17 Հուլիսի 2010
Խաչատուր Աբովյան - 200

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո ներկայանում է 12 բաժիններից բաղկացած նոր ցուցադրությունով. Քանաքեռ, Էջմիածին, Ներսիսյան դպրոց, Դորպատի համալսարան, Աբովյանը` մանկավարժ, Աբովյանը և եվրոպական գրականությունը, մեծ հայի կյանքի ու գործունեության այս և այլ դրվագներն են ներկայացնում գրողի 200-ամյակին նվիրված ցուցադրության բազմաթիվ վավերագրերն ու լուսանկարները:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բացումը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 11-ին`գրողի ծննդավայր Քանաքեռում, 2-րդ փողոց, տուն`4 հասցեում: