17 Июля 2010
Ռուսական ավանդական տիկնիկները` Երևանի ռուսական արվեստի թանգարանում
ՀՀ մշակույթի նախարարության Երևանի ռուսական արվեստի թանգարանում /պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու/ ս. թ. հուլիսի 17-24-ը ներկայացվում է հեղինակային տիկնիկի մոսկովյան միջազգային փառատոնի եռակի դափնեկիր, նկարչուհի Տատյանա Կալինսկայայի ստեղծագործությունների □Կյանք ներշնչելով...□ խորագիրը կրող ցուցադրությունը:
2008 թ. Յարոսլավլում □Ռուսական կոստյումը ժամանակաշրջանների սահմանագծում□ մրցույթում Տատյանա Կալինսկայան հաղթող է ճանաչվել □Հեղինակային տիկնիկ□ անվանակարգում:
Տատյանա Կալինսկայայի աշխատանքների հիմքում մայրության, գեղեցկության, կանացիության և սիրո թեմաներն են, որոնք նկարչուհին դիտարկում է բուն ռուսական ավանդույթների ներքո: Հիմք ընդունելով ռուսական ավանդական տիկնիկի ստեղծման սկզբունքները, Կալինսկայան կարողանում է յուրահատուկ ներաշխարհ հաղորդել իր աշխատանքներին: Նկարչուհու ամեն մի տիկնիկ կարծես պատմվածք լինի մարդու` նրա կյանքի ու ճակատագրի մասին, դրդելով դիտողին գործի դնել երևակայությունը` հորինելու յուրոքանչյուր տիկնիկի վերաբերյալ □մինի-սյուժեներ□:
Երևանյան ցուցադրությունում ընդգրկվել են հեղինակի շուրջ 25 ձեռակերտ տիկնիկներ: