
"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:00
"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:00
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00
"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:30
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00
"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:00
"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:30
|
ՀՀ մշակույթի նախարարությունը /այսուհետ` Նախարարություն/ հայտարարում է մրցույթ նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
Վրաստանի Հանրապետության մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարությունը կազմակերպում է □Բաթումի Սանշայն- 2010□ փոփ երաժշտության երիտասարդ արտիստների մրցույթ:
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակ 2010-2011 ակադեմիական տարվա համար /2010 թ. հոկտեմբերի 1-ից 2011թ. սեպտեմբերի 30-ը/:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` “Microsoft” ընկերությունը “CAPS”, “BSA” և “P.ART” ընկերությունների հետ համատեղ պատրաստվում է իրականացնել ցուցապաստառների մրցույթ-ցուցահանդես “Ստեղծագործողներն ընդդեմ պիրատության” խորագրով:
Չեխիայի Հանրապետության Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում 2010 թ. հունիսի 15-21-ը տեղի կունենա ազգագրական խմբերի միջազգային փառատոն: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև ս.թ. փետրվարի 10-ն է: Փառատոնի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ դիմելով. էլ.փոստ` gerykova@centrum.cz կամ eva.gerykova@fm.khsova.cz Հեռ/ֆաքս` (+) 420-558-435015 Բջջ` (+) 420-605 304 569
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու “Чистое детство” արվեստի 4-րդ միջազգային մրցույթին, որի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի գովազդումն է: Մրցույթի կազմակերպիչների կարծիքով նրանք, ովքեր անտարբեր չեն և հնարավորություն ունեն ուժերի ներածի չափով իրենց լուման ներդնել հասարակության առողջացման շնորհակալ գործին` մրցույթին կարող են մասնակցել արվեստի տարբեր բնագավառների իրենց ստեղծագործական աշխատանքներով: Դրամական միջոցները, որոնք կստացվեն մրցույթի արդյունքում, կուղղորդվեն երեխաների շրջանում կյանքի արատավոր երևույթների` նարկոմանիայի, ալկոհոլիզմի և ծխելու տարածմանը կանխարգելելուն ուղղված միջոցառումներին:
Իտալիայի Տրիեստ քաղաքի “ Պոեզիա և համերաշխություն” ասոցիացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի իտալական ազգային հանձնաժողովի հովանավորությամբ անց է կացնում “ Կաստելո դի Դուինո” միջազգային բանաստեղծական մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդ բանաստեղծները: Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2009 թ. դեկտեմբերի 31-ը: Մրցույթի անցկացման մանրամասներին կարելի է ծանոթանալ www.castellodiduinopoesia.it կայքից:
Մրցույթը բաց է աշխարհի բոլոր երեխաների համար /ծնված 1994 թ-ի հունվարի 1-ից /: Թեմայի ընտրությունը ազատ է /գեղանկարչություն, նկարչություն, գրական փորձ/: Յուրաքանչյուր մասնակցի հայտ /2009 թ. ընթացքում ստեղծված անհատական աշխատանք/ պետք է վավերացված լինի ծնողի կամ ուսուցչի կողմից` բնագրով: Վավերացվող տեղեկատվությունը / անուն, ազգանուն, սեռ, ծննդյան օր, ազգություն, փոստային հասցե, հայտի թեմա`վերնագիր/ պետք է գրված լինի տպագիր անգլերենով` ներկայացված աշխատանքի հակառակ երեսին:
“Լավագույնը լրագրողական մասնագիտությունում” ԱՊՀ լրագրողների մրցույթի հիմնադիրներն են. ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար Համագործակցության Միջպետական Հիմնադրամը /ՀՀՄՀ/, “Եվրասիա Մեդիա Կենտրոնը”, Լրագրողների միությունների միջազգային համադաշնությունը /կոնֆեդերացիան/, Հեռուստատեսության և Ռադիոյի միջազգային ակադեմիան, ՌԴ լրագրողների միությունը:
Հարվարդի Համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը 2010 թ. հունիսի 7-18-ը հայտարարում է առաջնորդների զարգացման ծրագրի մասնակցության մրցույթ: Քենեդու կառավարման դպրոցի կողմից առաջարկված ծրագիրը խրախուսում է դինամիկ աշխարհում առաջնորդների հմտությունների զարգացումը` դեպի միասնական քաղաքական համակարգ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2010 թ. մարտի 12-ն է: Դիմորդների ընտրությունը անց է կացվում մրցութային հիմունքներով: Որակավորում ունեցող թեկնածուների համար նախատեսվում են հատուկ արտոնություններ: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելել www.hks.harvard.edu/ee/lid. կայք, կամ զանգահարել 617-496-0484 հեռախոսահամարով:
ՀՀ մշակույթի նախարարությունը, թատերարվեստի բնագավառում պետական աջակցության սահմաններում, հայտարարում է դրամատիկական ստեղծագործությունների բեմադրման մրցույթ: Մրցույթի անցկացման հիմնական խնդիրներն են`
“Արտ Գորոդ” մանկապատանեկան նկարի միջազգային VI-րդ մրցույթը անց է կացվում ՌԴ Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ “Անիչկովյան պալատում”: “Արտ Գորոդ” մրցույթի նպատակն է երեխաների և պատանիների շրջանում բացահայտել նոր ստեղծագործող անհատականությունների, ստեղծելով բարենպաստ միջավայր նրանց ստեղծագործական հանդիպումների համար:
2010 թ. փետրվար-մարտ ամիսներին ՀՀ Մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ կանցկացվի “Թատրոն – X” փառատոնը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009 թ. դեկտեմբերի 15-ը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /+37499/ 007222 (Մարիաննա Գրիգորյան-համակարգող), /+37494/ 788177 (Ռիտա Խալաթյան-համակարգող): Էլ. հասցե: arttheatre.x@rambler.ru
2010 թ. փետրվարի 26-ից մարտի 5-ը Թեհրանում կանցկացվի “Ֆաջր” երաժշտական միջազգային 25-րդ փառատոնը: Փառատոնին կարող են մասնակցել դասական կամ այլ ժանրերում ստեղծագործող երաժշտական խմբեր: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.
