change language
navigation map
portal
text
22 Սեպտեմբերի 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Սեպտեմբերի 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Սեպտեմբերի 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Սեպտեմբերի 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Օգոստոսի 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Մայիսի 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Մայիսի 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Սկիզբ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
06 Հուլիսի 2009

"Հայ եկեղեցու ծեսերն ու ավանդույթները" շարքի հերթական միջոցառումը Արագածոտնի մարզային գրադարանում

Կարևորելով գրադարանների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում և հաշվի առնելով ազգաբնակչության հոգևոր դաստիարակության անհրաժեշտությունը, Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Գ. Գրիգորյանը ի թիվս այլ միջոցառումների, կազմակերպել է “Հայ եկեղեցու ծեսերն ու ավանդույթները” շարքից “Մեծ պաս և Սուրբ Զատիկ” խորագրով միջոցառում, որին եկեղեցական մեկնաբանություններով ու տոնի խորհրդի էությունը բացահայտող մեկնություններով հանդես է եկել Աշտարակի ս.բ. Մարիանե եկեղեցու քահանա, հոգևոր հայր` տեր Մկրտիչը:

03 Հուլիսի 2009

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում` ՀՀ մշակույթի նախարարությունում

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում` ՀՀ մշակույթի նախարարությունում Հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2008-2010 թթ. համագործակցության մասին” գործնական արձանագրությունը` Հայաստանում ս. թ. հունիսի 29-ից հուլիսի 4-ը անցկացված Սիրիայի մշակույթի օրերը պսակվեցին հաջողությամբ: Մշակույթի օրերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՍԱՀ մշակույթի նախարարի` դոկտոր Ռիադ Նա՝ասան Աղայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ մշակույթի նախարարի, արտաքին գործերի նախարարի հետ, այցելեց Մատենադարան, Երևանի տարբեր թանգարաններ, պատմական վայրեր:

01 Հուլիսի 2009

Գտնվել են թանգարանային ֆոնդում գրանցված գեղանկարներ

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցները պարզել են, որ պատկերասրահում կազմակերպված Խաչատուր Եսայանի 100-ամյակին նվիված ցուցահանդեսում անհատ անձանց հավաքածուներից ներկայացված երկու գեղանկարները գրանցված են Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆունդում, որոնք խորհրդային տարիներին ի պահ են հանձնվել տարբեր կազմակերպությունների: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

01 Հուլիսի 2009

ՀՀ Մշակույթի նախարարը կմեկնի Սլովակիա

Սլովակիայի մշակույթի նախարար Մ. Մադյարիչի հրավերով ս. թ. հուլիսի 2-5-ը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մեկնելու է Բրատիսլավա: Այցի ընթացքում սլովակյան կողմի հետ կքննարկվեն հայ-սլովակյան մշակութային համագործակցության խնդիրներ: Տիկին Պողոսյանը կմասնակցի նաև Վիխոդնայում կայանալիք ազգագրական փառատոնին, որին Հայաստանը կներկայացնի "Շողակն" ազգագրական համույթը:

29 Հունիսի 2009

Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի օրեր Հայաստանի Հանրապետությունում

Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի օրեր Հայաստանի Հանրապետությունում Ս. թ. հունիսի 28-ից հուլիսի 5-ը Երևանում և ՀՀ մարզերում անցկացվում են Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի օրեր: Սիրիայից ժամանած պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է ՍԱՀ մշակույթի նախարար Ռիադ Նա՝ասան Աղան, պատվիրակության կազմում են ՍԱՀ մշակույթի նախարարի տեղակալ Մուհամադ Թուրքի ալ-Սայեդը, Սիրիայի հնագիտությունների և թանգարանների տնօրեն Բասսամ Ջամուսը, ՍԱՀ մշակութային կապերի տնօրեն, մշակույթի օրերի համակարգող Նազիհ Հուրին, Սիրիական պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Միսաք Պաղպուտարյանը:

27 Հունիսի 2009

Մարզային փառատոներ` նվիրված Կոմիտասի 140-ամյակին

Մարզային փառատոներ` նվիրված Կոմիտասի 140-ամյակին ՀՀ մշակույթի նախարարության “Մշակութային կրթության աջակցության” հիմնադրամը, որը 2008թ. -ից մարզային երաժշտական, գեղարվեստի ու պարարվեստի դպրոցների թե ուսուցիչներին, և թե սովորող աշակերտներին մասնագիտական գործուն աջակցություն է ցուցաբերում /պարբերաբար մարզեր են գործուղվում երաժշտական բարձր որակավորում ունեցող մանկավարժ-մեթոդիստներ, անց են կացվում վարպետության և վերապատրաստման դասընթացներ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի կողմից/, հանդես է եկել նոր նախաձեռնությամբ:

25 Հունիսի 2009

Թատրոնների արդյունավետ կառավարման սկզբունքների ուսումնասիրման ծրագիր

“Մշակութային մարզ” ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել թատրոնների արդյունավետ կառավարման սկզբունքների ուսումնասիրման ծրագիր:

24 Հունիսի 2009

Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլոն հյուրընկալվել է ՀՀ մշակույթի նախարարությունում

Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլոն հյուրընկալվել է ՀՀ մշակույթի նախարարությունում Մեծանուն արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն հանդիպել է նախարար Հ. Պողոսյանին, ում հրավերով ժամանել է Հայաստան` տեղում ծանոթանալու Մինաս Ավետիսյանի` ՀԱՊ-ի, Ժամանակակից արվեստի, Ջաջուռի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում հանգրվանած ժառանգությանը, կազմելու հավաքածու, որը 2010 թ. կցուցադրվի Իտալիայում` Հռոմ, ֆլորենցիա, Նեապոլ քաղաքներում: Նրա հաստատակամ համոզմամբ եթե ազգը չի կարողանում ներկայացնել իր ներկան, ապա անցյալը դառնում է անուժ: Զրույցի ընթացքում նաև անկեղծորեն խոստովանում է . □Մանուկ հասակից հաճախել եմ մեր քաղաքի Ս.բ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և շատ եմ մտածել ձեր ժողովրդի մասին: Եվ գուցե պատահականություն, ավելի ճիշտ անհրաժեշտություն էր իմ Հայաստան գալը:

23 Հունիսի 2009

Ուշադրություն գրադարանների եւ ընթերցողների նկատմամբ

Ուշադրություն գրադարանների եւ ընթերցողների նկատմամբ Խնկո—Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել հայկական գրատպության 500—ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. «Հայկական գրատպության հիմնադրման 500—ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը Խնկո–Ապոր անվան մանկական գրադարանում անցկացնելը, բնականաբար, պատահականություն չէ։ Սրանով մենք ցանկացել ենք շեշտել երկու հանգամանք

23 Հունիսի 2009

Ամփոփվեց “Գրքարվեստ” հանրապետական երկրորդ մրցույթը

Տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված “Գրքարվեստ” հանրապետական երկրորդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է գրահրատարակչական արտադրանքի որակի բարձրացման և գրքարվեստի զարգացման, գրահրատարակիչների համագործակցության և մրցակցության խթանման, հրատարակչական լավագույն տեխնոլոգիաների քարոզչության, ազգային մշակութային և հոգևոր արժեքների տարածման նպատակով: Մրցանակաբաշխությունը նվիրված էր հայ տպագրության սկզբնավորման 500 ամյակին:

21 Հունիսի 2009

Հարգանքի տուրք Կոմիտասին

Հարգանքի տուրք Կոմիտասին Ս. թ. հունիսի 21-ին ժ. 12:00-ից Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցան □Երաժշտության տոնին□ նվիրված բազմաժանր երաժշտության համերգներ. դասական, երգչախմբային, ջազային, ռոք, էլեկտրոնային: Այս շարքում որպես հիմնական միջոցառում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում` Կոմիտասի արձանի մոտ նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ /Կոմիտասի կենսագրությունը սերտ առնչակցություններ ունի Ֆրանսիայի հետ/ տեղի ունեցավ □Հարգանքի տուրք Կոմիտասին□ խորագիրը կրող համերգը` նվիրված Կոմիտասի 140-ամյակին:

19 Հունիսի 2009

“Ես և տիեզերքը” նկարչական մանկապատանեկան ցուցահանդես-մրցույթ

“Ես և տիեզերքը” նկարչական մանկապատանեկան ցուցահանդես-մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009 թ. հռչակվել է աստղագիտության տարի: Այդ շրջանակներում ս. թ. հունիսի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց “Ես և տիեզերքը” խորագրով մանկապատանեկան նկարչական հանրապետական մրցույթ-ցուցահանդեսը: Այդ նախաձեռնությանը մասնակցեցին հանրապետության 9 մարզերի, ԼՂՀ և Բերձորի գեղարվեստի 40 դպրոցների 250 երեխաների ավելի քան 300 աշխատանքներ:

19 Հունիսի 2009

Երաժշտության տոն 21-ը հունիսի

Երաժշտության տոն 21-ը հունիսի 2009 թ. հունիսի 21-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանում և հանրապետության մարզերում անց են կացնում “Երաժշտության տոն” միջոցառումը` բացօթյա, կենդանի հնչողությամբ և բազմաժանր կատարումներով, որտեղ իր ուրույն շեշտադրումը կունենա մեծանուն կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգաշարը: “Երաժշտության տոն” միջոցառումը, որը իր շուրջն է համախմբում երաժշտարվեստի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ու երաժշտասեր հասարակությանը, մեկնարկել է 1982 թ. հունիսի 21-ին` Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

19 Հունիսի 2009

"В ад и обрато" գրքի շնորհանդեսը Հայաստանի ազգային գրադարանում

Ս. թ. հունիսի 19-ին Հայաստանում Կալինինգրադի մարզի բիզնես-ֆորումի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Կալինինգրադի հայ համայնքի նախաձեռնությամբ և աջակցությամբ տպագրված Յ. Իվանովի "В ад и обратно" գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Հայաստանի գրադարնների և մաս¬նավորապես աղետի գոտու գրադարանների տնօրենները: Գիրքը նվիրված էր 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին: Շնորհանդեսից հետո գիրքը նվիրատվության կարգով փոխանցվել է Հայաստանի գրադարաններին:

18 Հունիսի 2009

Թանգարանների ոլորտի աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ թանգարանների ոլորտի պատասխանատուների աշխատանքային խորհրդակցություն` նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև համակարգի երևանյան բոլոր թանգարանների տնօրենները: Քննարկումները ընթացան 3 հիմնական ուղղություններով: Առաջինը` թանգարանների ծրագրային խնդիրներն էին, նաև հանրությանը մատուցվող ծառայությունները: Երկրորդը` թանգարաններում իրականացվող տոմսային քաղաքականությունը` տոմսերի սակագների ձևավորումը: Երրորդ խնդիրը վերաբերում էր թանգարանների աշխատանքային ժամերի կազմակերպմանը: Այս խնդրի քննարկման արդյունքում մասնակիցների կողմից ընդունվեց վերջնական որոշում, համաձայն որի 2009 թ. հուլիսի 7-ից հոկտեմբերի 1-ը թանգարանների մշտական ցուցադրության այցելության ժամերը սահմանվում են 10:00- 18:00: Առաջին երկու խնդիրների վերաբերյալ որշումները կկայացվեն և ի մի կբերվեն առաջիկա խարհրդակցության ընթացքում:

17 Հունիսի 2009

Ընդունել է մշակույթի նախարարը

Ընդունել է մշակույթի նախարարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիիշ Ջիլանիին: Նախարարը կարևորեց և ողջունեց ՀՀ –ում UNICEF-ի ծավալած գործունեությունը կրթության, առողջապահության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում և պատրաստակամություն հայտնեց համագործակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ մշակույթի ոլորտում: Նախարար Հ. Պողոսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիիշ Ջիլանիին ներկայացրեց գերատեսչության կողմից իրականացված և ՀԿ-ների ներգրավմամբ, նրանց աջակցելով իրագործած մի շարք մանկական ծրագրեր, որոնք վկայում են պետության մշտական հոգածությունն ու ուշադրությունը մանուկների և պատանիների տարբեր հիմնախնդիրներին, նրանց գեղագիտական, հոգևոր աշխարհի ձևավորման ներդաշնակությանը:



Փնտրվող բառ կամ արտահայտություն
ամիս տարի 




to_start սկիզբ
to_top վերև