change language
navigation map
portal
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Start

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
15 October 2009

Մանկապատանեկան ֆիլմերի V միջազգային փառատոն

Երևանում հոկտեմբերի 15-19-ը կանցկացվի մանկապատանեկան ֆիլմերի V-րդ միջազգային փառատոնը: Այն անց է կացվում “Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման “Ռոլան Բիկով” հիմնադրամի կողմից` ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի շրջանակում կներկայացվի 51 ֆիլմ` 23 երկրներից: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած արվեստի մի շարք անվանի գործիչներ, պատվավոր հյուրեր: Կներկայացվեն փառատոնում ընդգրկված ֆիլմերը, մանկական և մեծահասակների ժյուրին: Միջոցառմանն ելույթ կունենան բազմաթիվ երաժշտական խմբեր և պարային համույթներ:

14 October 2009

Պատկերապատումի գործնական պարապմունքներ Երևանում

Պատկերապատումի գործնական պարապմունքներ Երևանում ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի Պատկերապատման զարգացման միություն /ՀՊԶՄ/ համատեղ ջանքերով` ս. թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 30-ը Երևանում անցկացվող Պատկերապատումի և պատկերի II-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, Նարեկացի արվեստի միությունում, անց են կացվում Պատկերապատումի գործնական պարապմունքներ: Պարապմունքներն ընթանում են երեք փուլով` ֆրանսիացի փորձառու մասնագետների կողմից: Աշխարհում հայտնի 9-րդ արվեստին` պատկերապատումին նվիրված գործնական դասընթացը անցկացվում է □Երևանը երեկ, այսօր կամ վաղը□ թեմատիկ խորագրով:

12 October 2009

“Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակը նշվեց 2009թ. հոկտեմբերի 10-ին:

“Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման  25-ամյակը նշվեց 2009թ. հոկտեմբերի 10-ին: ՀՀ մշակույթի նախարարության, Վայոց Ձորի մարզպետարանի, Սյունյաց թեմի առաջնորդարանի, “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի և “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ Վայոց Ձորի մարզի դպրոցներում 2009թ. սեպտեմբերին կազմակերպվել են թեմատիկ ցերեկույթներ, “Գլաձորի համալսարանն իմ պատկերացմամբ” շարադրության մրցույթ, Եղեգնաձորի պետական քոլեջում բացվել է փայտաքանդակների, լուսանկարների թեմատիկ ցուցահանդեսներ: Միջոցառման նախօրեին “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ը մասնակիորեն բարեկարգել է Վերնաշեն գյուղի եկեղեցում գործող “Գլաձորի համալսարան” թանգարանի շրջակայքը, թարմացրել ու լրացրել է թանգարանի ցուցանմուշները, վերահրատարակել` Ա. Մաթևոսյանի “Գլաձորի համալսարան” գրքույկը:

12 October 2009

Միջնադարի հայ մշակութի երախտավոր-ճարտարապետ, քանդակագործ, ծաղկող Մոմիկի ծննդյան 750-ամյակին

Հայ միջնադարյան մշակույթի երախտավորներից Մոմիկը թողել է ինքնատիպ ու հարուստ ստեղծագործական ժառանգություն՝ վեհաշուք եկեղեցիներ, բազմաթիվ պատկերաքանդակներ ու գեղաքանդակ խաչքարեր, նկարազարդ ձեռագիր մատյաններ, որոնք հայ միջնադարյան արվեստի նշանավոր գործերից են: Մոմիկը ծնվել է մոտավորապես 1260-1265թթ., Վայոց Ձորի Ուլգյուր գյուղում, որտեղ պահպանված են ծնողների շիրիմներն ու նրանց հիշատակին կառուցած եկեղեցին: Սովորել է Գլաձորի համալսարանում: Նրա ծաղկած հնագույն ձեռագիրը կատարվել է 1283-1284 թթ. Կիլիկիայում` Կեռան թագուհու պատվերով: Հայ մանրանկարչության ուշագրավ ստեղծագործություններից են 1292 թ. և 1302 թ. մանրանկարած Ավետարանները: Մոմիկ ճարտարապետը 1295 թ. Տաթևում կառուցել է ս. Գրիգոր վանքը, 1321 թ.` Արենիի ս. Ասվածածին եկեղեցին, արվեսի եզակի գործեր հանդիսացող քանդականերով: Մոմիկ ճարտարապետի գլուխգործոցն է Նորավանքի երկհարկանի Բուրթելաշեն եկեղեցին և նրա կերտած անձեռակերտ խաչքարերը:

09 October 2009

Հայաստանում Գերմանիայի մշակութային շաբաթներ -2009

Հայաստանում Գերմանիայի մշակութային շաբաթներ -2009 Հայ-գերմանական մշակութային համագործակցությունն իրականացվում է 1995թ. ստորագրված “Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին” Համաձայնագրի հիման վրա: Վերջին տարիների հայ-գերմանական մշակութային երկխոսությունը աչքի է ընկնում համագործակցության նոր ձևաչափերի առկայությամբ, ծրագրերի զգալի առատությամբ և ոլորտային բազմազանությամբ` համատեղ ծրագրեր, մշակութային փոխանակություններ, մասնակցություն փառատոներին: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում ավանդական դարձած Գերմանիայի շաբաթների շրջանակներում այս տարի մարտ ամսից ցայսօր Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում` Գյումրիում, Սիսիանում, Վանաձորում, Մարտունիում, Կապանում, Եղեգնաձորում անց են կացրել տասնյակ ցուցահանդեսներ, դասական համերգներ, դասախոսություններ, ընթերցումներ, գիտաժողովներ, թատերական նախագծեր, որոնք իրենց շարունակությունը կունենան մինչև տարեվերջ:

08 October 2009

Այս տանը 1921 թ. գարնանը իջևանել է մեծ գրող Հովհաննես Թումանյանը

Այս տանը 1921 թ. գարնանը իջևանել է մեծ գրող Հովհաննես Թումանյանը Աբովյան փողոցի 1/1 հասցեում / նախկին Աստաֆյան / բացվեց հուշաքար առ այն, որ 1921 թ. գարնանն այդ տանը շուրջ մեկ ամիս ապրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: 1921 թ. մարտին, հակասովետական խռովության օրերին, եղբայրասպան պատերազմը դադարեցնելու առաքելությամբ Հ. Թումանյանը ժամանում է Երևան: Մարտի 20-ից ապրիլի 19-ը մեծ բանաստեղծը բնակություն է հաստատում դստեր` Աշխենի Աստաֆյան փողոցում (Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմաց) գտնվող տանը, որտեղ և հանդիպումներ է ունենում Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի, Վահան Մինախորյանի, հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ: Հուշաքարը տեղադրվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ: Քանդակագործն է` Սամվել Ղազարյանը:

07 October 2009

Սեմինար թանգարանային աշխատողների համար

Գյումրիում սեպտեմբերի 29-ից հոկտեմերի 1-ը կայացավ “Թանգարանները որպես հարատև կրթության ուսումնական տարածքներ ինտելեկտուալ երկխոսության համար” նախագիծն, որի շրջանակում անցկացվեց “Ուսուցողների ուսուցում թանգարանային աշխատողների համար” սեմինարը: Նախագծի հովանավորն է Եվրոպական Հանձնաժողովը, Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարությունն, իսկ իրականացվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Գերմանիայի համատեղ ուժերով: Հայաստանում ծրագիրն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, “Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության” հայաստանյան մասնաճյուղը, Թանգարանային աշխատողների և բարեկամների հայկական ասոցիացիան, Ազգային զարգացման գիտակրթական կենտրոնը:

07 October 2009

Գրադարանավարի օրվա առթիվ

Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հոկտեմբերի 7-ի N 650-Ա և N 651-Ա հրամաններով Գրադարանավարի օրվա կապակցությամբ հանրության գրադարանային-տեղեկատվական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի ու մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար, մայրաքաղաքի և մարզային գրադարանների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով ու շնորհակալագրով: Այդ առթիվ նախարարությունում կազմակերպվել էր ընդունելություն և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ոլորտի համակարգող Արև Սամուելյանը հանդես եկավ գնահատանքի ու շնորհավորական ջերմ խոսքերով և հանձնեց պատվոգրերն ու շնորհակալագրերը:

07 October 2009

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների երրորդ համաժողով “Թարգմանության պրակտիկան և շուկան. ազգային գրականությունների փոխգործակցության մեխանիզմները”

2009 թ. հոկտեմբերի 7-10-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների երրորդ համաժողովը` “Թարգմանության պրակտիկան և շուկան. ազգային գրականությունների փոխգործակցության մեխանիզմները” խորագրով: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /ՀՀՄՀ/ աջակցությամբ և իրականացվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության կողմից:

06 October 2009

“Չինգիզ Խանի ժառանգություն” նախագիծ

“Չինգիզ Խանի ժառանգություն” նախագիծ “Չինգիզ Խանի ժառանգություն” հասարակական հիմնադրամը 2010-2012 թթ. անցկացնում է եռամյա պատմամշակութային, ձիարշավային ծրագիր` նվիրված Չինգիզ Խանի 850 /1162-2012 թթ./ ամյակին: Ծրագիրը նախատեսում է ընդգրկել Եվրասիայի բոլոր այն պետությունները, որոնց տարածքով անցկացվելու է ձիարշավը: Chingishan.org համակարգող խորհուրդը պատրաստվում է այդ նախաձեռնությամբ դիմել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ:

06 October 2009

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը հոկտեմբերի 6-11-ը ներկայացնում են.

• ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում • □Ես ճայ եմ□ ներկայացման առաջնախաղը` նվիրված Ա. Պ. Չեխովի 150- ամյակին • ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների երրորդ համաժողովը` □Թարգմանության պրակտիկան և շուկան. ազգային գրականությունների փոխգործակցության մեխանիզմները□ խորագրով:

04 October 2009

Տոկիոյի միջազգային կինոփառատոնը հյուրընկալում է

Ս. թ. հոկտեմբերի 19-29-ը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի աշխատակից Հասմիկ Հովհաննիսյանը հրավիրվել են մասնակցելու Տոկիոյի միջազգային կինոփառատոնին և Ճապոնիայի NHK հեռուստատեսային կորպոռացիայի կազմակերպած JAPAN PRIZE մրցանակաբաշխությանը:

04 October 2009

Հայ աստղերի ելույթը Էլիզաբեթ Թագուհու անվան սրահում. “Հրաշալի Հայաստան”

Ս. թ. հոկտեմբերի 1-ին, Լոնդոնում` Էլիզաբեթ Թագուհու անվան սրահում կայացավ “Հրաշալի Հայաստան” խորագիրը կրող համերգ: Համերգին կենդանի կատարումով հանդես եկան հայկական էստրադայի աստղեր` Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Նիկ Էգիբյանը, Հայկ Կասպարովը: Անդրեյի համերգային երգացանկում ընդգրկված էր նաև Եվրատեսիլ միջազգային փառատոնի եզրափակիչում հնչած “Առանց քո սիրո” երգն, որը հայկական ազգագրական և ժամանակակից ոճերի համադրություն է: Համերգի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Մեծ Բրիտանիայի հայ երիտասարդական համաժողովը: Մեծ Բրիտանիայի հայկական երիտասարդական համաժողովը հասարակական կազմակերպություն է, որը հիմնվել է 2009 թ. Լոնդոնում` մի խումբ հայ երիտասարդների կողմից: Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հայ երիտասարդության միջև մշակութային կապերի ամրապնդումը և ընդարձակումը, հայ երիտասարդներին Լոնդոնում կրթվելու և վերապատրաստվելու, ինչպես նաև երիտասարդական կազմակերպություններին փոխանակումների հնարավորության ընձեռումը:

01 October 2009

Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Ազգային գրադարանի և Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ Ասադի անվան Ազգային գրադարանի միջև

Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Ազգային գրադարանի և Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ Ասադի անվան Ազգային գրադարանի միջև Մասնագիտական համագործակցության զարգացման, տեղեկատվության, գիտելիքի և մշակույթի տարածման, գրադարանային ներուժի` տեղեկատվության աղբյուրներից փոխադարձաբար օգտվելու հնարավորության նպատակով` Կողմերը` ի դեմս Հայաստանի Ազգային գրադարանի նախագահ Դավիթ Սարգսյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբդուլ Ֆատտահ Ամմուրահի, ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի, առաջիկա 3 տարիների ընթացքում Հայաստանի Ազգային գրադարանը և Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ Ասադի անվան Ազգային գրադարանը կիրականացնեն համագործակցություն տնտեսական, գիտական, մշակութային համատեղ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, տեղեկատվական և մշակութային խնդիրների իրականացման,

29 September 2009

Արվեստի քննադատների միջազգային երկօրյա գիտաժողով Հայաստանում

Արվեստի քննադատների միջազգային երկօրյա գիտաժողով Հայաստանում Անցյալի և ներկայի միջև. Ունի՞ արդյոք արվեստի քննադատությունն ապագա ապատարածականացված համատեքստերում ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ ս. թ. սեպտեմբերի 29-30-ը Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում մեկնարկեց Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի (AICA) և Արվեստի քննադատների ազգայնի ասոցիացիայի /AICA Հայաստան/ նախաձեռնությամբ կազմակերպված Արվեստի քննադատների միջազգային գիտաժողովը: Այն կրում էր “Անցյալի և ներկայի միջև. ունի՞ արդյոք արվեստի քննադատությունն ապագա ապատարածականացված համատեքստերում” խորագիրը: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա կարևորեց համաժողովի դերը հայ ժամանակակից արվեստի և արվեստի քննադատության ասպարեզում` համոզմունք հայտնելով, որ այն կլինի շարունակական, կօժանդակի դիմակայելու ոլորտում առկա խնդիրներին և որոնելու դրանց լուծման ուղիներ:

29 September 2009

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյա հոբելյանի հանդիսություն.Հոգեպարար երաժշտություն, որ գերում է մարդհանց սրտերը

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյա հոբելյանի հանդիսություն.Հոգեպարար երաժշտություն, որ գերում է մարդհանց սրտերը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ` ս. թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ: Հոբելյանական հանդիսությանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսըանը, բազմաթիվ արվեստագետներ և արվեստասեր հանրություն: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսըանը հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձները:



keyword or phrase to search
month year 




to_start to start
to_top to top