change language

navigation map
portal


news
30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները


30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները


18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)


28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:


23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:


15 May 2010

«Ճանաչենք զմիմյանս»

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը «Թանգարանների եվրոպական գիշեր-2010» նախաձեռնության շրջանակներում ընդառաջ գնալով 2010 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մշակույթների մերձեցման միջազգային տարի հայտարարելու որոշմանը` մայիսի 15-ին կանցկացնի «ՃԱՆԱՉԵՆՔ ԶՄԻՄՅԱՆՍ» խորրագրով միջոցառումը:


03 May 2010

Մարտիրոս Սարյանը` Հայրենական Մեծ պատերազմի տարիներին

Ս.թ. մայիսի 3-ին ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես` նվիրված Հաղթանակի 65-ամյակին:


21 April 2010

"Ազգային պատկերասրահ" միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնի ծրագիրը

Ապրիլի 21-ից մայիսի 26-ը հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում անց է կացվելու "Ազգային պատկերասրահ" միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը.


18 April 2010

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված` ապրիլի 18-ին, ժամը` 12:00-ին կմեկնարկի <<Գյուղատնտեսական ժառանգություն>> խորագրով միջոցառումը, կբացվի <<Ուրարտուից` Երևանի գարեջուր>> ցուցահանդեսը:


16 April 2010

Ռոբերտ Էլիբեկյան, Արա Շիրազ, Էդուարդ Խարազյան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ժամանակակից արվեստի թանագրանում ապրիլի 16-ին, ժամը 16:00-ին կբացվի Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի, Էդուարդ Խարազյանի` <<Երեքի ցուցահանդես>>ը:


>>
hobelyanner
news
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 ...
28 July 2010

Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը

Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Հուլիսի 28-ին Մոսկվայում վախճանվեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը: Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում: 1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:

27 July 2010

"Արցախի քամի" մոսկովյան փողային համույթի համերգը Գառնու տաճարում

Հուլիսի 28-ին, ժամը 20:30-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա <<Արցախի քամի>> մոսկովյան փողային համույթի համերգը: Ծրագրում` Նարեկացի, Եկմալյան, Խ. Ավետիսյան, Հարությունյան, Բաբաջանյան, Կ. Խաչատրյան, Շաքարյան, Սադոյան, Բիզե:

26 July 2010

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունից տեղեկացնում են

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը ՀՀ մշակույթի նախարարությանը այսօր գրավոր տեղեկացրել է, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը և իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:

23 July 2010

Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, Հայաստանի թատերական գործիչների միությունը և Ծաղկաձորի քաղաքապետարանը համատեղ ներկայացնում են Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը (“INTERNATIONAL MIME FESTIVAL Dedicated to Leonid Yengibaryan’s 75th Anniversary”), որը կանցկացվի 2010 թ. օգոստոսի 10-15-ը` Ծաղկաձորում: Հայտնի է, որ մնջախաղի լեզուն միջազգային է և հասանելի է յուրաքանչյուր մարդու` անկախ ազգային պատկանելությունից: Փառատոնի նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը:

23 July 2010

Մոսկովյան «Արցախ» փողային կվինտետը համերգային շրջագայությունով ժամանել է Հայաստան

Փողային Artsakh Winds համույթ ստեղծվել է 2006 թվականին:Անսամբլի կազմում երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ են, ներկայումս տարբեր նվագախմբերի մենակատարներ: Համույթի երկացանկում ընդգրկված է տարբեր ժամանակների և ոճերի երաժշտւթյուն: Հատուկ տեղ են գրավում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համույթի գործնեությունը նպաստում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, որտեղ մեծ դեր ունի անսամբլի գեղղեկավար, կոմպոզիտոր Յուրի Գալստյանը:

23 July 2010

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհավորում է մշակութասեր հայ ժողովրդին

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը շնորհավորում է Հայաստանի մշակութասեր ժողովրդին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Դեսպանը նաև համոզմուն է հայտնում, որ այլ ժողովուրդների համար իրողությունը կարող է հրաշալի առիթ հանդիսանալ լավագույնս ծանոթանալու հայ ժողովրդի մշակույթին, արվեստին ու պատմությանը:

