change language
navigation map
portal ajajaajajajajs jdadasda
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

news

Start

15 July 2010

Ստեղծագործող երեխաները "Արտուտիկ" մանկապատանեկան ամառային ճամբարում

ՀՀ Կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի □ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին□ N589-Ն որոշմանը համահունչ, մշակույթի նախարարությունն արդեն չորրորդ տարին է ինչ կազմակերպում է շնորհալի երեխաների հանգիստը Դիլիջանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության ստեղծագործական տանը` □Արտուտիկ□ մանկապատանեկան ամառային ճամբարում:
Հուլիսի 9-15-ը □Արտուտիկ- 2010□ մանկապատանեկան ամառային ստեղծագործական ճամբարում հանգստանալու և ստեղծագործելու հնարավորություն ստացան 12-15 տարեկան ավելի քան 70 շնորհալի երեխաներ ՀՀ մարզերից, Երևանից, Արցախից և Ջավախքից: Պատանի ճամբարականները 2009 թվականի հանրապետական և միջազգային մրցույթների 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմակիր և մրցանակակիր երեխաներ են:
Երեխաները ճամբարում գտնվելու օրերին վարպետության դասեր են ստացել հանրապետության ճանաչված արվեստագետներից, հանդիպումներ են ունեցել կոմպոզիտոր Արամ Սաթյանի, նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի, կինոգետ Անահիտ Թադևոսյանի հետ: Պատմամշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով ճամբարականների համար կազմակերպվել են նաև ճանաչողական Էքսկուրսիաներ:
□Արտուտիկ□ ստեղծագործական ճամբարը հնարավորություն ընձեռեց շնորհալի երեխաներին կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները, շփվելու ստեղծագործող հասակակիցների հետ:
Ճամբարի փակումը տեղի ունեցավ հուլիսի 14-ին, համերգային և ցուցահանդեսային ծրագրով, որին երեխաները մեծ պատասխանատվությամբ էին նախապատրաստվել:
Արտուտիկցիների ստեղծագործական յուրօրինակ այս ստուգատեսին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ա. Պողոսյանը, արվեստագետներ, պատվավոր հյուրեր, ծնողներ:



to_start to start
to_top to top