change language
navigation map
portal
text
22 Сентября 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Сентября 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Сентября 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Сентября 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Августа 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Мая 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Мая 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Старт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
14 Мая 2010

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

Թանգարանների միջազգային օրվան  ընդառաջ <<Կախարդական բացահայտումներով լի տոնական իրադարձություն` գիշերային հմայք ստացած հյուրընկալ թանգարանների այցելության ընթացքում... Այս նախաձեռնությունը նպաստում է եվրոպական մայրցամաքի թանգարանների միջև նոր կապեր հյուսելուն, այն հրավիրում է ողջ հասարակությանը բացահայտելու ամենամոտ մշակութային միջնորդների` թանգարանների անսպառ հարստությունը... Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձնում այս բացառիկ իրադարձությունը և մասնակիցներից յուրաքանչյուրին մաղթում եմ հրաշալի թանգարանային գիշեր` լի արվեստի նկատմամբ սիրով>>: <<Թանգարանների գիշեր>>-2010-ի առթիվ ողջույնի այսպիսի ուղերձով է հանդես եկել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտտերրանը, դիմելով նախաձեռնության բոլոր մասնակից թանգարաններին:

13 Мая 2010

Պատկերապատման ալբոմների նվիրատվություն` Խնկո-Ապոր անվան գրադարանին

Պատկերապատման ալբոմների նվիրատվություն` Խնկո-Ապոր անվան գրադարանին Պատկերապատումի և պատկերի 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում` մայիսի 13-ին Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում տեղի ունեցավ Անգուլեմի Պատկերապատման Միջազգային Փառատոնի մշտական մասնակից, ֆրանսաբնակ Մեսրոպ Կուլունկյանի անձնական հավաքածուի` պատկերապատման ալբոմների, գրքերի /1000 կտոր/ նվիրատվությունը գրադարանին: Պարոն Կուլունկյանը ցանկացել է իր հավաքածուն նվիրել Հայաստանի մի գրադարանի, որը բաց է հասարակության տարբեր շերտերի ու նաև ֆրանսախոս ընթերցողների առջև: Միջոցառմանը ներկա էին APBDA –ի նախագահ պարոն Ժան Մարդիկյանը, միության անդամներ, մտավորականներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Նվիրատվությունը իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

12 Мая 2010

Անսելմո Ֆրանչեսկոնիի Հայոց եղեռնի թեմայով կտավները

Անսելմո Ֆրանչեսկոնիի Հայոց եղեռնի թեմայով կտավները Ս. թ. մայիսի 11-ին Մարգարիտ Թումասյան-Ֆրանչեսկոնին կատարելով ամուսնու` անվանի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի փափագը` սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայոց եղեռնի թեմայով թվով քսան /□Դավադրույթուն□,□Արտաքսում□ շարք, □Բաժանում□ շարք, □Տղամարդկանց կոտորոծ□, □ Երեխաների կոտորած□, □Կանանց կոտորած□, □ Ի հիշատակ□, □Վերջնական լուծում□, □Դեր Զօր□, □Մի մոռացված ջարդ□, □Վարիացիա□ շարք□/ կտավները` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, նվիրեց Հայաստանի Հանրապետությանը:

12 Мая 2010

Գրքի միջազգային ցուցահանդես` Թեհրանում

Ս. թ. մայիսի 5-15-ը Թեհրանում անց է կացվում Գրքի միջազգային 23-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում են ավելի քան 3700 հրատարակիչներ, իսկ այցելուների թիվը գերազանցում է 4 միլիոնը: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին մասնակցում է առանձին տաղավարով:

12 Мая 2010

Փոխնախարարներ Արթուր Պողոսյանը և Արև Սամուելյանը ներկայացրեցին իրենց գործուղումները

ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցում էին փոխնախարարներ Արթուր Պողոսյանը և Արև Սամուելյանը, ովքեր օրերս էին վերադարձել արտերկրյա գործուղումներից:

11 Мая 2010

ՀՀ մշակույթի նախարարը ընդունել է ավստրիական պատվիրակությանը

ՀՀ մշակույթի նախարարը ընդունել է ավստրիական պատվիրակությանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է մշակութային ճանաչողական այցով Հայաստան ժամանած ավստրիական պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ Ավստրիայի պառլամենտից, Վիենայի քաղաքապետարանից, նախարարություններից, <<Քադեյֆերդի>> հասարակայնության հետ կապերի ինստիտուտից /ինստիտուտը 18-րդ դարի Վիենայի քաղաքապետի անունով է կոչված և զբաղվում է տարբեր երկրների ու ժողովուրդների միջև կապեր հաստատելով, միջմշակութային համագործակցությամբ/:

11 Мая 2010

Կոմիտասի պատարագը` ի հիշատակ արցախյան պատերազմի զոհերի

Կոմիտասի պատարագը` ի հիշատակ արցախյան պատերազմի զոհերի                ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ միջազգային մրցույթների դափնեկիր <<Սպեղանի>> երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Ս. Ավթանդիլյան) ձայնագրել և CD տարբերակով թողարկել է Կոմիտասի Սուրբ Պատարագը և այսօր` Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի ունեցավ ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգչախումբը կատարեց նաև կոմիտասյան պատարագը` այն նվիրելով արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էրն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ: <<Սպեղանի>> երգչախումբը կոմիտասյան պատարագի կատարումներով (հատվածներ) հանդես է եկել նաև 2009 թ. մագդեբուրգյան փառատոնում (Գերմանիա)` ելույթները նվիրելով Կոմիտասի ծննդյան 140-ամյակին:

10 Мая 2010

Մեկնարկեց մանկապատանեկան գրքի 4-րդ ցուցահանդես-վաճառքը

Մեկնարկեց մանկապատանեկան գրքի 4-րդ ցուցահանդես-վաճառքը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և հրատարակիչների ազգային ասոցիացիայի համատեղ ջանքերով մայիսի 9-11-ը, ժանը` 10-17-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվում է ավանդական դարձած մանկապատանեկան գրքի 4-րդ ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդես-վաճառքի նպատակն է գիրք- ընթերցող կապի ամրապնդումը, ընթերցանության հանդեպ սեր և հետաքրքրություն արթնացնելը մանուկների և պատանիների շրջանում: Ցուցահանդես-վաճառքի օրերին նախատեսվում են հետաքրքրական միջոցառումներ 3-18 տարեկան երեխաների ու պատանիների համար՝ հանդիպումներ մանկագիրների հետ, նոր գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, կինոդիտումներ, հեքիաթապատումներ, գրքերի նվիրատվություն: Տոնավաճառին մասնակցում են ավելի քան 15 հրատարակիչներ, իրենց վերջին տարիների արտադրանքով:

10 Мая 2010

Հովհ. Թումանյանի անվան թանգարանում բացվեց "Վիգեն Թումանյան` Թումանյանական տոհմի բեկված շառավիղը" խորագրով ցուցահանդես

Հովհ. Թումանյանի անվան թանգարանում բացվեց "Վիգեն Թումանյան` Թումանյանական տոհմի բեկված շառավիղը" խորագրով ցուցահանդես Ս. թ. մայիսի 7-ին, ժամը 15:00` Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց □Վիգեն Թումանյան` Թումանյանական տոհմի բեկված շառավիղը□ խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձին: Ցուցահանդեսին ներկայացված էին Հովհաննես Թումանյանի ավագ որդու` Մուշեղի որդի Վիգենի նամակները և լուսանկարները: Ռազմաճակատից ուղարկած եռանկյունիներն իր և հարազատների` մոր, տատի, հորաքրոջ միջև հոգևոր կապի լուռ վկաներն են, կապ որը տևել է մինչև 1941 թվականի հոկտեմբերի 2-ը: Բանաստեղծի չորս որդիների ողբերգական վախճանից հետո նա պետք է լիներ իր մեծ պապի տոհմի միակ շարունակողը, բայց 1942թ. նախաշեմին Վիգենի հարազատները ծանուցագիր ստացան այն մասին, որ նա անհետ կորել է Մոսկվայի մատույցներում` գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղվող մարտերում:

07 Мая 2010

Ցուցահանդես նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյակին

Ցուցահանդես նվիրված Հայրենական  Մեծ պատերազմի 65-ամյակին Ս. թ. մայիսի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց հոբելյանական ցուցահանդես` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 65- ամյակին: Ցուցահանդեսում ընդգրկված էին պատերազմի թեմաներով շուրջ 53 ստեղծագործություն՝ գեղանկար, գծանկար, փորագրություն և քանդակ: Ժողովրդի անօրինակ հերոսությունը մշտապես ներշնչանքի աղբյուր է եղել կերպարվեստի գործիչների համար, որոնց ստեղծագործություններում արտացոլվել են այնպիսի վեհ գաղափարներ և զուտ մարդկային զգայավիճակներ, ինչպիսիք հայրենասիրությունն ու նվիրվածությունն են, արիությունն ու կամքը, հավատը և վճռականությունը:

05 Мая 2010

Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը

Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը նախարարությունում հյուրընկալել է ՀՀ –ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, Հայաստանում Եվրոպայի հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան պրն. Ռաուլ դե Լյուցենբերգերին, Նեապոլի <<Կապոդիմենտե>> թանգարանի <<Բարեկամների>> միության նախագահ պրն. Լյուցենբերգերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նեապոլ քաղաքի հետ հնարավոր մշակութային համագործակցության շրջանակները: <<Կապոդիմենտե>> թանգարանի տնօրենը նախարար Հասմիկ Պողոսյանին է հանձնել << Թանգարանի բարեկամների>> /200 անդամ/ ասոցիացիայի նամակ-հավաստագրերը` մշակութային /մասնավորապես կերպարվեստի ոլորտում/ սերտ համագործակցության ակնկալիքով, նաև պատկան մարմինների և ինստիտուցիոնալ կառույցների հետ հարաբերություններ ձևավորելու հեռանկարով:

05 Мая 2010

Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը

Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչիդսկուն: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող` □Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության միջև 2010-2012 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին□ գործնական ծրագրի ստորագրմանը, ինչպես նաև նախարարության 2010 թ. ծրագրով ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ Հայաստանում անցկացվելիք Շոպենի 200-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրին:

05 Мая 2010

Մայիսյան հաղթանակների նախօրեին

Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանների առթիվ` ռեժիսոր Գուրգեն Գադաչիկին /ավելի քան 40 ֆիլմ, այդ թվում ղարաբաղյան պատերազմի մասին <<Լինել թե...լինել>> /, ռեժիսոր Հրանտ Հակոբյանին /ավելի քան 40 ֆիլմ, այդ թվում` <<Մոնթե>> Ղարաբաղի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին, <<Հայրենիքս` Հայաստան>>, <<Հավերժական թռիչք>>, <<Հրանտ Դինք>>/, օպերատոր Շավարշ Վարդանյանին / ավելի քան 50 ֆիլմերի օպերատոր է, ունի 1200 ժամ տեսաժապավեն Արցախի պատերազմի մասին` <<Թիրախ>>, <<20 օր Արցախում>>, <<Ցեղի կանչը>>.../, ավելի քան 50 ֆիլմերի նկարիչ-բեմադրող Լիդա Գևորգյանին /այդ թվում` <<Լռության սիմֆոնիա>>, <<Կտորմը երկինք>>, <<Տերը>>, << Սպիտակ անուրջներ>>, <<Որտեղ էիր դու, մարդ Աստծո>>.../ և ավելի քան 50 ֆիլմերի դիմահարդար Նելլի Խաչատրյանին /այդ թվում ղարաբաղյան շարժման մասին <<Քարերը հավաքելու ժամանակը>>, <<Ճակատագիր>>... / ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Մեծ հայրենականի 65-ամյակի և Արցախյան ազատամարտի հաղթանակների նախօրեին հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալը:

05 Мая 2010

2010 թ. “Վերածնունդ” միջազգային մրցույթ-փառատոնը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին

2010 թ. մայիսի 5-13-ը Գյումրիում անցկացվում է երաժիշտ-կատարողների “Վերածնունդ” միջազգային մրցույթ-փառատոնը` նվիրված Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին: Ս. թ. “Վերածնունդ” երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնն անց է կացվում ՅՈՒՆԵՍԿՕ –ի կողմից հռչակված “Մշակույթների մերձեցման միջազգային տարվա” շրջանակներում: Մրցույթ- փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունները, Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական “Փյունիկ” հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

05 Мая 2010

Երևանի կամերային երգչախումբը` “Կույս Լաուրենտինայի” փառատոնում

Երևանի կամերային երգչախումբը`  “Կույս Լաուրենտինայի” փառատոնում 2010 թ. ապրիլի 7-11-ը Երևանի պետական կամերային երգչախումբը մասնակցել է Իտալիայի Լորետո քաղաքում անցկացվող <<Կույս Լաուրենտինա>>` հոգևոր երաժշտության միջազգային 50-րդ հոբելյանական փառատոնին, որին մասնակցության հրավեր են ստացել նախընտրական փուլում լավագույնը ճանաչված 12 երկրների երգչախմբեր` Սլովենիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Լիբանանից ....:

05 Мая 2010

ՀՀ մշակույթի նախարարի 20.04.2010 թ. 179-Ա հրամանի համաձայն

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ -ներին ամրացված դահ¬լիճներում հեղինակների անձնական, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանելու նպատակով` հիմք ընդունելով <<Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպություններում պարտադիր է.



искомое слово или выражение
месяц год 




to_start к стартовой
to_top наверх