23 July 2010

Հայաստանը ներկայացվել է Բելառուսում

<<Սլավյանսկի բազար>> արվեստների միջազգաին 18-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպվող <<Վիտեբսկ-2010>> էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթում մասնակցություն է ունեցել Հայաստանի երգի պետական թատրոնի երգչուհի Անահիտ Շահբազյանը և արժանացել 2-րդ պատվավոր մրցանակի:

23 July 2010

Հայաստան-Իրան. համագործակցության նոր եզրեր պատմահնագիտական արգելոց-թանգարանների պահպանության ուղղությամբ

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանից տեղեկացնում են, որ այսօր, հուլիսի 23-ին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական պրն Մոհամմադ Շաքիբան: Այցի նպատակը ինչպես տարածաշրջանի նշանավոր հնագիտական հուշարձանի հետ ծանոթությունն ու հայկական հնագիտական ժառանգության բացահայտումն էր, այլև աշխատանքային մի շարք հարցերի քննարկումը:

22 July 2010

"Արցախ" փողային կվինտետը համերգային շրջագայությունով` Հայաստանում

Ս.թ. հուլիսի 23-ին, ժամը 14:00-ին ՀՀ մշակույթի նախարարության Ռուսական արվեստի թանգարանում համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայի <<Արցախ>> փողային կվինտետը: Գեղղեկավար Յուրի Գալստյան: Համույթում ընդգրկված են տաղանդաշատ երիտասարդ մենակատարներ` Մոսկվայի տարբեր նվագախմբերից: Համույթի երկացանկում առանձնահատուկ տեղ են գրավում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Վերոնշյալ համերգում կհնչեն Բիզե, Բոյամյան, Բոյաջյան, Բաբաջանյան, Կ. Պետրոսյան, Պրոկոֆև, Չայկովսկի, Սադոյան, Վարդազարյան: <<Արցախ>> փողային կվինտետը հանդես կգա նաև Գյումրիում /Հուլիսի 22-ին/, Գառնիում / հուլիսի 28-ին, տաճարի տարածքում/ և Դիլիջանում /հուլիսի 30-ին/: Համերգների մուտքն անվճար է:

22 July 2010

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2009-2010 թթ. համերգաշրջանում կատարված աշխատանքները

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն 2009-2010 թթ. համերգաշրջանում հանդես է եկել ավելի քան 45 համերգներով, որոնցից 12-ը (սիմֆոնիկ և կամերային)` արդեն ավանդական դարձած Երևանյան միջազգային երաժշտական 3-րդ փառատոնի շրջանակներում (Փառատոնի գեղղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը): Երևանյան փռատոնի ծրագրում տեղ են գտել հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց կատարումներով հանդես են եկել արտերկրի ու Հայաստանի լավագույն մենակատար երաժիշտ- կատարողները (թվով 22): Փառատոնին մասնակցել են համաշխարհային բեմերում ճանաչում ունեցող անվանի արտիստներ Քիմ Քաշքաշյանը (ալտ), Վոլֆգանգ Մայերը (կլառնետ), Ռադովան Վլատկովիչը (գալարափող), Անահիտ Չաուշյանը (դաշնամուր), Իլյա Գրինգոլցը (ջութակ), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ), Պոլինա Լեշչենկոն (դաշնամուր), Փրիյա Միթչելը (ջութակ), Նատալյա Գուտմանը (թավջութակ), Սվյատոսլավ Մորոզը (ջութակ), Դայշին Կաշիմոտոն (ջութակ), Էշլի Վոսը (դաշնամուր), Մասիմո Քվարտան (ջութակ), Ալդո Սիսիլլոն և Լավարդ Սքու-Լարսենը (դիրիժորներ), Կարինե Բաբաջանյանը (սոպրանո), Ջուզեպե Ջակոմինին (տենոր): Վերջիններս այդ օրերին հանդես են եկել նաև վարպետության դասընթացներով:

20 July 2010

Խ. Աբովյան -200. Նոր ցուցադրության բացում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո ներկայանում է 12 բաժիններից բաղկացած նոր ցուցադրությունով. Քանաքեռ, Էջմիածին, Ներսիսյան դպրոցի և Դորպատի համալսարանի ուսումնառության տարիներ, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմ, Աբովյանը մանկավարժ, Աբովյանը և եվրոպական գրականությունը... մինչ` <<Անհայտ բացակայությունը>>։

