change language
navigation map
portal
text
22 Сентября 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Сентября 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Сентября 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Сентября 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Августа 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Мая 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Мая 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Старт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
24 Ноября 2009

Պավել Կոգանը հյուրընկալվեց մշակույթի նախարարությունում

Պավել Կոգանը հյուրընկալվեց մշակույթի նախարարությունում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շնորհանդեսի շրջանակներում համերգային ծրագրով Հայաստան ժամանած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Պավել Կոգանին, ում խոսքերով Արամ Խաչատրյան կոմպոզիտորին ողջ աշխարհն է պատվում և մեծարում` նրա ազգային ակունքներով համամարդկային երաժշտության համար: Զրույցի ընթացքում Պավել Կոգանը հետաքրքրական դրվագներ պատմեց նաև Մաեստրոյի հետ իր հանդիպումներից, բարի երթ մաղթեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին և ասաց, որ իր համար մեծագույն պատիվ է այս օրերին խաչատրյանական կատարումներով հանդես գալ Երևանում, մանավանդ, որ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբը իր ստեղծման 6 տասնյակից ավել տարիների ընթացքում առաջին անգամ է ելույթ ունենալու Երևանում:

24 Ноября 2009

Նշվեց Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 45-ամյակը

Նշվեց Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 45-ամյակը Ս. թ. նոյեմբերի 24-ին, “Ե. Չարենցի տուն-թանգարանի” աշխատակազմը նշեց թանգարանի հիմնադրման 45-ամյա հոբելյանը: 1935-37 թթ, Սունդուկյան փողոցի թիվ 6 շենքի 12 բնակարանում, /այժմ` Մաշտոցի թիվ 17/ որտեղ ապրել է բանաստեղծը` 1964 թվականին, Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրվել է Ե. Չարենցի անունը կրող տուն-թանգարանը: Ե. Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է, ուր պահվում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքները` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, Չարենց Մարդու, Քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի մասին պատմող վկայագրեր:

23 Ноября 2009

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ICCROM-ի 26-րդ Գլխավոր ասամբլեայի նիստերի աշխատանքներին

ICCROM-ի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի հրավերով Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը /պատվիրակության ղեկավար/ և ICCROM-ում Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, փորձագետ, ՀՀ գլխավոր ճարտարապետ, պատվիրակության անդամ Ն. Սարգսյանը մեկնելու են Իտալիա` մասնակցելու նոյեմբերի 25-27-ը Հռոմում կայանալիք ICCROM-ի 26-րդ Գլխավոր ասամբլեայի նիստերի աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվելու են ICCROM-ի 2010-2011 թվականների ծրագիրը և բյուջեն:

23 Ноября 2009

Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը

Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհութրային: Տիկին նախարարը շնորհավորելով նորանշանակ դեսպանին վերջինիս կողմից Հայաստանում իրականացվելիք դիվանագիտական առաքելության առթիվ, գոհունակությամբ նշեց նախորդ տարիներին, մասնավորապես 2006-2009 թթ. մշակութային բազմաժանր և բազմաբովանդակ նախաձեռնությունների փոխադարձ առկայությունը երկու երկրներում և հույս հայտնեց, որ պարոն Աչալ Կումար Մալհութրայը իր գործուն ներդրումը կունենա հայ- հնդկական մշակութային կայուն համագործակցութան զարգացման գործում:

21 Ноября 2009

Համատեղ նախագիծ ի նպաստ պատմամշակութային ժառանգության

Համատեղ նախագիծ ի նպաստ պատմամշակութային ժառանգության Ս.թ. նեյեմբերի 16-20-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Վանդեյի դեպարտամենտի շրջանային խորհրդի պատվիրակությունը` ՀՀ մշակույթի նախարարության հետ քննարկելու ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող հայկական պատմական թեմաներով` Զվարթնոցի տաճարում համատեղ բացօթյա գիշերային ներկայացում բեմադրելու հարցը:

20 Ноября 2009

Առնո Բաբաջանյան համերգասրահը հյուրընկալում է շնորհաշատ երեխաներին

Առնո Բաբաջանյան համերգասրահը հյուրընկալում է շնորհաշատ  երեխաներին Նոյեմբերի 20-ին Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակի օրը, Առնո Բաբաջանյան համերգասրահում, որը պետական հոգածությամբ այսուհետ ծառայելու է մանկապատանեկան ստեղծագործական խմբերին և կազմակերպություններին, ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է համակարգում մշակութային կրթություն և գեղագիտական ուսուցում իրականացնող կառույցների շնորհալի սաների նկարչական աշխատանքները, կատարողական արվեստը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից «ՀՀ Մարզերի զարգացման» և «Գրականության պետական պատվեր» ծրագրերի շրջանակներում հրատարակված 70 անուն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, ուսումնական և գիտաուսումնական երաժշտական գրականությունը:

18 Ноября 2009

Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերի շրջանակներում

Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերի շրջանակներում Խանջոու քաղաքի երգի - պարի թատրոնի ելույթները Երևանում և ՀՀ մարզերում նոյեմբերի 18-22-ը 2009թ. “ՀՀ մշակույթի նախարարության և ՉԺՀ մշակույթի նախարարության միջև 2005-2010 թթ. մշակութային համագործակցության մասին” ծրագրի շրջանակներում ս. թ. նոյեմբերի 18-22-ը Հայաստանում անցկացվում են Չինաստանի մշակույթի օրեր` Երևանում, Արմավիրում / նոյեմբերի 20-ին, ժ. 17.00-ի / և Եղեգնաձորում /նոյեմբերի 22-ին ժ. 17.00-ին/: Չինաստանի մշակույթը այս անգամ հայ արվեստասեր հասարակայնությանն են ներկայացնում Ջեձյան նահանգի Խանջոու քաղաքի երգի-պարի թատրոնի արտիստները: Օրերի շրջանակներում Հայաստան է ժամանել նաև պաշտոնական պատվիրակությունը` ՉԺՀ մշակույթի նախարարության խորհրդական Ջեն Գոդինը, Խանջոու քաղաքի մշակութային հեռուստառադիո ընկերության արվեստի գծով խորհրդական Ջան Ձինփինը, Խանջոու քաղաքի երգի-պարի թատրոնի տնօրեն Դեն Ձինշանը:

18 Ноября 2009

Հոբելյանական երեկո` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակին

Հոբելյանական երեկո`  նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակին □Արամ Խաչատրյան□ համերգասրահում նոյեմբերի 18-ին երաժշտասեր հանրությունը հյուրընկալվել էր մեծարելու և շնորհավորելու ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը, նաև վայելելու կոմպոզիտորի հեղինակային կատարումները: Կոմպոզիտորին շնորհավորելու էին եկել ՀՀ Նախգահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

18 Ноября 2009

“Ս. Փարաջանովի աշխարհը` արվեստ առանց սահմանների” խորագրով ցուցահանդեսը Բրատիսլավայում

“Ս. Փարաջանովի աշխարհը` արվեստ առանց սահմանների” խորագրով ցուցահանդեսը Բրատիսլավայում Հայաստանի և Սլովակիայի մշակույթի նախարարությունների համատեղ ջանքերով ս. թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը “Հայաստանի մշակութային օրեր”-ի շրջանակում բացվեց “Սերգեյ Փարաջանովի աշխարհը` արվեստ առանց սահմանների” խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին Սլովակիայի մշակույթի նախարարության ցուցասրահում, որին ներկա էին Սլովակիայի մշակույթի նախարար Մ. Մադյարիչը, Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Ա. Հովհաննիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, լրագրողներ և արվեստասեր հասարակայնություն:

17 Ноября 2009

Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է “Գարեգին Նժդեհ” մեդալով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Օհանյանի N 1276 հրամանով` Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաև 70-ամյա հոբելյանի առթիվ` ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է “Գարեգին Նժդեհ” մեդալով:

17 Ноября 2009

Ընդունելություն ՀՀ մշակույթի նախարարությունում

Ընդունելություն ՀՀ մշակույթի նախարարությունում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Հանս- Յոխեն Շմիդտին: Նախարարը իր խոսքում բարձր գնահատելով հայ- գերմանական մշակութային համագործակցությունը շնորհավորեց նորանշանակ դեսպանին ՀՀ –ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնեց, որ արդեն իսկ ձևավորված ավանդույթները և ձեռքբերումները կունենան իրենց արժանի շարունակությունը: Նախարարը մասնավորապես անդրադարձավ Հայաստանում 2010 թ. ԳԴՀ Հեսսենի երկրամասի հետ համատեղ “Սեվրուգյան արևելքի պատկերները լուսանկարում և գեղանկարում 1880-1980 թթ. ” խորագրով ցուցահանդեսի անցկացմանը և “Young Euro Classic” միջազգային փառատոնին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին: Նախարար Հասմիկ Պողոսյանը ընդհանուր գծերով տեղեկացրեց նաև 2012 թ. նշվելիք հայ գրատպության 500 ամյակին ընդառաջ Մայնցում 2010 թ. հայ հնատիպ գրքին նվիրված ցուցահանդեսի անցկացման մասին, որը առայժմ գտնվում է բանակցային փուլում:

17 Ноября 2009

Ընդունեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

Ընդունեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինին և նոյեմբերի 18-22-ը Երևանում և հանրապետության մարզերում անցկացվող Չինաստանի մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությանը` ՉԺՀ մշակույթի նախարարության խորհրդական Ջեն Գոդինին, Խանջոու քաղաքի մշակութային հեռուստառադիո ընկերության արվեստի գծով խորհրդական Ջան Ձինփինին, Խանջոու քաղաքի երգի-պարի թատրոնի տնօրեն Դեն Ձինշանին:

17 Ноября 2009

Շնորհանդես ՀԱԳ-ում

Շնորհանդես ՀԱԳ-ում ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստնաի ազգային գրադարաը ՀԱԳ-ում ներկայացրեցին Հրաչյա Սարիբեկյանի հեղինակած “Հովհաննես Պետրոսյան” մատենագետի կյանքին ու գործունեությանը նվիրված գիրքը, որը հիրավի ուղեցույց և դասագիրք կարող է հանդիսանալ մատենագետների, մատենագիտության պատմաբանների, գրադարանագետների, գիտության տարբեր ոլորտների գիտաշխատողների ու ուսանողների համար:

11 Ноября 2009

ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարների աշխատանքային հանդիպում Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հրավերով ՀՀ մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյանը ս.թ. նոյեմբերի 10-12-ը մեկնել էր Մոսկվա, ստորագրելու □Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիրը□, ինչպես նաև ներկա գտնվելու Ռուսաստանի Դաշնության Նախագահի տիկին Ս. Վ. Մեդվեդևայի հովանու ներքո` Մոսկվայի երաժշտության միջազգային տանը անցկացված ԱՊՀ երկրների երիտասարդ կատարողների գալա-համերգին, որտեղ փայլուն կատարումով հանդես եկավ հայ երիտասարդ տաղանդաշատ երաժիշտ քանոնահար Նարեկ Կազազյանը /Վանաձոր/:

11 Ноября 2009

Հունգարիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2009 թ. նոյեմբերի 8-10-ը Հունգարիայի Հանրապետություն կատարած պետական այցի ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթյի նախարար Հ. Պողոսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Հանրապետության կրթության և մշակույթի նախարար պարոն Իշտվան Հիլլերի հետ, որին մանրամասն ներկայացրել է Հայաստանի մշակույթի նախարարության ներկա և ապագա ծրագրերը:

11 Ноября 2009

“Գրանշան 2009 “ տառատեսակների միջազգային մրցույթի ամփոփում

“Գրանշան 2009 “ տառատեսակների միջազգային մրցույթի ամփոփում Ավարտվեց ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացվող հայկական էլեկտրոնային տառարվեստի զարգացմանն ու հետագա միջազգային ճանաչմանը ուղղված “Գրանշան 2009” տառատեսակների միջազգային մրցույթը:



искомое слово или выражение
месяц год 




to_start к стартовой
to_top наверх