change language
navigation map
portal ajajaajajajajs jdadasda
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

news

Start

23 July 2010

Հայաստան-Իրան. համագործակցության նոր եզրեր պատմահնագիտական արգելոց-թանգարանների պահպանության ուղղությամբ

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանից տեղեկացնում են, որ
այսօր, հուլիսի 23-ին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական պրն Մոհամմադ Շաքիբան: Այցի նպատակը ինչպես տարածաշրջանի նշանավոր հնագիտական հուշարձանի հետ ծանոթությունն ու հայկական հնագիտական ժառանգության բացահայտումն էր, այլև աշխատանքային մի շարք հարցերի քննարկումը:
Նշենք, որ Էրեբունին Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված ուրարտական հզոր բերդաքաղաքներից մեկն էր` կարևորագույն տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն: Այն հիմնադրել է ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն` մ. թ. ա. 782 թվականին և դարձրել թագավորանիստ: Էրեբունին եղել է ռազմարշավների հենակետ նաև Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաների օրոք: Անընդմեջ նվաճողական պատերազմների հորձանուտում Էրեբունին կործանվել է մ. թ. ա. 6-րդ դարում: Սակայն չկորցնելով իր ռազմաստրատեգիական դերն ու նշանակությունը, բերդաքաղաքը դարձել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված 18-րդ սատրապության կենտրոն` հայտնվելով Աքեմենյանների տիրապետության ներքո: Աքեմենյանները շարունակել են շինարարական լայնածավալ աշխատանքներն Էրեբունիում` Խալդի աստծո տաճարի 12-սյունանի նախամուտքը վերափոխելով սյունազարդ դահլիճի` ապադանայի, որի օրինակները շատ տարածված են Աքեմենյանների հնագույն մայրաքաղաք Պերսեպոլիսում: Աքեմենյան շրջանի բազմաթիվ գտածոներ` կավե ամանեղեն, խեցեղեն, անոթներ, ճարմանդներ, ապարանջաններ, ուլունքներ, սաղավարտներ, նետեր, վահաններ, արծաթե մետաղադրամներ և եղջերագավաթներ են հայտնաբերվել 1950-1968 թթ. Էրեբունիում իրականացված պեղումների 1-ին շրջանում:
Ելնելով Էրեբունի քաղաքատեղիի և իրանական համարժեք հուշարձանների պահպանության, վերականգնման և օգտագործման խնդիրների նույնականությունից, <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը և պրն Մ. Շաքիբան քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Արգելոց-թանգարանի տնօրենը մասնավորապես առաջարկել է համագործակցություն նախաձեռնել Իրանում պահպանվող համանման որևէ հնավայրի հետ, ինչպես նաև կարևորել է իրանական կողմի փորձը Պերսեպոլիսի օրինակով` հնավայրի նորովի հանրահռչակման համատեքստում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև դեպի միջնաբերդ այցելություններ կազմակերպելու նպատակով ավտոշարի ձեռքբերման շուրջ:



to_start to start
to_top to top