20 July 2010

ՀԱԳ-ում նշեցին Զորի Բալայանի 75-ամյակը

Այսօր Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի հետ: Ծննդյան 75-ամյակի, ծավալած գործունեության և հայ գրական ու հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար Զ.Բալայանին շնորհվեց գրադարանի բարձրագույն պարգևը` <<Հակոբ Մեղապարտ>> հուշամեդալը: Միջոցառմանը ներկա էին Զ.Բալայանի գրչակից ընկերները, □Կիլիկիա□ նավի անձնակազմը, ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, Կառավարությունից, Մշակույթի, Արտաքին գործերի նախարարություններից, Ժուռնալիստների և Գրողների միություններից:

19 July 2010

Հայկական պրեմիերա` Շվեյցարիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ վերջերս Շվեյցարիայի Լաշո Դեֆոն քաղաքում տեղի ունեցավ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի “Adventure” ստեղծագործության պրեմիերան` գրված ալտի, սաքսոֆոնի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար: “Adventure”-ը կատարողական բարձր վարպետությամբ հանրությանն են ներկայացրել սաքսոֆոնահարուհի Քրիստել Վիլնեգերը, դաշնակահարուհի Արուս Աճեմյանը, Լաշո Դեֆոն քաղաքի կոնսերվատորիայի նվագախումբը` դիրիժոր Պիեռ-Ալեն Մոնոյի ղեկավարությամբ:

19 July 2010

Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ` Ատոմ Էգոյանին

2010 թվականի հուլիսի 16-ի N 541 - Ա որոշմամբ` ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ և համաշխարհային ու հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի, անզուգական վարպետության համար Ատոմ Էգոյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրա¬պետության վարչապետի հուշամեդալով:

17 July 2010

Խաչատուր Աբովյան - 200

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո ներկայանում է 12 բաժիններից բաղկացած նոր ցուցադրությունով. Քանաքեռ, Էջմիածին, Ներսիսյան դպրոց, Դորպատի համալսարան, Աբովյանը` մանկավարժ, Աբովյանը և եվրոպական գրականությունը, մեծ հայի կյանքի ու գործունեության այս և այլ դրվագներն են ներկայացնում գրողի 200-ամյակին նվիրված ցուցադրության բազմաթիվ վավերագրերն ու լուսանկարները:

17 July 2010

Ռուսական ավանդական տիկնիկները` Երևանի ռուսական արվեստի թանգարանում

ՀՀ մշակույթի նախարարության Երևանի ռուսական արվեստի թանգարանում /պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու/ ս. թ. հուլիսի 17-24-ը ներկայացվում է հեղինակային տիկնիկի մոսկովյան միջազգային փառատոնի եռակի դափնեկիր, նկարչուհի Տատյանա Կալինսկայայի ստեղծագործությունների □Կյանք ներշնչելով…□ խորագիրը կրող ցուցադրությունը: 2008 թ. Յարոսլավլում □Ռուսական կոստյումը ժամանակաշրջանների սահմանագծում□ մրցույթում Տատյանա Կալինսկայան հաղթող է ճանաչվել □Հեղինակային տիկնիկ□ անվանակարգում:

17 July 2010

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում

ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանն այցելել է <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան: ՊՀԱԹ-ի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նախարարին ներկայացրել է Էրեբունի հնավայրի և <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի պահպանության և օգտագործման, հնավայրի և միջնաբերդի` մասնավորապես <<Խալդի>> տաճարի, պալատական կառույցների և տնտեսական մասի վերականգնման /ռեստավրացիայի/ խնդիրները:

15 July 2010

Ստեղծագործող երեխաները "Արտուտիկ" մանկապատանեկան ամառային ճամբարում

ՀՀ Կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի □ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին□ N589-Ն որոշմանը համահունչ, մշակույթի նախարարությունն արդեն չորրորդ տարին է ինչ կազմակերպում է շնորհալի երեխաների հանգիստը Դիլիջանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության ստեղծագործական տանը` □Արտուտիկ□ մանկապատանեկան ամառային ճամբարում: Հուլիսի 9-15-ը □Արտուտիկ- 2010□ մանկապատանեկան ամառային ստեղծագործական ճամբարում հանգստանալու և ստեղծագործելու հնարավորություն ստացան 12-15 տարեկան ավելի քան 70 շնորհալի երեխաներ ՀՀ մարզերից, Երևանից, Արցախից և Ջավախքից: Պատանի ճամբարականները 2009 թվականի հանրապետական և միջազգային մրցույթների 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմակիր և մրցանակակիր երեխաներ են:

to news archive >>
news
31 December 2010

“Սեուլի” VII-րդ միջազգային երաժշտական /դաշնամուր/ մրցույթ.

“Սեուլի” 7-րդ միջազգային երաժշտական մրցույթը /դաշնամուրի բնագավառում/ կանցկացվի Սեուլում` 2011 թ. ապրիլի 12- 24-ը` “Recital Hall”- ում և Սեուլի Արվեստների կենտրոնի դահլիճում: “Սեուլի” երաժշտական միջազգային մրցույթի հիմնադրին է “Dong-A Ilbo” հեղինակավոր օրաթերթը, որի նպատակն է զարգացնել երկրների միջև մշակութային փոխանակումները և ողջ աշխարհի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին աջակցելը:


20 October 2010

Գեղանկարչության միջազգային մրցույթ` □Արտ Մոմենտ□

□Արտ Մոմենտ□ նխագծի հիմնադիրն է □Հենկել□ ընկերությունը: Օպերատորն է` □Արտ Գորոդ□ միջազգային համաժողովը: □Արտ Մոմենտ□ նախագիծը մեկնարկել է 2009 թվականին` □Մոմենտ□ ապրանքանիշի 30-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում և անց է կացվում ՌԴ գեղարվեստի ակադեմիայի հովանու ներքո, ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ նկարիչների միության աջակցությամբ:


20 September 2010

“Լուիջի Մալերբայի մրցանակ” (“PREMIO LUIGI MALERBA”)

Իտալիայի կառավարությունը հայտարարում է գեղարվեստական արձակի և սցենարների ”Լուիջի Մալերբայի մրցանակ” մրցույթը:


23 August 2010

Միջազգային քննարկումներ` նվիրված ֆրանսիացի գրող և փիլիսոփա

2010 թ. օգոստոսի 23-25-ը Բուենոս Այրեսում տեղի կունենա □Աշխարհայացքի ու մտածելակերպի էվոլյուցիան□ խորագրով միջազգային քննարկում` նվիրված ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբեր Քամյուին:


27 July 2010

<Ազգային տարրերով ժամանակակից բեմական հագուստների էսքիզների> մրցույթ

Ազգային հագուստի ավանդույթների վերականգնմանը, ժամանակակից բեմական հանդերձանքում ավանդական ուրվագծի, առանձին մանրամասների` ասեղնագործ, կարպետագործ կամ գոբելենագործ բանվածքների, զարդանախշերի կիրառմանը նպաստելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է <Ազգային տարրերով ժամանակակից բեմական հագուստների էսքիզների> մրցույթ:


26 July 2010

Համաշխարհային երգչախմբային 6-րդ խաղեր Շաոսինում

Սիրողական երգչախմբերի և պարախմբերի համաշխարհային 6-րդ խաղերը անցկացվում են ս.թ. հուլիսի 15-26-ը Շաոսինում: Մրցութային 1 կարգում մասնակցության վճարը կազմում է 350 EUR, հետագա յուրաքանչյուր կարգերում` 150 EUR: Յուրաքանչյուր խմբի մասնակցության վճարը կազմում է 150 EUR: Մանրամասների համար այցելել www.worldchoirgames.com


25 July 2010

<<Վունգթաու – Վիետնամ- 2010>> համաշխարհային փառատոն

2010 թ. հուլիսի 21-25-ը Վիետնամի Վունգթաու քաղաքում կանցկացվի <<Վունգթաու – Վիետնամ- 2010>> համաշխարհային փառատոն` աջակցությամբ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների:


12 July 2010

<<Ներկայի վերակենդանացումը>> նշանաբանով լավագույն դրամատուրգիական երկերի մրցույթ

Ազգային թատերական ստեղծագործական միավորումը (ԱԹՍՄ), ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ, 2010 թ. հոկտեմբերին նախաձեռնում է Արդի դրամատուրգիայի □ՆԵՐԿԱՅԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ□ I միջազգային բաց փառատոն՝ ԱՊՀ, Բալթյան և նախկին ՍՍՀՄ երկրների առաջատար դրամատուրգների, բեմադրիչների և թատերական քննադատների մասնակցությամբ։ Փառատոնի կազմկոմիտեն հայտարարում է նախնական մրցույթին մասնակցելու հայտերի ընդունում։


10 June 2010

“Արվեստի Հենկել- 2010” մրցանակաբաշխություն Վիեննայում. “Արվեստագիտական ճամբարներ” ծրագիր` “ԿուլտուրԿոնտակտ Ավստրիա” ընկերության աջակցությամբ

2010 թվականին Վիեննայում 9-րդ անգամ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի “Հենկել” կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու “Արվեստի Հենկել- 2010” մրցանակաբաշխությանն, որի մրցանակային գումարը կկազմի 7000 եվրո: Հաղթողը հնարավորություն կունենա հաջորդ տարի` Վիեննայի Ժամանակակից արվեստի “Մումոկ” թանգարանում ներկայացնելու իր գործերը առանձին ցուցահանդեսով, կհրատարակվի ցուցահանդեսի կատալոգ, ինչպես նաև կկազմակերպվի մրցանակակրի անհատական ցուցահանդեսն իր հայրենի քաղաքում:


21 May 2010

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է

Գրահրատարակչական արտադրանքի որակի բարձրացման, գրքարվեստի զարգացման, գրահրատարակիչների միջև համագործակցության և մրցակցության խթանման, տպագրական ժամանակակից տեխնոլոգիաների քարոզչության, ազգային մշակութային և հոգևոր արժեքների տարածման նպատակավ` ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է “Գրքարվեստ” մրցույթ՝ հետևյալ անվանակարգերով.


21 May 2010

Հմտությունների զարգացման ուսումնական դասընթացներ` Հնդկաստանում

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2010-2011թթ. կազմակերպվում են դասընթացներ, որին առաջարկվում է մասնակցել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի, ինչպես նաև նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների 25-45 տարեկան, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին:


10 May 2010

«Գրանշան 2010»

Հայստանի հանրապետության մշակույթի նախարարությունը Մյունխենի տպագրիչների միության հետ համատեղ հայտարարում է «Գրանշան 2010» արևելյան տառատեսակների 3-րդ միջազգային մրցույթի աշխատանքների ընդունելություն, որը անցկացվում է հատկապես հայկական, կիրիլյան և հունական տառատեսակների համար:


15 April 2010

“Լավագույնս փոխենք աշխարհը” 9-րդ միջազգային մանկական փառատոն “Արտեկ” միջազգային մանկական կենտրոնում /Ուկրաինա/

Ս. թ. հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը Ուկրաինայի “Արտեկ” միջազգային մանկական կենտրոնում կանցկացվի “Լավագույնս փոխենք աշխարհը” խորագիրը կրող 9-րդ միջազգային մանկական փառատոնը, որի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին: Փառատոնին կարող են մասնակցել` ՀՀ քաղաքացի հանդիսացող 13-15 տարեկան շնորհալի երեխաներն ու պատանիները:


01 April 2010

“Այս փառապանծ Հաղթանակի օրը” խորագրով մանկական նկարների միջազգային մրցույթ` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին

Ղրղզստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարությունը ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ անց է կացնում ԱՊՀ երկրներում բնակվող 5-16 տարեկան երեխաների ու պատանիների` “Այս փառապանծ Հաղթանակի օրը” խորագիրը կրող մանկական նկարների միջազգային մրցույթ` նվիրված Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 65-ամյակին:


19 March 2010

Գեղարվեստական ստեղծագործության մանկապատանեկան /5-20 տարեկան/ մրցույթ-փառատոն ՌԴ-ում

2010 թ. ապրիլի 3-9-ը Մոսկվայում կազմակերպվում է □Բաց Եվրոպա□ խորագրով 6-րդ միջազգային մանկապատանեկան մրցույթ-փառատոն։ Փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունն, ինչպես նաև մասնակցության պայմաններին առնչվող մանրամասները զետեղված են www.otkrytaya-evropa.ru ինտերնետային կայքում։


16 March 2010

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կանցկացվի “Լուսանկարչական” և “Ձեռակերտ խաղալիքների” մրցույթներ

Եգիպտոսի Արաբական Հանրապետության Մանկական մշակույթի պետական կենտրոնը կազմակերպում է. • “Լուսանկարչական” /վերջնաժամկետը` 2010 թ- մարտի 30/ • “Ձեռակերտ խաղալիքների” /վերջնաժամկետը` 2010 թ- մայիսի 30/ մրցույթներ:


04 March 2010

Մրցույթ նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

ՀՀ մշակույթի նախարարությունը /այսուհետ` Նախարարություն/ հայտարարում է մրցույթ նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար


02 March 2010

Փոփ երաժշտության միջազգային մրցույթ Բաթումիում` «Բաթումի Սանշայն 2010»

Վրաստանի Հանրապետության մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարությունը կազմակերպում է □Բաթումի Սանշայն- 2010□ փոփ երաժշտության երիտասարդ արտիստների մրցույթ:


23 February 2010

Կրթաթոշակ` Հայաստանի քաղաքացիներին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակ 2010-2011 ակադեմիական տարվա համար /2010 թ. հոկտեմբերի 1-ից 2011թ. սեպտեմբերի 30-ը/:


18 February 2010

“ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԻՐԱՏՈՒԹՅԱՆ” ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` “Microsoft” ընկերությունը “CAPS”, “BSA” և “P.ART” ընկերությունների հետ համատեղ պատրաստվում է իրականացնել ցուցապաստառների մրցույթ-ցուցահանդես “Ստեղծագործողներն ընդդեմ պիրատության” խորագրով:


10 February 2010

Ֆրիդեկ-Միստեկ - 2010

Չեխիայի Հանրապետության Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում 2010 թ. հունիսի 15-21-ը տեղի կունենա ազգագրական խմբերի միջազգային փառատոն: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև ս.թ. փետրվարի 10-ն է: Փառատոնի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ դիմելով. էլ.փոստ` gerykova@centrum.cz կամ eva.gerykova@fm.khsova.cz Հեռ/ֆաքս` (+) 420-558-435015 Բջջ` (+) 420-605 304 569


27 January 2010

“Чистое детство” արվեստի 4-րդ միջազգային մրցույթ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու “Чистое детство” արվեստի 4-րդ միջազգային մրցույթին, որի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի գովազդումն է: Մրցույթի կազմակերպիչների կարծիքով նրանք, ովքեր անտարբեր չեն և հնարավորություն ունեն ուժերի ներածի չափով իրենց լուման ներդնել հասարակության առողջացման շնորհակալ գործին` մրցույթին կարող են մասնակցել արվեստի տարբեր բնագավառների իրենց ստեղծագործական աշխատանքներով: Դրամական միջոցները, որոնք կստացվեն մրցույթի արդյունքում, կուղղորդվեն երեխաների շրջանում կյանքի արատավոր երևույթների` նարկոմանիայի, ալկոհոլիզմի և ծխելու տարածմանը կանխարգելելուն ուղղված միջոցառումներին:


31 December 2009

“ Կաստելո դի Դուինո” միջազգային բանաստեղծական մրցույթ

Իտալիայի Տրիեստ քաղաքի “ Պոեզիա և համերաշխություն” ասոցիացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի իտալական ազգային հանձնաժողովի հովանավորությամբ անց է կացնում “ Կաստելո դի Դուինո” միջազգային բանաստեղծական մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդ բանաստեղծները: Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2009 թ. դեկտեմբերի 31-ը: Մրցույթի անցկացման մանրամասներին կարելի է ծանոթանալ www.castellodiduinopoesia.it կայքից:


31 December 2009

“ՇԱՆԿԱՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ” Հնդկաստան- 2010 թ.