Համառուսաստանյան պարային կազմակերպություն` ժամանակակից պարերի Ռուսաստանի ֆեդերացիան 2010 թ.արդեն 7-րդ անգամ միջազգային պարային 5 ֆեդերացիաների` IDO, IDSF, NBTA, ICU, CID UNESCO հովանու ներքո Մոսկվայում անցկացնում է պարային օլիմպիադա ժամանակակից պարի, foik-ի, սպորտային խորեոգրաֆիայի շուրջ 40 պարային ուղղություններով: 2010 թ. մոսկովյան օլիմպիադային կմասնակցեն ավելի քան 17000 պարող աշխարհի 33 երկրներից:
Ժողովրդական ստեղծագործության և արհեստների IX-րդ համառուսաստանյան մանկական փառատոն- մրցույթ “Դանիլուշկան” անց է կացվում պարբերաբար, տարին մեկ անգամ: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 5-8-ը` ք. Եկատիրինբուրգում, ժողովրդական ստեղծագործության և արհեստների ուրալյան կենտրոնում: Փառատոնի կազմակերպիչներն են Սվերդլովի մարզի մշակույթի նախարարությունը, ժողովրդական ստեղծագործության և արհեստների ուրալյան կենտրոնը: Փառատոնի նպատակն է ժողովրդական և զարդարիկ- կիրառական արվեստի` որպես ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության, ազգային- ավանդական արհեստների պահպանման, զարգացման և ավանդույթների փոխանցման հանրայնացումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է 2010 թ. Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների «Մասկի□ ծրագրի սկիզբը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետը 2009 թ. նոյեմբերի 2-ն է, ժամը 17.00:
Ս. թ. հոկտեմբերի 10-ին Եղեգնաձոր քաղաքում և Նորավանք պատմաճարտարապետական համալիրում տեղի կունենա “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսություն. 11:30-ին` էքսկուրսիա “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարան 15:00-ին` “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված գիտաժողով: Մեկնումը Երևանից /ավտոբուսով/ հոկտեմբերի 10-ին` ժամը 9:00 Հայաստանի ճարտարապետների միությունից: Կազմակերպիչներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Վայոց Ձորի մարզպետարանը, Սյունաց թեմի առաջնորդարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ը, “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանը:
2009 թ. նոյեմբերի 3-8-ը Մոսկվայում` “Լեսնիե Դալի” հանգստյան տանը կկայանա ժողովրդական երգի և կատարողների համառուսաստանյան “Գոլոս Ռոսսիի” մրցույթը:
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2010 թ. փետրվարի 22-26-ը` Մեծ Բրիտանիայում կանցկացվի “Ֆիլմ, իշխանություն, հասարակություն: Բյուրոկրատիզմ և կինոֆիլմ” ուսումնական ծրագրը: Դասընթացը նախատեսում է կառավարության, գերատեսչությունների, գործակալությունների ղեկավար աշխատողների և ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների մասնակցությունը:
2010 թ. հուլիսի 10-14-ը “Քամու հոսանք” մշակութային կազմակերպությունը կկազմակերպի “Փողային երաժշտության ստեղծագործական առաջին միջազգային փառատոն”, որը կանցկացվի Օպալի ափին (Ֆրանսիայի հյուսիսային ափ):
ՀՀ մշակույթի նախարարությունը /այսուհետ` Նախարարություն/ հայտարարում է մրցույթ նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
Եվրոպական Արտիստների Խորհուրդը կազմակերպում է Արվեստի Փորձ թեմայով ամենամյա կոնֆերանս` ներկայացնելով եվրոպական 26 երկրների տարբեր ոլորտների արտիստական խորհուրդներ և կազմակերպություններ: Կոնֆերանսը բաց է բոլոր հետաքրքրվողների համար: Մասնակցության վճարը, որը ներառում է կոնֆերանսի նյութերը, կեցությունը և սննդի ծախսերը կազմում են. 2 գիշերը -295 եվրո, 3 գիշերը - 395 եվրո: Կոնֆերանսի մասնակցության վերաբերյալ ամբողջական տեղեկույթ կարելի է ստանալ այցելելով www.eca.dk կայք: Էլեկտրոնային հասցեն է` eca@eca.dk
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության “Փաստավավերագրական ֆիլմերի “Հայկ” կինոստուդիա” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար