change language
navigation map
portal
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Start

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
26 June 2010

Հայաստանը ընդունում է ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական "Դելփյան խաղերի" մասնակից պատվիրակություններին

Հայաստանը ընդունում է ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական "Դելփյան խաղերի" մասնակից պատվիրակություններին Դելփյան խաղերի մեկնարկի նախօրեին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, Դելփյան խաղերի կազմկոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարար, Դելփյան խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Հասմիկ Պողոսյանը և Դելփյան միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինը:

24 June 2010

“30 տարի և 3 օր” և “Մեծ տոն” ֆիլմերի անդրանիկ ցուցադրությունները “Մոսկվա” կինոթատրոնում

“30 տարի և 3 օր” և “Մեծ տոն”  ֆիլմերի անդրանիկ ցուցադրությունները “Մոսկվա” կինոթատրոնում Ս. թ. հունիսի 25-ին, ժամը 19:00 “Մոսկվա” կինոթատրոնում տեղի կունենա “Մեծ տոն” և “30 տարի և 3 օր” ֆիլմերի անդրանիկ ցուցադրությունները: “Մեծ տոն” կինոնկարը նկարահանվել է 2008 թ., Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից` դրամա է, 35 րոպե տևողությամբ: Սցենարի հեղինակներն են Ռուբեն Գևորգյանցը և Գեորգի Կևորկովը, բեմադրիչ ռեժիսորը Վահե Գևորգյանցն է, գլխավոր դերերում նկարահանվել են Կարեն Մանուկյանը, Շանթ Վարդազարյանը:

21 June 2010

“Գրքարվեստ” հանրապետական երրորդ մրցույթ

Ամփոփվեց ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված “Գրքարվեստ” հանրապետական երրորդ մրցույթը, որն ընթանում էր 8` “Իմ հայրենիքը”, “Մեր ժամանակակիցը”, “Գիրք երեխաներին”, “Հետաքրքիր ճակատագրի գիրք”, “Արվեստի գիրք”, “Տպագրված է Հայաստանում”, “Գիտություն և կյանք”, “Հաղթանակ” անվանակարգերով:

21 June 2010

Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում

Հայ-ավստրիական մշակութային համագործակցության շրջանակներում ս. թ. հունիսի 25-ին <<Մոսկվա>> կինոթատրոնում կկայանա բազմաթիվ մրցանակների արժանացած <<Կեղծարարները>> ավստրիական գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը (գերմաներեն լեզվով, անգլերեն ենթագրերով): Ֆիլմի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ http://en.wikipedia.org/wiki/The_Counterfeiters_(film) կայքից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միխաել Շպինդելեգգերի Հայաստան կատարած այցի առիթով:

21 June 2010

Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղերը Երևանում

Մոսկվայի պետական  ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղերը Երևանում Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում և << ՀՀ մշակությի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2010-2012 թթ. համագործակցության մասին>> ծրագրի շրջանակներում Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացմամբ ս. թ. հունիսի 21, 22 և 24-ին հյուրախաղերով հանդես կգա Բորիս Ալեքսանդրովիչ Պոկրովսկու անվան Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում աշխարհահռչակ օպերային ռեժիսոր Բ. Ա. Պոկրովսկու անունը կրող երաժշտական թատրոնը հունիսի 21-ին և 22-ին հայաստանյան թատերասեր հասարակայնության դատին կներկայացնի Մոցարտի <<Դոն Ժուան կամ պատժված սրտակերը>> /առաջնախաղը`1987 թ./ ուրախ դրամա երկու գործուղությամբ ներկայացումը, իսկ հունիսի 24-ին` Մոցարտի <<Կախարդական սրինգ>> / առաջնախաղը` 2004 թ./` երկու գործողությամբ օպերան:

18 June 2010

Ոսկե մեդալ` Անջեյ Ժուրովսկուն

Ոսկե մեդալ` Անջեյ Ժուրովսկուն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի համաշխարհային համաժողովի պատվիրակությանը: Իր խոսքում նախարարը նշեց և կարևորեց հեղինակավոր այդ կազմակերպության ներկայությունը Երևանում, նաև նախարարության շահագրգռվածությունը նրանց և ՀԹԳՄ-ի հեռանկարային համագործակցությամբ ու նաև նախարարության հետաքրքրվածությունը իմանալու դրսի մասնագետների կարծիքը ժամանակակից հայ թատերարվեստի զարգացումների վերաբերյալ:

