change language
navigation map
portal
text
22 Սեպտեմբերի 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Սեպտեմբերի 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Սեպտեմբերի 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Սեպտեմբերի 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Օգոստոսի 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Մայիսի 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Մայիսի 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Սկիզբ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
18 Օգոստոսի 2010

Հայաստանը Գդանսկի Շեքսպիրյան միջազգային 14-րդ փառատոնում

Հայաստանը Գդանսկի Շեքսպիրյան միջազգային 14-րդ փառատոնում Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնին /ս.թ. հուլիսի 30-ից օգոստոսի 8-ը/ ավելի քան 10 երկրների շարքում Հայաստանը ներկայացրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` հանդես գալով <<12-րդ գիշեր>> բեմադրությամբ, որն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

17 Օգոստոսի 2010

Բացվում է հայ աբստրակցիոնիստների գալա ցուցահանդեսը

Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում /Մաշտոցի 7ա /, բացվում է հայ աբստրակտ /վերացապաշտ/ արվեստագետների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին նախորդել է www.armenianabstractartists.am ինտերնետային կայքի ստեղծումը, որի նախաձեռնողն է կանադահայ արվեստագետ Գևորգ Գասապյանը: Կայքի նպատակն է համախմբել աշխարհասփյուռ հայ նկարիչներին, մասնավորապես աբստրակցիոնիստներին:

17 Օգոստոսի 2010

Մասնագիտական քննարկումներ` Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակներում

Մասնագիտական քննարկումներ`  Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ս. թ. օգոստոսի 5-12-ը հնագետներից ու ճարտարապետներից բաղկացած մասնագիտական պատվիրակությունը /ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար, պատմաբան Սերժիկ Առաքելյան, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյան, նույն կազմակերպության տնօրենի տեղակալ, ճարտարապետ վերականգնող Հովհաննես Սանամյան/ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Թբիլիսի` տեղում ծանոթանալու և ոլորտի պատասխանատու մասնագետների հետ քննարկելու Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների արդյունքները, հետագա անելիքներն ու նաև պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները:

15 Օգոստոսի 2010

Ռումինիայի Հարիկլեա Դարկլեի անվան երգի միջազգային փառատոնին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչը

2010 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռումինիայի Բրայլա քաղաքում կայացել է Հարիկլեա Դարկլեի անվան երգի միջազգային 15-րդ փառատոն-մրցույթը, որին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանի սաները: <<Ամենաերիտասարդ կատարող>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Մերի Մովսիսիյանը /սոպրանո/` արժանանալով մրցույթի դափնեկրի կոչմանը:

11 Օգոստոսի 2010

<<Հանդիպում Հայաստանի հետ>> խորագրով հայ-ռուսական ստեղծագործական մտավորականության համատեղ ակցիա Հայաստանում /Երևան, Գյումրի/

<<Հանդիպում Հայաստանի հետ>> խորագրով հայ-ռուսական ստեղծագործական մտավորականության համատեղ ակցիա Հայաստանում /Երևան, Գյումրի/ Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում 2010 թ. օգոստոսի 12-15-ը Հայաստանում` Երևանում և Գյումրիում կկայանա <<Հանդիպում Հայաստանի հետ>> խորագրով հայ-ռուսական ստեղծագործական մտավորականության համատեղ ակցիան, որի շրջանակներում կցուցադրվեն հետխորհրդային շրջանի ռուսական մի շարք ֆիլմեր, կանցկացվեն համատեղ համերգներ Երևանում և Գյումրիում, տեղի կունենա Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նատալյա Վառլեի ստեղծագործական երեկոն, կանցկացվի <<Համատեղ պատմությունն ու վաղվա օրը>> խորագրով կլոր-սեղան:

09 Օգոստոսի 2010

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, Հայաստանի թատերական գործիչների միությունը և Ծաղկաձորի քաղաքապետարանը համատեղ ներկայացնում են Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը (“INTERNATIONAL MIME FESTIVAL Dedicated to Leonid Yengibaryan’s 75th Anniversary”), որը կանցկացվի 2010 թ. օգոստոսի 10-15-ը` Ծաղկաձորում: Փառատոնի նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրի հանդիսատեսին հասանելի դարձնելը: Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծելու մշակութային տոնական ավանդույթներ:

06 Օգոստոսի 2010

ՀԱՊ-ում բացվեց <<Կալենցը` հավաքծուներից>> ցուցահանդեսը

ՀԱՊ-ում բացվեց <<Կալենցը` հավաքծուներից>> ցուցահանդեսը Հարություն Կալենցի 100-ամյակի շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը, Կալենց թանգարանը ՀԱՊ-ում օգոստոսի 6-ից սեպտեմբերի 6-ը անցկացնում են Հարություն Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդես, ուր ներկայացվում են աշխատանքներ շուրջ 15 մասնավոր հավաքածունեից, ինչպես նաև Ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի և Կալենց թանգարանների պահոցներից: Ցուցադրությունում ընդգրկվել են Հարություն Կալենցի ավելի քան 50 գեղանկար և գրաֆիկական գործեր` այդ թվում նաև այն ստեղծագործություններից, որոնք երբևէ չեն ցուցադրվել և հայտնի չեն Կալենցի արվեստի գիտակներին ու երկրպագուներին:

05 Օգոստոսի 2010

«Կալենցը՝ հավաքածուներից»

«Կալենցը՝ հավաքածուներից» Հարություն Կալենցի 100-ամյակի շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Կալենց թանգարանը ՀԱՊ-ում օգոստոսի 6-ից սեպտեմբերի 6-ը անցկացնում են <<Կալենցը` հավաքծուներից>> խորագրով ցուցահանդեսը: Բացումը` 15:00

04 Օգոստոսի 2010

Կամավորական շարժումը` հանուն մշակութային ժառանգության պահպանության

Կամավորական շարժումը` հանուն մշակութային ժառանգության  պահպանության Համաշխարհային Ժառանգության կամավորական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության ու Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի ջանքերով ս.թ. հունիսից Հայաստանում մեկնարկել է <<Պատրիմոնիտո կամավորական գործողություն-2010>> ծրագիրը: Կամավորական աշխատանքների համար այս տարի ընտրվել են Գեղարդի վանքի և Զվարթնոց տաճարի տարածքները, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, իսկ ծրագրով նախատեսվող գործողությունները ուղղվել են այս պատմամշակութային տարածքների պահպանությանը:

04 Օգոստոսի 2010

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային Ժառանգության Կամավորներ – Պատրիմոնիտո Կամավորական Շարժում 2010» նախագիծ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային Ժառանգության Կամավորներ – Պատրիմոնիտո Կամավորական Շարժում 2010» նախագիծ 2007թ. արձագանքելով երիտասարնդերի մեծ հետաքրքրությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու և համաշխարհային ժառանգության պահպանման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության Կենտրոնը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կամավորական ծառայությունների համակարգող հանձնաժողովը նախաձեռնեցին «Համաշխարհային ժառանգության կամավորներ – պատրիմոնիտո կամավորական շարժում» ծրագիրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կրթության ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով 2008, 2009 թթ. Համաշխարհային ժառանգության կամավորներ նախագծից ստացված դրական արդյունքները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնը և միջազգային կամավորական ծառայությունների համակարգող հանձնաժողովը նախաձեռնեցին «Համաշխարհային ժառանգության կամավորներ – պատրիմոնիտո կամավորական շարժում -2010» ծրագիրը։

03 Օգոստոսի 2010

Հայաստանը Պեկինի 2010 թ. կերպարվեստի 4-րդ միջազգային բիենալեում

Հայաստանը Պեկինի 2010 թ. կերպարվեստի 4-րդ միջազգային բիենալեում Հայաստանի նկարիչների միության անդամ Վահրամ Հարությունյանը 2010 թ. սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը կմասնակցի Պեկինում կայանալիք կերպարվեստի 4-րդ միջազգային բիենալեին, որտեղ կներկայացնի <<Թագուհին>> կտավը:

02 Օգոստոսի 2010

Արաքս Դավթյան. վերջին հրաժեշտ

ՀՀ Ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի հուղարկավորման առթիվ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երգչուհու հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին, ժամը 17-20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` օգոստոսի 4-ին, ժամը 12-14-ը` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

01 Օգոստոսի 2010

Վերապատրաստում- դասընթացներ` միջազգային համագործակցության շրջանակում

Վերապատրաստում- դասընթացներ` միջազգային համագործակցության շրջանակում 2010թ. հունիսի 27 – հուլիսի 17-ը Ֆրանսիայի Հանրապետության Վանդեի դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախաձեռնությամբ միջազգային համագործակցության շրջանակում ու <>-ի գործընկերությամբ անցկացվել են մասնագիտական ուսումնական դասընթացներ: Իրականացվող վերապատրաստում-դասընթաց ծրագրի նպատակն էր ֆրանկոֆոնիայի խրախուսումն ու խթանումը` ընդհանրապես ֆրանսիական քաղաքակրթության և մասնավորապես Վանդեի բազմակողմանի ներկայացումը: Ծրագիրը, որին մասնակցել են 40 ֆրանսախոսներ տարբեր երկրներից` նաև 8 մասնագետ Հայաստանից, ընթացել է <<Ֆրանկոֆոնիա. ֆրանսիական քաղաքակրթություն և Վանդեի բացահայտում>> խորագրի ներքո`հիմնականում ներառել է

28 Հուլիսի 2010

Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը

Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Հուլիսի 28-ին Մոսկվայում վախճանվեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը: Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում: 1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:

27 Հուլիսի 2010

"Արցախի քամի" մոսկովյան փողային համույթի համերգը Գառնու տաճարում

Հուլիսի 28-ին, ժամը 20:30-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա <<Արցախի քամի>> մոսկովյան փողային համույթի համերգը: Ծրագրում` Նարեկացի, Եկմալյան, Խ. Ավետիսյան, Հարությունյան, Բաբաջանյան, Կ. Խաչատրյան, Շաքարյան, Սադոյան, Բիզե:

26 Հուլիսի 2010

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունից տեղեկացնում են

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը ՀՀ մշակույթի նախարարությանը այսօր գրավոր տեղեկացրել է, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը և իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:



Փնտրվող բառ կամ արտահայտություն
ամիս տարի 




to_start սկիզբ
to_top վերև