change language
navigation map
portal
text
22 Սեպտեմբերի 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Սեպտեմբերի 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Սեպտեմբերի 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Սեպտեմբերի 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Օգոստոսի 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Մայիսի 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Մայիսի 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Սկիզբ  >  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համագործակցությունը

Մշակութային երկխոսությունը այսօր անհրաժեշտություն է բոլոր ժողովուրդների համար, քանի որ միայն առողջ համագործակցությամբ հնարավոր կլինի փրկել ու պահպանել մարդկության ստեղծած մշակութային ժառանգությունը, որ պատերազմների ու բռնությունների հետևանքով հաճախ ենթարկվում է ոչնչացման կամ անտարբերության պատճառով պարզապես տրվում մոռացության: Հայաստանը` իբրև հնագույն քաղաքակրթության օրրաններից մեկը, սկսած անհիշելի ժամանակներից, մշակութային բազմաթիվ շերտեր ունի, որոնց պահպանությունն այսօր ոչ միայն պետական, այլև համամարդկային խնդիր է և այդ իսկ պատճառով՝ պետության համագործակցությունը լայն շրջանակների հետ ուղղակի անհրաժեշտություն է: Դրա կողքին ներկայում էլ շարունակվում է մշակութային արարչագործությունը, որի հետաքրքրությունը ոչ միայն երկրի ազգային բնիկ տարրի` հայերի ստեղծագործությունն է, այլև նրա հետ միասին նույն հողի վրա ապրող բոլոր այն ազգերի, որոնք 100-200 տարի (ասորիներ, եզդիներ, քրդեր, ռուսներ, հույներ) կամ արդեն մի քանի տասնամյակ (ուկրաինացիներ, լեհեր, բելառուսներ, գերմանացիներ, վրացիներ, հրեաներ) Հայաստանը համարում են իրենց 2-րդ հայրենիքը: Այստեղ նույնպես պետությունը առանց համագործակցելու հասարակական լայն խավերի հետ ՝ չի կարող լուծել մշակույթի զարգացման ու տարածման դժվարագույն խնդիրները։
ՀՀ մշակույթի նախարարությունը, լինելով պետության լիազորված մարմինը մշակույթի ոլորտում, իր գործունեության քաղաքականության իրականացման գլխավոր առանցքը համարում է շփումներն ու համագործակցությունը պետական, մասնավոր, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ։





to_start սկիզբ
to_top վերև