27 May 2008
Դժբախտ պատահար
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մայիսի 26-ին Սարդարապատի հուշահամալիրում` համերգային փորձի ժամանակ, մոլեգնած քամու հետևանքով տեղի է ունեցել դժբախտ պատահար և մարմնական ներքին վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել “Ծիծեռնակ” պարախմբի սան Լուսինե Հակոբյանը: Բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարել են 14-ամյա աղջնակի կյանքի համար: Ավաղ…ապարդյուն…
Կատարվածի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը խորապես ցավակցում է Լուսինեի ծնողներին ու հարազատներին:
26 May 2008
Մշակույթի ոլորտի զարգացման գերակա ուղղություները
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է կառավարության` մշակույթին առնչվող 2008-2012թթ. քառամյա ծրագիրն ու առաջիկա տարիների մշակույթի ոլորտի զարգացման հիմնական գերակայությունները:
26 May 2008
Գ.Գյուրջյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26—ին հրամանագիր է ստորագրել հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին։ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը պարգրատրվել է Անանիա Շիրակացի մեդալով
23 May 2008
ԵԹԿՊԻ-ին` Հայաստանի հետ բարեկամության և համագործակ ցության ռուսաստանյան ընկերությունից
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խնդրանքով և ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ` Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերությունը 15 հեղինակների 24 ներկայացումներ DVD տարբերակներով որպես նվիրատվություն հանձնեց ԵԹԿՊԻ տեսադարանին:
Նպատակը` բուհի ուսումնական ծրագիրը առավել հագեցած և համակողմանի դարձնելն է, ռուսական թատրոնների անվանի բեմադրիչների լավագույն ներկայացումներին ծանոթանալը:
23 May 2008
Տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված գերմանական “ԱԼԻԱՋ” կվինտետի համերգին
22 May 2008
Մոսկվայի “Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց” թատրոնի երևանյան հյուրախաղերը
ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված “Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց” մոսկովյան թատրոնի երևանյան հյուրախաղերի մեկնարկին։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովը, հյուրախաղերի գլխավոր հովանավոր ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Վալերի Վլադիմիրովիչ Օվսյաննիկովը, “Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց” Մոսկովյան թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը, թատրոնի արտիստներ
20 May 2008
Բելառուսի մշակույթի նախարար Վ. Մատվեյչուկի պաշտոնական այցը Հայաստան
Ս. թ. մայիսի 20-21-ը ՀՀ մշակույթի նախարարի հրավերով Հայաստանում է գտնվում Բելառուսի մշակույթի նախարար Վ. Մատվեյչուկի գլխավորած պատվիրակությունը:
20 May 2008
Կայացավ “Մենք ենք, մեր մարզերը” համայնքային թատրոնների առաջին փառատոնը
“Խալդ” ԲՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, 2008 թվականի մայիսի 12-ից 19-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքում կայացավ “Մենք ենք, մեր մարզերը” համայնքային թատրոնների առաջին փառատոնը:
20 May 2008
“Գառնի” պարախումբը` հայապահպանության առաքելությամբ
“Գառնի“ պարախումբը Մոնրեալում Կանադայի անկախության օրվան նվիրված բազմամշակույթ տոնակատարության ժամանակ արժանացել է քաղաքապետարանի ամենամյա խրախուսական մրցանակի:
20 May 2008
Կլոր սեղան-քննարկում հայ արդի երաժշտության խնդիրների վերաբերյալ
Մայիսի 20-ին “Ազգային Պատկերասրահ” Միջազգային Երաժշտական Չորրորդ Փառատոնի շրջանակներում անցկացվեց կլոր սեղան-քննարկում "Հայ արդի երաժշտության խնդիրներն ու զարգացման հեռանկարները" թեմայով
20 May 2008
Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
20 May 2008
Խնկո Ապոր գրադարանը համալրվեց 134 միավոր մանկական գրականությամբ
ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը սույն թվականի մայիսի 20-ին որպես նվիրատվություն ստացել է 134 միավոր ռուսալեզու մանկապատանեկան գրականություն:
19 May 2008
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի մոսկովյան հյուրախաղերը
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը մայիսի 16-18-ը մասնակցել է Մոսկվայում անցկացված “Կարոտ” համահայկական փառատոնին: Այդ շրջանակներում նշվել է նաև վաստակաշատ անսամբլի հոբելյանական 70-ը: Անսամբլը համերգով հանդես է եկել Ռուսական բանակի թատրոնում: Հանդիսատեսը բուռն և երկարատև ծափահարություններով է ողջունել Թաթուլ Ալթունյանի անվան վաստակավոր այդ անսամբլի մոսկովյան բացառիկ ելույթները:
19 May 2008
Հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Ռ. Աթուֆիի հետ
Ս. թ. մայիսի 19-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Ռ. Աթուֆիի հետ` իր խնդրանքով:
19 May 2008
Մ.Բուքիքիոն ունկնդրեց հայ պատանի երաժիշտներին
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մ. Բուքիքին Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության/ԱՕԿՍ/ դահլիճում մայիսի 19-ին ունկնդրեց Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի թոշակառու հայ պատանի երաժիշտներին:
18 May 2008
Ամփոփվեցին "Թանգարանային գիշեր" - ի արդյունքները
Մայիսի 17-ին անցկացվեց "Թանգարանային գիշեր" խորագրով ակցիան, որի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաննեը հյուրընկլեցին 12604 այցելուների։