change language
navigation map
portal ajajaajajajajs jdadasda
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

news

Start

28 July 2010

Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը

Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Հուլիսի 28-ին Մոսկվայում վախճանվեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը:
Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում:
1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:
Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող <<Վիոտիի անվան մրցույթը>> (1986թ.), որից անմիջապես հետո <Տրավիատայում> Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մեծ թատրոնից: Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի
հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում. <<Կարնեգի Հոլլ>>(Նյու Յորք), <<Գավո>>(Փարիզ) , << Գեբաու>> (Ամստերդամ), <<Սենթըր Հոլլ>>(Տոկիո) և այլն, համագործակցել է հանրահայտ արտիստներ` Ռիկարդո Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Թամարա Սինյավսկայայի և այլոց հետ: Հատկապես հիշարժան է Ջուզեպպե Վերդիի <<Ռեքվիեմի>> (դասական երկացանկում համարվում է տեխնիկապես ամենաբարդ կատարելի ստեղծագործություններից մեկը) փայլուն կատարումը Ամստերդամի <<Գեբաու>> դահլիճում` 1988թ.:
Նշանավոր երգչուհին նաև հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997-ից` կոնսերվատորիայի
պրոֆեսոր), նաև Մոսկվայում, ուր աշխատեց մինչև կյանքի վերջը:
Արաքս Դավթյանը զբաղվում էր ակտիվ համերգային գործունեությամբ, ուներ լայն երկացանկ, որի մեջ մշտական տեղ ունեին հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ընտիր ստեղծագործությունները: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դավթյանը Մոցարտի ստեղծագործությունների մեծագույն մեկնաբանն էր:
Արաքս Դավթյանը նաև բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն էր, ինչի վկայությունն է ճանաչված ռեժիսոր Ռուստամ Խամդամովի <<Վոկալ զուգահեռներ>> խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած փայլուն կերպարը:
Մեծատաղանդ երգչուհու և վաստակաշատ մանկավարժի հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի բազմահազար երկրպագուների և սաների սրտերում:

Արաքս Դավթյանի դին Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով: Վերջին հրաժեշտի վայրի և ժամկետի մասին հանրությանը կծանուցվի լրացուցիչ:





to_start to start
to_top to top