change language
navigation map
portal ajajaajajajajs jdadasda
text
22 Սեպտեմբերի 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Սեպտեմբերի 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Սեպտեմբերի 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Սեպտեմբերի 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Օգոստոսի 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Մայիսի 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Մայիսի 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

news

Սկիզբ

23 Հուլիսի 2010

Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն

Jiro (original)ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, Հայաստանի թատերական գործիչների միությունը և Ծաղկաձորի քաղաքապետարանը համատեղ ներկայացնում են Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը ("INTERNATIONAL MIME FESTIVAL Dedicated to Leonid Yengibaryan's 75th Anniversary"), որը կանցկացվի 2010 թ. օգոստոսի 10-15-ը` Ծաղկաձորում:
Հայտնի է, որ մնջախաղի լեզուն միջազգային է և հասանելի է յուրաքանչյուր մարդու` անկախ ազգային պատկանելությունից: Փառատոնի նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը:
Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծելու մշակութային տոնական ավանդույթներ:
Այս տարի Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ ԱՄՆ-ից` 2 տարբեր մասնակիցներ (Iman Lizarazu, Richmond Shepard), Ռուսաստանից (Малиновая Гряда), Վրաստանից (Georgia State Pantomime Theatre), Ֆրանսիայից (Vahram Zaryan` մեծն միմոս Մարսել Մարսոյի վերջին աշակերտը) և Չեխիայից (Peter Popper` Լեոնիդ Ենգիբարյանի թոռը): Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ, մնջախաղի ժանրին պատկանող ներկայացումներով այլ թատերախմբեր (Երևանի մնջախաղի պետական թատրոն, Միմ ստուդիո, Միհր, Օվասիս, Անվերջ թատերական կղզի, Շրջիկ թատրոն, Համլետ Չոբանյան, Հայկ Զորիկյան): Մասնակիցները 5 օրերի ընթացքում իրենց արվեստը կներկայացնեն ցերեկվա ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում: Ամեն երեկո կկազմակերպվեն թատերական վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ, ինչը հնարավորություն կտա անմիջական շփում ստեղծելու հանդիսատեսի և թատերախմբերի միջև:
Արդեն գործում է Փառատոնի Պաշտոնական ինտերնետային կայքը` www.pantomimefest.com, էլ-փոստ` nunemukanyan@yahoo.com:

 





to_start սկիզբ
to_top վերև