18 June 2010

Հունիսի 21-ը` երաժշտության տոն

Հունիսի  21-ը` երաժշտության տոն ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ 2007 թվականից, արդեն 4-րդ տարին, ավանդաբար հունիսի 21-ին անց է կացնում <<Երաժշտության տոն>> ակցիան: Նախաձեռնությունը Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն է /1982 թ./, որը տարեցտարի առավել լայն տարածում գտնելով, այսօր արդեն բացօթյա կենդանի կատարումներով <<Երաժշտության տոնի>> գաղափարի շուրջ է համախմբում աշխարհի ավելի քան 110 երկրների պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողների: Եվ աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ամեն տարի հունիսի 21-ին նշում են <<Երաժշտության տոնը>>:

18 June 2010

Ամենայն հայոց Մաեստրոն. Հովհաննես Չեքիջյանը

Ամենայն հայոց Մաեստրոն. Հովհաննես Չեքիջյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանի հեղինակած <<Ամենայն հայոց Մաեստրոն. Հովհաննես Չեքիջյան>> գրքի շնորհանդեսը: Հեղինակն այս նորընծա գրքով ընթերցողին է ներկայացվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, վերջերս արդեն <<Սուրբ Մեսրոպ Մաշտոց>> շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանի ստեղծագործական 65- ամյա փառապանծ ուղին: Ահա այսպիսին է մաեստրոյի ինքնախոստովանությունը:

18 June 2010

Մոսկվայի Պոկրովսկու անվան թատրոնի հյուրախաղերը Երևանում

Ս. թ. հունիսի 21-ին ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված օպերային աշխարհահռչակ ռեժիսոր Բ. Ա. Պոկրովսկու անվան Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի երևանյան հյուրախաղերին: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Միխայիլ Կիսլյարովը:

16 June 2010

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Կաննի կինոշուկայում

Ս. թ. մայիսի 12-22-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը Կաննի կինոշուկա է ներկայացել լիամետրաժ, կարճամետրաժ, փաստագրական, անիմացիոն, դեբյուտային շուրջ 35 ֆիլմով:

15 June 2010

"Էրեբունի" արգելոց-թանգարանում ամփոփեցին հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի աշխատանքները

"Էրեբունի"  արգելոց-թանգարանում ամփոփեցին հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի աշխատանքները Մայրաքաղաք Երևանի հարավ-արևելյան արվարձանում վեր բարձրացող Արին-բերդ բլրին և դրա շուրջն է հիմնադրվել ուրարտական Էրեբունի քաղաքը: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված 1-ին սեպագիրը, այնուհետև ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները միանշանակ ձևավորեցին մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950 թ. հայտնաբերված Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը հիմք հանդիսացավ պարբերական գիտական ուսումնասիրությունների համար, որոնք սկսվեցին 1952 թվականից: Միջնաբերդի տարածքից գտնված 23 սեպագիր արձանագրություններից 2-ը պատմում են մ. թ. ա. 782թ. Արգիշտի Ա-ի կողմից Էրեբունի քաղաքի հիմնադրման մասին` հաստատելով դեռևս Վանի տարեգրությունից հայտնի տեղեկությունը քաղաքի հիմնադրման մասին, ինչպես նաև լույս են սփռում Արին-բերդի շրջակայքում Էրեբունիի տեղակայման մանրամասների վերաբերյալ: Այդ արձանագրությունը, որն նդունված է համարել Երևան քաղաքի ծննդյան վկայականը, թույլ է տալիս մեր մայրաքաղաքը դասել եվրոպական հնագույն մայրաքաղաքների շարքին` 29 տարով ավագ <<հավերժական քաղաք>> Հռոմից /հիմնադրված մ. թ. ա. 753թ.` ըստ ավանդության/:

15 June 2010

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեցին համատեղ իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեցին համատեղ իրականացված ծրագրերն  ու առաջիկա անելիքները ՀՀ մշակույթի նախարարությունը, հատկապես վերջին տարիներին, հանդես է գալիս համարձակ նախաձեռնություններով` բազմաթիվ երաժշտական, թատերական, մանկապատանեկան և կինոփառատոները, մշակույթի բոլոր ոլորտներում ներկայացվող պրեմիերաները դրա վառ ապացույցն են: Նախաձեռնություններ, որոնք կարող էին կյանքի կոչվել միայն կայուն և գործին նվիրյալ բարեկամների միջոցով: Նախարարությունն, իրավամբ, կարող է հպարտանալ իր գործընկերներով, որոնց թվում մեծ տեղ ունի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու ջանքերը:

15 June 2010

ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի համաշխարհային համաժողով Երևանում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի  համաշխարհային համաժողով Երևանում Աշխարհի 30 երկրներից շուրջ 65 անվանի թատերագետներ և թատերական լրագրողներ ժամանել են Երևան ոչ միայն քննարկելու ժամանակակից համաշխարհային թատրոնին վերաբերող խնդիրները, այլև դիտելու Հայաստանի թատրոնների առավել հաջողված ներկայացումները: Համաժողովի մասնակիցները կփորձեն գնահատական տալ հայ ժամանակակից թատերական գործընթացներին, ապա վերադառնալով յուրաքանչյուրը իր երկիր` հայ թատրոնին նվիրված վերլուծական հրապարակումներով հանդես կգան որևէ հայտնի հանդեսում կամ մամուլի էջերում: Հայաստանի թատերական գործիչների միությունը հետագայում նախատեսում է այդ հոդվածները հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով ի մի բերել և հրատարակել մի ընդհանուր ժողովածուով: Հարկ է նշել, որ Հայաստանում նման հեղինակավոր միջոցառման անցկացումը աննախադեպ է և կամուրջ կարող է հանդիսանալ հայ ժամանակակից թատրոնի միջազգայնացման գործում: Աշխարհի 30 երկրներից շուրջ 65 անվանի թատերագետներ և թատերական լրագրողներ ժամանել են Երևան ոչ միայն քննարկելու ժամանակակից համաշխարհային թատրոնին վերաբերող խնդիրները, այլև դիտելու Հայաստանի թատրոնների առավել հաջողված ներկայացումները: Համաժողովի մասնակիցները կփորձեն գնահատական տալ հայ ժամանակակից թատերական գործընթացներին, ապա վերադառնալով յուրաքանչյուրը իր երկիր` հայ թատրոնին նվիրված վերլուծական հրապարակումներով հանդես կգան որևէ հայտնի հանդեսում կամ մամուլի էջերում:

14 June 2010

Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, □Արամ Խաչատրյան- մրցույթ□ մշակութային հիմնադրամը, ՀՀ Մշակութայի նախարարությունն ու Երևանի պետական կոնսերվատորիան աջակցությամբ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, ս.թ. հունիսի 6-14 Երևանում անցկացրեցին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը` երկու (ջութակ, թավջութակ) մասնագիտություններով:

14 June 2010

«Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակը` Արմեն Ջիգարխանյանին

“Թատրոնին անմնացորդ ծառայելու, պատվի և արժանապատվության համար» ամենապատվավոր այս անվանակարգում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին է շնորհվել Մոսկվայի թատերական բարձրագույն՝ «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակը։

11 June 2010

ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 6-րդ <<Դելփյան խաղերը>> Հայաստանում

ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 6-րդ <<Դելփյան խաղերը>>  Հայաստանում Հայաստանում հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական <<Դելփյան խաղերը>>` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: ԱՊՀ շրջանակներում Դելփյան խաղերը մեկնարկել են 2002 թ.` ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից 2001 թ. Մոսկվայում ստորագրված <<ԱՊՀ մասնակից երկրների մինչև 2005 թ. մշակույթի ոլորտում հիմնական միջոցառումների մասին>> որոշման հիման վրա: Հայաստանում Դելփյան երիտասարդական խաղերն անցկացնում են ՀՀ Կառավարությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը` ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:



keyword or phrase to search
month year 




to_start to start
to_top to top