change language
navigation map
portal
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Start

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
11 March 2010

Նախարարը աշխատանքային այցով կմեկնի Իտալիա

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ս. թ. մարտի 13-ին կմեկնի Իտալիա` մասնակցելու Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում կքննարկվեն կենտրոնի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր:

11 March 2010

ՀՀ Նախագահի հրամանագրերով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրջանի Սեմիրջյանը (Ժանսեմ) պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Նախագահի մեկ այլ հրամանագրով կինոգործիչ Տոնինո Գուերան պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

10 March 2010

Նոր ցուցադրություն` Ռուսական արվեստի թանգարանում

Նոր ցուցադրություն` Ռուսական արվեստի թանգարանում Այսօր, Ռուսական արվեստի թանգարանը / պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու/ արվեստասեր հանրությանը ներկայացավ “Թանգարանի ֆոնդերից” խորագիրը կրող ցուցադրությամբ` Ա. Գոլովինի, Մ. Սոկոլովի, Ա. Տիշլերի, Ե. Լանսերեյի, Վ. Սվեշնիկովի և այլոց 16 աշխատանքներով, որոնք ցուցադրվեցին առաջին անգամ: Ցուցահանդեսում ներկայացված են նաև 19- րդ դարի կեսերի կիրառական արվեստի եզակի նմուշներ:

10 March 2010

“Թեղուտի հանքավայրի իրացման գոտում հայտնված պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնասիրության և պեղումների» ծրագրի վերաբերյալ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի նոյեմբերի1-ի N 1278-Ն որոշման 19-րդ կետի` ՀՀ մշակույթի նախարարի 2008 թ. հուլիսի 4-ի “Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին” N 416-Ա հրամանով հաստատված ծրագրի 5-րդ կետի համաձայն` “Թեղուտ” փակ բաժնետիրական ընկերության կողմից 2009 թվականի ընթացքում Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումների շրջանակներում 2009 թվականի օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 8-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը իրականացրել է հնագիտական պեղումներ Թեղուտ և Շնող գյուղերի շրջակա հուշարձանների տարածքներում:

09 March 2010

Զորի Բալայանի ծննդյան 75- ամյակին նվիրված երեկո

Զորի Բալայանի ծննդյան 75- ամյակին նվիրված երեկո Մարտի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց անվանի գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանի ծննդյան 75- ամյա հոբելյանը: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով մեծանուն գրողը պարգևատրվել է նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով, հայ գրական- հասարակական կյանքի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, որը նախարարն անձամբ կհանձնի գրողին:

09 March 2010

Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում

Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում XXI-ի հեռանկարներ փառատոնը 2008 թ֊. իրականացնում է բացառիկ ծրագիր, որի շրջանակներում հայ հասարակությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու ժամանակակից մեծանուն կոմպոզիտորների արվեստին, ունկնդրելու հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած անվանի երաժիշտների կատարումները /Քշիշտոֆ Պենդերեցկի, Ռոդիոն Շչեդրին, Գիա Կանչելի, այսօր նաև Սոֆյա Գուբայդուլինա /: XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարը, որը կմեկնարկեց մարտի 6-ին` աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետի մասնակցությամբ։ Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում կշարունակվեն մարտի 9-ին Կամերային երաժշտության տանը, և մարտի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգներին ներկա է գտնվում Սոֆյա Գուբայդուլինան, իսկ համերգներին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտներ` Գեյր Դրաուգսվոյլը (բայան), Դավիդ Գերինգասը (թավջութակ), Ռոբերտաս Շերվենիկասը (դիրիժոր), Նիկոլա Ալշտեդը (թավջութակ)։ Հայաստանից՝ Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հովեր կամերային երգչախումբը, Սերենադ կամերային նվագախումբը, մենակատարներ։

09 March 2010

Յուրի Բաշմետի բացառիկ համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում

Յուրի Բաշմետի բացառիկ համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում Յուրի Բաշմետը մարտի 6-ին մասնակցեց անվանի կոմպզիտոր Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարի բացմանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Սոֆյա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին և գրված հատուկ իրեն համար։ Առաջին անգամ է խորհրդային տարիներից ի վեր, որ Յուրի Բաշմետը եկել է Երևան իբրև մենակատար, առանց իր խմբի և հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

05 March 2010

Էմիր Կուստուրիցան և THE NO SMOKING ORCHESTRA խումբը` Հայաստանում

Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra խումբը` Հայաստանում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով մարտի 4-6-ը Երևանում են աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան և “The No Smoking Orchestra” նվագախումբը: Մարտի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվող Էմիր Կուստուրիցայի և ”The No Smoking Orchrstra” խմբի համերգին նախորդեց մամուլի ասուլիս, որին մասնակցում էր անավանի հյուրը: Ասուլիսը ողջույնի խոսքով բացեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` կարևորելով մեծանուն արվեստագետի այցը Հայաստան: Սերբ կինոռեժիսոր, երաժիշտ և պրոդյուսեր Էմիր Կուստուրիցան ծնվել է 1954 թ. Նոյեմբեի 24-ին` նախկին Հարավսլավիայի Սարաևո քաղաքում (այժմ` Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաքը): Էմիր Կուստուրիցան հեղինակ է 9 գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, որոնցից երկուսի համար (“Երբ հայրիկը մեկնել էր գործուղման” եւ “Ընդհատակ”) նա արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի Ոսկե արմավ մրցանակի, իսկ Բեռլինի կինոփառատոնում` “Արիզոնայի երազանքը” ֆիլմի ռեժիսուրայի համար` Արծաթե արջ մրցանակի:

04 March 2010

Հայաստանում է Պինկաս Ցուկերմանը՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս խմբով

Հայաստանում է Պինկաս Ցուկերմանը՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս  խմբով Հայաստանում է Պինկաս Ցուկերմանը՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս խմբով XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է լեգենդար ջութակահար, բազմակի Գրեմմիի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանին՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս (Zukerman ChamberPlayers) խմբով։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչների մի քանի տարիների ջանադրության շնորհիվ առաջին անգամ Երևանում մեկ համերգային ծրագրով հանդես կգա մեր օրերի նշանավոր երաժիշտ և մշակութային գործիչ Պինկաս Ցուկերմանը:

02 March 2010

“Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոն. թատերական ամիս, բանավեճի փառատոն

“Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոն. թատերական ամիս, բանավեճի փառատոն 2010 թվականի մարտի 2-28-ը ՀՀ Մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ տեղի կունենա “Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոնը` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ:

01 March 2010

....Ես ծնվում եմ ամեն օր......յուրաքանչյուր օր մի տոն է

....Ես ծնվում եմ ամեն օր......յուրաքանչյուր օր մի տոն է Փետրվարի 28-ին լրացավ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը: Այդ օրը Վարպետի տաղանդի երկրպագուները հարգանքի տուրք մատուցեցին այցելելով մեծ երախտավորի շիրմին, այնուհետև, Մ. Սարյանի տուն-թանգարանում բացվեց “Մարտիրոս Սարյանը լուսանկարներում” ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ժամանակի լավագույն լուսակարիչների` Անդրանիկ Քոչարի, Վարազդատ Սևոյանի, Բորիս Հովսեփյանի, Բաբկեն Մավիսակալյանի՝ Վարպետի տարբեր տարիների 51 լուսանկարները մեծանուն իր ժամանակակիցների հետ: Առաջին լուսանկարից` 1897թ. մինչև վերջին լուսանկարը` թվագրված 1972-ը` կինոժապավենի պես ներկաների աչքի առջև սահում են Վարպետի կյանքի օրերը ծննդավայ Նոր Նախիջևանից Մոսկվա, արևելք, Եվրոպա, Հայաստան:

01 March 2010

Մարիո Ստեֆանիոյի հայաստանյան երրորդ հյուրախաղերը

Մարիո Ստեֆանիոյի հայաստանյան երրորդ հյուրախաղերը Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը լրագրողների հետ հանդիպում ունեցավ իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանիոն: Այս անգամ նրա հայաստանյան հյուրախաղերին մասնակցում է նաև կիթառահար Լուկա Լուչչինին: Նրանք դուետով հանդես կգան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և “Մեցցո կլասիկ հաուզում”: Անդրադարձ կատարվեց նաև նախորդ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա համերգին:

25 February 2010

Անդրանիկ Օզանյան-145

Անդրանիկ Օզանյան-145 Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին։ Փետրվարի 25-ին ազգային հերոս Անդրանիկ Օզանյանիծննդյան 145-ամյակիօրը "Զորավար Անդրանիկ" միությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Սասուն –Տարոն հայրենակցական միությունը, Ուխտ Արարատի կազմակերպությունը այցելեցին Եռաբլուր, որտեղ հանգչում է զորավարի աճյունը:

23 February 2010

Մշակութային մարզը մայրաքաղաքում

Մշակութային մարզը մայրաքաղաքում Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ մայրաքաղաքի թատերասեր հասարակայնությանը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բեմադրված Շահան Շահնուրի “Նահանջը առանց երգի” 2 գործողությամբ դրաման: Բեմադրությունը և բեմականացումը` Հայկ Մնացականյանի, բեմանկարչական ձևավորումը` Արթուր Հարությունյանի, երաժշտական ձևավորումը` Ռոբերտ Խանոյանի:

22 February 2010

Մ. Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդես Մոսկվայում

Մ. Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդես Մոսկվայում ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների 2010 թվականի համագործակցության ծրագրի շրջանակներում ՌԴ մշակույթի նախարարության հրավերով ս. թ. փետրվարի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու փետրվարի 26-ին Տրետյակովյան պետական պատկերասրահում Վարպետի ծննդյան 130-ամյակին նվիրված “Մարտիրոս Սարյան. գեղանկարչություն, գծանկար” խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Փետրվարի 26-ին մեկնարկող ցուցահանդեսում կներկայացվեն պատկերասրահի ֆոնդերում պահվող Սարյանի 66 գեղանկար ու գծանկար աշխատանքները:

19 February 2010

Միջազգային մրցույթների պատանի դափնեկիրների համերգ

Միջազգային մրցույթների պատանի դափնեկիրների  համերգ “Ա. Բաբաջանյան” համերգասրահում կայացավ համերգ, որին մասնակցում էին ՀՀ երաժշտական դպրոցների 23 տաղանդաշատ այն սաները, ովքեր 2009թ. ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների և արժանացել դափնեկրի կոչման:



keyword or phrase to search
month year 




to_start to start
to_top to top