Մրցույթը բաց է աշխարհի բոլոր երեխաների համար /ծնված 1994 թ-ի հունվարի 1-ից /: Թեմայի ընտրությունը ազատ է /գեղանկարչություն, նկարչություն, գրական փորձ/: Յուրաքանչյուր մասնակցի հայտ /2009 թ. ընթացքում ստեղծված անհատական աշխատանք/ պետք է վավերացված լինի ծնողի կամ ուսուցչի կողմից` բնագրով: Վավերացվող տեղեկատվությունը / անուն, ազգանուն, սեռ, ծննդյան օր, ազգություն, փոստային հասցե, հայտի թեմա`վերնագիր/ պետք է գրված լինի տպագիր անգլերենով` ներկայացված աշխատանքի հակառակ երեսին:


31 December 2009

ԱՊՀ լավագույն լրագրողների մրցույթի հաղթողները հայտնի կդառնան 2010 թվականի դեկտեմբերին

“Լավագույնը լրագրողական մասնագիտությունում” ԱՊՀ լրագրողների մրցույթի հիմնադիրներն են. ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար Համագործակցության Միջպետական Հիմնադրամը /ՀՀՄՀ/, “Եվրասիա Մեդիա Կենտրոնը”, Լրագրողների միությունների միջազգային համադաշնությունը /կոնֆեդերացիան/, Հեռուստատեսության և Ռադիոյի միջազգային ակադեմիան, ՌԴ լրագրողների միությունը:


31 December 2009

Առաջնորդների զարգացման ծրագիր` Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում

Հարվարդի Համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը 2010 թ. հունիսի 7-18-ը հայտարարում է առաջնորդների զարգացման ծրագրի մասնակցության մրցույթ: Քենեդու կառավարման դպրոցի կողմից առաջարկված ծրագիրը խրախուսում է դինամիկ աշխարհում առաջնորդների հմտությունների զարգացումը` դեպի միասնական քաղաքական համակարգ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2010 թ. մարտի 12-ն է: Դիմորդների ընտրությունը անց է կացվում մրցութային հիմունքներով: Որակավորում ունեցող թեկնածուների համար նախատեսվում են հատուկ արտոնություններ: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելել www.hks.harvard.edu/ee/lid. կայք, կամ զանգահարել 617-496-0484 հեռախոսահամարով:


25 December 2009

Դրամատիկական ստեղծագործությունների բեմադրման մրցույթ:

ՀՀ մշակույթի նախարարությունը, թատերարվեստի բնագավառում պետական աջակցության սահմաններում, հայտարարում է դրամատիկական ստեղծագործությունների բեմադրման մրցույթ: Մրցույթի անցկացման հիմնական խնդիրներն են`


20 December 2009

“Արտ Գորոդ” մանկապատանեկան նկարի միջազգային VI-րդ մրցույթ ՌԴ-ում

“Արտ Գորոդ” մանկապատանեկան նկարի միջազգային VI-րդ մրցույթը անց է կացվում ՌԴ Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ “Անիչկովյան պալատում”: “Արտ Գորոդ” մրցույթի նպատակն է երեխաների և պատանիների շրջանում բացահայտել նոր ստեղծագործող անհատականությունների, ստեղծելով բարենպաստ միջավայր նրանց ստեղծագործական հանդիպումների համար:


15 December 2009

“Թատրոն – X” փառատոն

2010 թ. փետրվար-մարտ ամիսներին ՀՀ Մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ կանցկացվի “Թատրոն – X” փառատոնը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009 թ. դեկտեմբերի 15-ը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /+37499/ 007222 (Մարիաննա Գրիգորյան-համակարգող), /+37494/ 788177 (Ռիտա Խալաթյան-համակարգող): Էլ. հասցե: arttheatre.x@rambler.ru


02 November 2009

“Ֆաջր” երաժշտական միջազգային փառատոն

2010 թ. փետրվարի 26-ից մարտի 5-ը Թեհրանում կանցկացվի “Ֆաջր” երաժշտական միջազգային 25-րդ փառատոնը: Փառատոնին կարող են մասնակցել դասական կամ այլ ժանրերում ստեղծագործող երաժշտական խմբեր: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.