաքականները կխաղան հայ ազգային 6 խաղ: Ծրագրի նպատակն է պահպանել ու զարգացնել հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգություն հանդիսացող ազգային խաղերը:

31 Դեկտեմբերի 2009

Բարեգործական համերգ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո

ՀՀ մշակույթի և ՀՀ առողջապահության նախարարությունների հովանավորությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ 2010 թ. հունվարի 17-ին, ժամը 18.00-ին □Արամ Խաչատրյան□ համերգասրահում տեղի կունենա Բժիշկների Համաշխարհային Նվագախմբի բարեգործական բացառիկ համերգը: Նվագախմբի հիմնադիրը և դիրիժորն է Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Շտեֆան Վիլլիխը, մենակատարը` Յան Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթի 1-ին մրցանակակիր, Բելգիայի Էլիզաբեթ Թագուհու անվան մրցույթի առաջին մրցանակակիր /2005 թ./ Սերգեյ Խաչատրյանը:

29 Դեկտեմբերի 2009

Հովհ. Թումանյանի թանգարանի Վեբ-կայքի շնորհանդեսը:

Դեկտեմբերի 29-ին ժամը 15:00-ին տեղի կունենա Հովհ. Թումանյանի թանգարանի Վեբ-կայքի շնորհանդեսը:

29 Դեկտեմբերի 2009

“Իտալիան Բեմում` երաժշտության, պարի, պոեզիայի աշխարհ” համերգ-ներկայացում

Հայ-իտալական համագործակցության շրաջանակներում ս. թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա □Իտալիան Բեմում` երաժշտության, պարի, պոեզիայի աշխարհ□ համերգ-ներկայացումը: Ծրագրին կմասնակցեն թատրոնի, կինոյի և հեռուսատեսության դերասանուհի Ջուդիտտա Սալտարինին, բարիտոն, նվագակցող` մաեստրո Մաուրո Տրոմբետտան, էստրադային երգիչ Չեզարե Ռաննուչչի Ռաշելը, մեծն սոպրանո Մարտինա Բելլին, սոպրանո Աուրորա Չինելլին, տենոր Դոմինգո Ստազին, պարուհիներ` Մարթա Դե Յոաննան և Աուրորա Պիկան:

25 Դեկտեմբերի 2009

Թանգարանային հուշանվերների ցուցահանդես – expo 2009

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի թանգարանային հուշանվերների ցուցահանդես:

24 Դեկտեմբերի 2009

“Սուրբ ծննդյան հեքիաթ” խորագիրը կրող ցուցահանդես-դասախոսություն,

Ս. թ. դեկտեմբերի 24– ին, ժամը 14:00- ին Հովհ. Թումանյանի թանգարանում տեղի կունենա “Սուրբ ծննդյան հեքիաթ” խորագիրը կրող ցուցահանդես-դասախոսություն, “Ոսկե դիվան” հեքիաթագիտական հանդեսի առաջին համարի և Հովհ. Թումանյանի “Սրամիտ հովիվը” զվարճալի խաղի շնորհանդեսները: Սույն օրը` ժամը 17:00-ին տեղի կունենա “Անուշի ճակատագիրը” խորագրով գրական-երաժշտական երեկո` նվիրված Հովհ. Թումանյանի, Կոմիտասի 140 և Արմեն Տիգրանյանի ծննդյան 130-ամյակներին:

15 Դեկտեմբերի 2009

Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին նվիրված ցուցահանդես

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ առանձնակի կներկայացվեն Թոքատում, Սեբաստիայում, Կ. Պոլսում նրա գրական և մանկավարժական գործունեությունը լուսաբանող վավերագրեր: Կներկայացվեն նաև գրողի անձնական իրերը, լուսանկարները որոնցից շատերին հանրությունը կծանոթանա առաջին անգամ:

15 Դեկտեմբերի 2009

Ազատ Եղիազարյանի “Այս հմուտ, հանճարեղ լոռեցին” գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին Հ. Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի “Այս հմուտ, հանճարեղ լոռեցին” գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ “Հ. Թումանյան-140” հոբելյանական ծրագրերի շրջանակներում:

news

Սկիզբ

04 Նոյեմբերի 2009

“Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակութային քաղաքականության նոր ուղիները”

"Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակութային քաղաքականության նոր ուղիները" խորագրով Անկախ պետությունների համագործակցության երկրների տարածաշրջանային կոնֆերանս` միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Հոկտեմբերի 5-8-ը, Երևան,Գոլդեն Փելըս հյուրանոցի "Վան" դահլիճ:



to_start սկիզբ
to_top վերև