09 September 2010
Ասուլիս նվիրված Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնին
Ս. թ. սեպտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնին: Ասուլիսին մասնակցում էին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյանը /նաև փառատոնի գեղ. ղեկավարն է/ և միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին: Ասուլիսի բանախոսները լրագրողներին ներկայացրեցին ս. թ. սեպտեմբերի 11-ին մայրաքաղաքում մեկնարկող Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառառոնի նախապատրաստական աշխատանքները և ծրագիրը: Անդրադարձ կատարվեց նաև Արամ Խաչատրյան համերգասրահի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար` ՀՀ կառավարության կողմից գնված նոր ռոյալին:
07 September 2010
Կյանքից հեռացավ սիրված դերասան Ռազմիկ Արոյանը
63 տարկան հասակում կյանքից հեռացավ սիրված դերասան Ռազմիկ Արոյանը: Ծնվել է 1947թ. Պարսկաստանի Թեհրան քաղաքում` Խորհրդային ծառայողի ընտանիքում: Նախադպրոցական տարիքում հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակը: 1967թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի դպրոց-ստուդիան: Հենց սկզբից աչքի է ընկել դերասանական ձիրքով, եղել է Վ. Աճեմյանի սիրված ուսանողը: Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում: Այնուհետև աշխատել է □Նորք□ երիտասարդական թատրոնում:
07 September 2010
Հայկական ավանդական նվագարանների ուսուցման ծրագիրը շարունակվում է.
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող հայկական ավանդական նվագարանների ուսուցման ծրագիրը, որը մեկնարկել էր նախորդ տարվա հոկտեմբերին` 11 շնորհալի աշակերտների մասնակցությամբ` ս. թ. կշարունակվի ուսուցման երկու փուլով:
Նախագծի նպատակն է հանրապետության ճանաչված վարպետ-նվագարանագործների կուտակած բազմամյա փորձի և գիտելիքների փոխանցման միջոցով` երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարանների աշակերտներին ուսուցանել հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտություններ:
07 September 2010
"Երկնքից երեք խնձոր ընկավ..." հեքիաթասացության փառատոն
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհաննես Թումանյանի անվան թանգա¬րանում` 2010 թ. հունիսից մեկնարկել է <<Երկնքից երեք խնձոր ընկավ...>> հեքիաթասացության մրցույթ-փառատոնը: Հեքիաթները ներկայացվում են բացառապես բարբառներով:
Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն, իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացությունից փրկել հայոց բարբառները, հատկապես այն բարբառները, որոնք այսօր չունեն աշխարհագրական կենսունակ հայրենք /Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի բարբառները և այլն/:
06 September 2010
□Սպեղանի□ երգչախումբը Սանկտ Պետերբուրգից վերադարձել է փայլուն նվաճումներով
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի □Սպեղանի□ երիտասարդական երգչախումբը` ս. թ. օգոստոսին, Սանկտ Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվան միջազգային խմբերգային հեղինակավոր մրցույթ-փառատոնում արժանացել է փայլուն հաղթանակների:
Սանկտ Պետերբուրգի միջազգային խմբերգային մրցույթ-փառատոնին մասնակցում էին շուրջ 23 երկրներից ժամանած, ավելի քան 40 երգչախմբեր, որոնց շարքում □Սպեղանին□ նվաճել է կարևոր դափնիներ`
03 September 2010
Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Ս. թ. սեպտեմբերի 3-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և <<Գալուստ Գյուլբենկյան>> հիմնարկության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին
03 September 2010
<<Թումանյանական հեքիաթի օր>> տիկնիկային թատրոնների միջազգային 5-րդ փառատոն` Դսեղում
ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն հինգերորդ տարին է, ինչ Լոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` <<ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը>> անց է կացնում <<Թումանյանական հեքիաթի օր>> խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը, որը կոչված է նպաստելու մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը: Նախաձեռնությունը աջակցություն է գտել Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության hիմնադրամի կողմից, որը և փառատոնի հիմնադիր հովանավորն է:
03 September 2010
XXI-Ի Հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգաին փառատոնի աշնանային համերգաշրջանին ընդառաջ
