change language
navigation map
portal
text
22 Սեպտեմբերի 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Սեպտեմբերի 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Սեպտեմբերի 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Սեպտեմբերի 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Օգոստոսի 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Մայիսի 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Մայիսի 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Սկիզբ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
01 Հուլիսի 2008

Վիլյամ Սարոյանի “Մարդկության տունը” պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

հուլիսի 1-ին Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանի “Մարդկության տունը” պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունը և “ԱՐԵԳՆԱԾԻՆ” ԳԲՀԿ-ն։

01 Հուլիսի 2008

“Վիլյամ Սարոյանն ու Հայաստանը” խորագրով ցուցահանդես

Ս. թ. հուլիսի 1-ին Հայաստանի ազգային արխիվում բացվեց Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված “Վիլյան Սարոյանն ու Հայաստանը” խորագրով փաստաթղթերի, վավերագրերի ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

01 Հուլիսի 2008

Վիլյամ Սարոյանը և Յուրա Զոյֆերը` զեկույց Վիեննայում

Ս.թ. հունիսի 29-30-ը Վիեննայում անցկացվեց ավստրիացի դրամատուրգ Յուրա Զոյֆերին նվիրված միջազգային գիտաժողով: Հունիսի 30-ին այդ գիտաժողովի շրջանակներում “Վիլյամ Սարոյանը և Յուրա Զոյֆերը” զեկույցով հանդես եկավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը

28 Հունիսի 2008

"ԳՐԱՆՇԱՆ-2008" տառատեսակների առաջին միջազգային մրցույթ

"ԳՐԱՆՇԱՆ-2008" տառատեսակների առաջին  միջազգային մրցույթ Արդի ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ինչպես այլ բնագավառներում, այնպես էլ մշակույթի ոլորտում առաջադրում է իր խնդիրները: Շատ բնագավառներ (գրահրատարակչություն, կերպարվեստ, դիզայն, ճարտարապետություն, զբոսաշրջություն, կինոարտադրություն, հեռուստատեսության զարգացում ) այսօր արդեն անհնարին է պատկերացնել առանց էլեկտրոնային տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման:

28 Հունիսի 2008

Հանդիպում Նկարիչների միությունում

Հունիսի 28-ին Նկարիչների միություն այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որին ուղեկցում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրանք նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ընկերակցությամբ շրջեցին նորոգված բոլոր ցուցասրահներում, դիտեցին միության անդամ-նկարիչների աշխատանքները, որից հետո հանդիպեցին մի խումբ արվեստագետների հետ` լսելու նրանց հուզող խնդիրները:

27 Հունիսի 2008

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց Ալեքսանդրա Գերստներին

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց Ալեքսանդրա Գերստներին Հունիսի 27-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գերստներին:

27 Հունիսի 2008

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց Ժակ Պողոսյանին

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց Ժակ Պողոսյանին Հունիսի 27-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց արգենտինահայ կինոգործիչ, “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի մասնակից, փառատոնի նախորդ տարվա ժյուրիի անդամ Ժակ Պողոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության պետ Ս. Խաչատրյանը, վարչության գլխավոր մասնագետ Հ. Ղարաղազարյանը:

26 Հունիսի 2008

Դավիթ Վարժապետյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Հայ երգարվեստի տարածման գործում ունեցած զգալի ներդրման համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 35-ամյակի առթիվ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2008 թ. հունիսի 26-ի հրամանով` կանադահայ օպերային երգիչ, հասարակական գործիչ, Տորոնտոյի “OPERA BELKANTO”-ի նախագահ և երաժշտական ղեկավար Դավիթ Վարժապետյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

20 Հունիսի 2008

Հունիսի 21՝ երաժշտության տոն, բացօթյա անվճար համերգներ

Հունիսի 21՝ երաժշտության տոն, բացօթյա անվճար համերգներ Երևանյան միջոցառումների մասին իրենց դիտարկումները ներկայացրեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Բրյունո Վենսանդոն և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

19 Հունիսի 2008

Հայաստան-Գերմանիա. Համագործակ ցության նոր էջեր

Հայաստան-Գերմանիա. Համագործակ ցության նոր էջեր Հայ-գերմանական մշակութային համագործակցության շրջանակներում ս. թ. հունիսի 15-ից 20-ը Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարար դ-ր. պրոֆ. Յան-Հենդրիկ Օլբերտցի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հուշարձանների պահպանության և հնագիտության երկրամասային վարչության տնօրենը, երկրամասային խորհրդարանի անդամ, կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահը և պաշտոնատար այլ անձինք:

18 Հունիսի 2008

"Ոսկե ծիրան". կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց

"Ոսկե ծիրան". կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց “Ոսկե ծիրան” փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, կինոլրագրող Արծվի Բախչինյանը ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեցին փառատոնի շրջանակներում իրականացվող Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց” կոնֆերանսը, “Համահայկական կինոնախագիծ” ֆորումը, Վիլյամ Սարոյան-100 հոբելյանական ծրագիրը:

18 Հունիսի 2008

«Բոսֆորուս» քառյակի ելույթը

«Բոսֆորուս» քառյակի ելույթը Հունիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցավ հանրաճանաչ «Բոսֆորուս» քառյակը՝ Ստամբուլ, Թուրքիա: Սույն համերգը հանդիսանում է Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային փոխանակման միջոցառումներից մեկը, և հնարավոր է դարձել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ջանքերով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Կոմիտասի անվան պետական քառյակի հետ համագործակցության շնորհիվ:

18 Հունիսի 2008

Վահագն Մուղնեցյանը պարգևատրվեց ոսկե մեդալով

Արդի հայ գրականության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի համար, ինչպես նաև ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ` արձակագիր, բանաստեղծ Վահագն Մուղնեցյանը ս.թ. հունիսի 18-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

17 Հունիսի 2008

Ընդունելություն ՀՀ մշակույթի նախարա րությունում

Ընդունելություն ՀՀ մշակույթի նախարա րությունում Ս. թ. հունիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերտցի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Սաքսոնիա-Անհալտ երկրամասի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահը, հուշարձանների պահպանության և հնագիտության երկրամասային վարչության տնօրենը, նախարարության աշխատակիցներ: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, նախարարի տեղակալ Գ. Գյուրջյանը, և ոլորտի այլ պատասխանատուներ:

16 Հունիսի 2008

Նվագում են միջազգային մրցույթների դափնեկիր պատանի երաժիշտ-կատարողները

Նվագում են միջազգային մրցույթների դափնեկիր պատանի երաժիշտ-կատարողները Հունիսի 16–ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ համերգ` մրցանակակիր պատանի երաժիշտների մասնակցությամբ:2008 թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ մշակույթի նախարարությունը ապահվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ի և Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտների / Նարա Ավետիսյան, Նաիրա Ղազարյան Սպարտակ Մարգարյան, Ժորա Սարգսյան, Գրիշա Խաչատրյան, Սոնա Վարդանյան / մասնակցությունը արտերկրում կայացած մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներին, որոնցից նրանք վերադարձել են մրցանակներով:

15 Հունիսի 2008

Բացվեց Գոհար Գասպարյանի հուշատախտակը

Բացվեց Գոհար Գասպարյանի հուշատախտակը 2008 թվականի հունիսի 15-ին, Երևանի Բաղրամյան 50"Բ" հասցեում Բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակի դափնեկիր, պրո‎ֆեսոր Գոհար Գասպարյանի հուշատախտակը



Փնտրվող բառ կամ արտահայտություն
ամիս տարի 




to_start սկիզբ
to_top վերև