change language
navigation map
portal
text
22 Сентября 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Сентября 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Сентября 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Сентября 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Августа 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Мая 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Мая 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Старт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
29 Сентября 2009

ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 4-րդ համաժողովի արդյունքների ամփոփում և “Փոքր թատրոնի” և իտալական “Վերսիլիադանցա” մշակութային ընկերության համատեղ` “Յոթ զգացողություն” ներկայացման նոր մեկնարկը

ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 4-րդ համաժողովի արդյունքների ամփոփում և  “Փոքր թատրոնի” և իտալական “Վերսիլիադանցա” մշակութային ընկերության համատեղ` “Յոթ զգացողություն” ներկայացման նոր մեկնարկը Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Ասուլիսի թեմաներն էին՝ ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 4-րդ համաժողովի արդյունքները և ԳԱԿ ,Փոքր թատրոնիե և իտալական ,Վերսիլիադանցաե մշակութային ընկերության համատեղ ,Յոթ զգացողությունե ներկայացման շրջանականերում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, համաժողովի մասնակիցները, ԳԱԿ ,Փոքր թատրոնիե գեղ. ղեկավար Վ.Բադալյանը և իտալացի արվեստագետներ։

28 Сентября 2009

Տիգրան Մանսուրյանի 70 ամյակին նվիրված ցուցահանդես-համերգ

Տիգրան  Մանսուրյանի 70 ամյակին նվիրված ցուցահանդես-համերգ Ս. թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 18.00-ին ՀՀ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի 70 ամյակին նվիրված ցուցահանդես-համերգ: Տաղանդաշատ կոմպոզիտորին հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադյանը: Այնուհետև, ցուցասրահում բացվեց Մհեր Մանսուրյանի □Գույն և մեղեդի□ խորագիրը կրող նկարների ցուցադրությունն, որը յուրօրինակ նվեր էր մեծ կոմպոզիտորին: Ցուցահանդեսին հաջորդող Արաքս Մանսուրյանի ելույթը □Baroque□ նվագախմբի նվագակցությամբ` հաճելի պահեր պարգևեց ոչ միայն հոբելյարին այլև արվեստասեր հասարակայնությանը

26 Сентября 2009

“Մենք ենք, մեր մարզը” Մանկապատանեկան մարզային մշակութային օրեր մայրաքաղաքում:ՀՀ Կոտայքի մարզ

ՀՀ մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ` “Մենք ենք, մեր մարզը” ծրագրի շրջանակներում` ս. թ. սեպտեմբերի 26-ին, “Առնո Բաբաջանյան” համերգասրահում` ՀՀ Կոտայքի մարզի մանուկ և պատանի ստեղծագործողները հանդես կգան իրենց աշխատանքների ցուցադրությամբ և համերգային ծրագրով: Ծրագրին մասնակցում են ՀՀ Կոտայքի մարզի մշակութային կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների սաները`

25 Сентября 2009

Ушел из жизни Роберт Саакянц

Ушел из жизни Роберт Саакянц На 59 – ом году жизни скончался народный артист Армении, выдающийся мультипликатор, Роберт Саакянц.Он родился в 1950 – ом году в городе Баку, с 1964 – ого года жил в Ереване.С 1968 – ого года по 1972 – ой учился в Ереванском педагогическом институте им.Х.Абовяна.С 1970 – ого года работал на киностудии “Арменфильм”, с 1972 – ого года в качестве режиссера – мультипликатора. Войдя в только – только создающийся мир армянской мультипликации, Роберт Саакянц привнес свой огромный вклад в дело формирования самобытности и традиций. Более 150 – ти мультфильмов созданных Саакянцом, в том числе сделанные по заказам компаний “BBC” (Великобритания), “OPT”, “CTC”, “LIT”, “Кристмас Филмз” (Россия), “Red apple” (США), “Рустере”, “Янцфилмз” (Франция), отличаются сугубо армянским почерком и своеобразностью исключительного художника.

25 Сентября 2009

„Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին“ IV-րդ համաժողով Աբու Դաբիում

Ս. թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գլխավոր մասնագետ Ա. Տեր-Մինասյանը, որպես դիտորդ, կմասնակցեն Աբու Դաբիում կայանալիք □Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին□ կոնվենցիայի անդամ պետությունների կոմիտեի ոչ անդամ պետությունների միջկառավարական չորրորդ համաժողովի աշխատանքներին:

25 Сентября 2009

Գագիկ Գյուրջյանը նշանակվել է „Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

. Գագիկ Գյուրջյանին 2009 թվականի սեպտեմբերի 25-ից նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության „Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարան” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի պաշտոնին նշանակվելը:

25 Сентября 2009

“Հայաստան-Լիտվա ”.Լիտվացի և հայ պատանի երաժիշտների համատեղ համերգ.

Ս. թ. սեպտեմբերի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ, “Նոր անուններ” մշակույթի գործիչներ ընկերակցության կողմից իրականացվեց “Հայաստան-Լիտվա” պատանի երաժիշտների համատեղ համերգը: Ծրագրի կազմակերպիչների նպտակն էր շնորհալի պատանիների կատարողական արվեստի միջոցով սերտացնել երկու երկրների միջմշակութային կապերը` դարձնելով այն առավել հաստատուն և շարունակական:

23 Сентября 2009

Памятник Альберта Варданяна “Пульсар” во славу Мира и Дружбы

Памятник Альберта Варданяна “Пульсар” во славу Мира и Дружбы В немецком городе Бохум 19 – ого ноября 2006 – ого года перед Лютеранской церковью “Христос” состоялось открытие бронзового памятника “Пульсар, посвящение Миру” скульптора из Гюмри, Альберта Варданяна.Автор считает свое произведение восхвалением общечеловеческой культуры и своеобразным протестом против насилия и войн.По мнению деятелей искусства, скульптура служит наглядным примером культурного диалога между двумя странами.В церкви была выставка 20 – ти бронзовых произведений Альберта Варданяна, которая вызвала большой интерес среди местных жителей и деятелей культуры. За вклад в развитие современного армянского изобразительного искусства и укрепление армяно – немецких культурных связей, за установку памятника “Пульсар, посвящение Миру” в немецком городе Бохум, 23 – его сентября Альберт Варданян награжден почетной грамотой министерства культуры РА.

18 Сентября 2009

Մշակութային սեզոնի բացում

Մշակութային սեզոնի բացում Ս. թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված մշակութային սեզոնի բացմանը: Հիմնական թեմաներն էին` Հայաստանը Մոսկվայի միջազգային 22-րդ ցուցահանդես-տոնավաճառում, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացումը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությունը ԱՊՀ երկրների կինոֆորումին: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադայանը, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ս. Դավթյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանը, կինոբեմադրիչ` Ս. Բաբայանը:

17 Сентября 2009

Եվրոպական ժառտանգության օրեր Հայաստանում. Ծիր կաթին

Եվրոպական ժառտանգության օրեր Հայաստանում. Ծիր կաթին 1991 թվականից սկսած` Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնո¬ւթյամբ ամեն տարի սեպտեմբերին` հան¬գստյան օրերին, կազմակերպվում է եվրո¬պական ժառանգության օրեր, որին մաս¬նակցում են եվրոպական մշակութային համաձայնագիրը ստորագրած 49 պետություններ: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով Եվրոպական ժառանգության օրերի գաղափարախոսությունը, խրա¬խուսում և համակարգում է այդ օրերի անցկացումը Հայաստանում:

16 Сентября 2009

ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ. Անիի ավերակները նկարչի սրտում

ԱՐՇԱԿ    ՖԵԹՎԱՃՅԱՆ. Անիի ավերակները նկարչի սրտում Ս. թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15.00-ին` Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան 145-ամյակին նվիրված` գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Արշակ Ֆեթվաճյանը ծնվել է 1863 թ. Տրապիզոնում: Նախնական նկարչական կրթություն ստացել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, ապա` Հռոմի Սան Լուկա ակադեմիայում: 1891-1895 թթ. ստեղծագործական բեղուն կյանքով ապրել է Վիեննայում:

15 Сентября 2009

ՌԴ -ում “Հայ մշակույթի սեզոնների” շրջանակներում

Ս. թ. սեպտեմբերի 11-14-ը, Երևանի կամերային պետական թատրոնը “Հայ մշակույթի սեզոններ” ծրագրի շրջանակներում հյուրախաղերով հանդես եկավ ՌԴ-ի Արմավիր և Կրասնոդար քաղաքներում: Հանդիսատեսի դատին հանձնվեց “Կաբարե” երաժշտական շոու-ներկայացումը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է Արա Երնջակյանը:

11 Сентября 2009

Հայաստանը Մոսկվայի գրքի միջազգային 22-րդ ցուցահանդես-տոնավաճառում

Հայաստանը Մոսկվայի գրքի միջազգային 22-րդ ցուցահանդես-տոնավաճառում Ս. թ. սեպտեմբերի 1-7-ը տեղի ունեցավ Մոսկվայի գրքի միջազգային 22-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին սկսած 1998 թվականից 11-րդ անգամ անընդմեջ մասնակցել է Հայաստանի Հանրապետությունը: Տոնավաճառ ցուցահանդեսին այս տարի մասնակցել են 55 երկրների 700 հրատարակչություններ և ներկայացվել է 200000 գիրք: Այս տարվա հայաստանյան պատվիրակության կազմում էին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանը, գործակալության հրատարակչական գործի բաժնի պետ Ս. Գեղամյանը, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վ. Խաչատրյանը, “Տիգրան Մեծ” հրատարակչատան ներկայացուցիչ Ա. Գասպարյանը, “Արևիկ” հրատարակչության փոխտնօրեն Ս. Գյուրջյանը, “Անտարես” հոլդինգի տնօրեն Ա. Մարտիրոսյանը, “Էդիթ պրինտ” հրատարակչության ներկայացուցիչ Ա. Գալստյանը: Ներկայացված էր ավելի քան 250 անվանում գիրք. հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ներկայացնող ալբոմներ, պատմագիտական, գեղարվեստական, թարգմանական, մանկական, երաժշտական գրականություն, ուղեցույցներ, ինչպես նաև քարտեզներ, հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված պաստառներ:

11 Сентября 2009

Տիգրան Սուքիասյան. հայրենասեր երաժիշտ ու մշակույթի նվիրյալ

Տիգրան Սուքիասյան. հայրենասեր երաժիշտ ու մշակույթի նվիրյալ Ս. թ. լրացել է Թեհրանի հայ մշակութային “Սիփան” միության “Կոմիտաս” երգչախմբի հիմնադրման 30-ամյակը և երգչախմբի հիմնադիր, իրանահայ վաստակաշատ երաժիշտ, խմբավար Տիգրան Սուքիասյանի ստեղծագործական գործունեության 50- ամյա հոբելյանը: Որդեգրվելով ազգային մշակույթի տարածման սկզբունքին` Տիգրան Սուքիասյանը մեծ ներդրում ունի հայ ազգային երգն օտար հանդիսատեսին հասցնելու հայրենանվեր գործում: Մեծ հայրենասերը համոզված է, որ “հայ մշակույթի հիմքերից են մեր ազգային երգն ու երաժշտությունը, որոնք կրում են մեր ինքնուրույնության և հանճարի կնիքը”:

10 Сентября 2009

Մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, արդեն 3-րդ անգամ (այս տարի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 23-ը) անցկացնում է ավանդական դարձած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնի սկիզբը կազդարարվի սեպտեմբերի 11-ին` Տ. Մանսուրյանի (Պարտիտա, Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 2) և Շոստակովիչի (Սիմֆոնիա թիվ 5) գործերի կատարումներով: Հանդես կգա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես կգա աշխարհի բեմերում իր ինքնատիպ կատարումներով հանդիսատեսի ջերմ ծափահարություններին արժանացած տաղանդաշատ ալտահար Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ), ով Հայաստան է ժամանել 14 տարվա բացակայությունից հետո:

10 Сентября 2009

Նվիրատվություն Հայաստանի պատմության թանգարանին

Նվիրատվություն Հայաստանի պատմության թանգարանին ՀՀ ազգային հերոսներ Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի գոր¬ծու¬նեությունը լուսաբանող մեծաքանակ վավերագրեր մեր ժողովրդի պատմության ճակատագրական շրջադարձերի բերումով գտնվում և պահպանվում են Բուլղարիայի Հանրապետության արխիվների պետական գործակալության պահոցներում /Բուլղարիայի ազգային արխիվ և Վելիկո Տիրնովոյի ռազմա-պատմական արխիվ/ : Եվ այսօր, պաշտոնական արարողությամբ, մասնակցությամբ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովի և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի, Հայաստանի պատմության թան¬գարանին և Հայաստանի ազգային արխիվին են հանձնվում այդ կարևորագույն վավերագրերի պատճեները:



искомое слово или выражение
месяц год 




to_start к стартовой
to_top наверх