<>֊ը սկսում է իր 11-րդ աշնանային համերգաշարը և սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-֊ին առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (Royal Philharmonic Orchestra): <> փառատոնն իր գործունեության ընթացքում մշտապես առաջնային է համարել հայկական գործոնի միջազգային ճանաչման ու ստեղծագործական համագործակցության խնդիրը, ուստի և սեպտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվող համերգին Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, մենակատար` աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկի: Իսկ սեպտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող երկրորդ համերգին` Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակի ղեկավարությամբ ելույթ կունենան հանրաճանաչ մեր հայրենակիցները` օպերային մեներգիչներ Բարսեղ Թումանյանն ու Հասմիկ Պապյանը։
01 September 2010
Կյանքից հեռացավ արվեստի անխոնջ մշակն ու գործի նվիրյալը
Կյանքի 87-րդ տարում վախճանվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադիր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Պատվոնշան շքանշանակիր Գոհար Աղասու Հարությունյանը:
27 August 2010
Կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանը
Հայ կերպարվեստը կրեց ծանր կորուստ. 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր բեմանկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակաշատ մանկավարժ, Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միության անդամ Գրիշա Սահակյանը:
24 August 2010
Կյանքից հեռացավ հայ բեմի մեծատաղանդ վարպետ Վլադիմիր Մսրյանը
Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքի 72-րդ տարում վախճանվեց թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր Վլադիմիր Մսրյանը:
Ծնվել է 1938 թ.` Վլադիկավկազում: 1961 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1961-67թթ. որպես դերասան աշխատել է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1967-ից մինչև կյանքի վերջը` Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
21 August 2010
Ռուսական մշակույթի օրեր Շիրակի մարզում
Սույն թվա¬կանի օգոստոսի 19-20-ը Շիրակի մարզում անցկացվեցին ռուսական մշա¬կույ¬թի օրե¬ր: Գյումրի, Արթիկ և Մարալիկ քա¬ղաք¬ներում կազմակերպվեցին բացօթյա համերգներ:
Նախաձեռնությունը կյանքի կոչվեց Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
20 August 2010
Մշակութային երկխոսություն Փարաջանովի հարկի ներքո
Ս. թ. օգոստոսի 20-21-ը Ղրղզսռտանի Նախագահ Ռ. Օտունբաևայի` ՀԱՊԿ երևանյան նիստին մասնակցելու շրջանակներում աշխատանքային այցով Հայաստան է ժամանել նաև Ղրղզստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Սադիկ Շեր –Նիյազի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ղրղզստանի ազգային օպերայի, ազգային գրադարանի, ռուսական թատրոնի, պետական կոնսերվատորիայի, ազգային պատկերասրահի տնօրենները, Բիշկեկի փոխքաղաքապետը:
19 August 2010
Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը Զավեն Եկավյանին
Հայ մշակույթի զարգացման ու տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար <<Գալուստ Գյուլբենկյան>> հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
19 August 2010
ՀՀ մշակույթի նախարարության պարգևներն ու պատվոգրերը` հասարակական կարգի պահապաններին
ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական <<Դելփյան խաղերի>> մասնակիցների անվտանգությունը և միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պատշաճ ապահովելու համար ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով են պարգևատրել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
18 August 2010
Հայաստանը <<Սլավյանսկի բազար-2010>> էստրադային երգի միջազգային մրցույթում
Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող <<Սլավյանսկի բազար>> էստրադային երգի միջազգային ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության Երգի պետական թատրոնի մեներգչուհի Անահիտ Շահբազյանը: Անահիտը մրցել է 19 երկրների ներկայացուցիչների հետ և շահել 2-րդ մրցանակը` այն կիսելով Ուկրաինայի ներկայացուցչի հետ: Երիտասարդ երգչուհին նաև ստացել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար Համագործակցության Միջպետական Հիմնադրամի հատուկ հավաստագիրը, որը հնարավորություն կընձեռի Անահիտ Շահբազյանին ձայնագրելու իր երգերի անհատական ալբոմը` Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող <<Սլավյանսկի բազար-2010>> էստրադային երգի 19-րդ միջազգային ամենամյա մրցույթի շրջանակներում: