change language
navigation map
portal
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Start

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
11 December 2009

THE OUTCOME OF THE BUDGET DISTRIBUTION

During the periodic meeting of the Government of the Republic of Armenia which was held by the Prime Minister Tigran Sargsyan, as a result of state budget distribution the Government in the form as charity allocated 10,611.0 thousand drams to the “Yerevan State Dance Art College” NGO for purchasing a ballet floor cover for the college.

11 December 2009

SUCCESSFUL COOPERATION WITH AN ONGOING PERSPECTIVE

Successful Cooperation with an Ongoing Perspective H.E. Ambassador of German Federal Republic to the Republic of Armenia Hans-Johan Schmidt sent a letter of appreciation/ summary to the Ministry of Culture of the Republic of Armenia in regards to the organization of German weeks in Armenia. The Ambassador specially evaluates the role and meaning of the Ministry of Culture of the RA in organizing 46 events in the capital and other cities of the Republic (Gyumri, Vanadzor, Dilijan, Martouni, Sardarapat, Yeghegnadzor, Jermuk, Sisian and Kapan) during the period from March to November of 2009. H.E. Mr. Ambassador hopes that the successful cooperation with the Ministry will continue in the next year.

10 December 2009

Ցուցահանդես ԳԱԹ-ում՝ նվիրված Դանիել Վարուժանի 125-ամյակին

Ցուցահանդես ԳԱԹ-ում՝ նվիրված Դանիել Վարուժանի 125-ամյակին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվեց Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված էր եղեռնամահ գրողի կյանքը և գործն ամբողջությամբ` ծնունդից մինչև եղերական վախճանը: Ցուցահանդեսում առանձնակի տեղ է հատկացված Թոքատում, Սեբաստիայում, Կ. Պոլսում նրա գրական և մանկավարժական գործունեությունը լուսաբանող վավերագրերին: Ցուցադրությունը կազմակերպված է մեծ բանաստեղծի հրատարակած ժողովածուների և ԳԱԹ-ում պահվող ձեռագրերի հիման վրա: Ներկայացված են նաև գրողի անձնական իրերը, լուսանկարները, որոնցից շատերին հանրությունը առաջին անգամ առիթ կունենա ծանոթանալու: Բանաստեղծը ներկայացված է նաև իր ժամանակակիցների և հետագա գրականագիտական մտքի հիման վրա:

10 December 2009

PRESENTATION OF THE BOOK TITLED, “DANIEL VAROUJAN. LIFE AND ACTIVITY” AT THE NATIONAL ACADEMY OF SCIENCES OF ARMENIA

Presentation of the Book titled, “Daniel Varoujan. Life and Activity” at the National Academy of Sciences of Armenia Today the exhibition-matinee held at the Literature and Art Museum after Y. Charents dedicated to the 125th birth anniversary of Daniel Varoujan was also commemorated with a book presentation. According to the decision of Governmental Jubilee Committee and order of the Ministry of Culture of the Republic of Armenia monograph titled, “Daniel Varoujan. Life and Activity” the author of which is Doctor of Philological Sciences, Professor, member of Armenian Union of Writers Vazgen Gabrielyan was republished. It was firstly published in 1978 as a result of innovative analysis and complete study of poet’s life and activity – printed and unique materials of the Literature and Art Museum after Y. Charents’ Daniel Varoujan fund.

10 December 2009

Հայ-նորվեգա-ֆրանսիական “Խճճված զուգահեռներ” ֆիլմը ՌԴ Օրենբուրգ քաղաքում արժանացել է մրցանակի

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, շվեյցարական Զարգացման գործակալության, նիդեռլանդական Հուբերտ Բալս Հիմնադրամի, նորվեգական Ֆիլմ Ինստիտուտի, Նորվեգիայի Թագավորության Արտաքին Գործերի նախարարության և “Պարադիզ Գրուպ” ռուսական դիստրիբյուտորական ընկերության աջակցությամբ` 2009 թվականին արտադրվել է հայ-նորվեգա-ֆրանսիական “Խճճված զուգահեռներ” գեղարվեստական կինոնկարը: Ֆիլմը կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի և նրա հիմնադրած “Պարալլելս Ֆիլմ պրոդաքշն” ընկերության առաջին լիամետրաժ կինոնկարն է, որն արտադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, նորվեգական “Օրիգինալ Ֆիլմ” և ֆրանսիական “Քազար փիքչրս” ընկերությունների հետ համատեղ:

09 December 2009

Հայ-սերբական համագործակցության շրջանակներում

Հայ-սերբական համագործակցության շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում են գտնվում Սերբիայի Նովի Սադ քաղաքի Վոյվոդինայի մշակույթի ինստիտուտի տնօրեն Տիբոր Վայդան և միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչ Դրագան Իլիկը: Նախարար Պողոսյանը ընդունել է պատվիրակությանը, ընդհանուր գծերով հյուրերին ներկայացրել մշակութային դաշտը, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխանակման ծրագրերին:

08 December 2009

“Աթենքյան հանդիպումներ” և “Ստամբուլյան նոթեր” տեսաֆիլմերի շնորհանդես Ե. Չարենցի տուն-թանգարանում

“Աթենքյան հանդիպումներ” և “Ստամբուլյան նոթեր” տեսաֆիլմերի շնորհանդես Ե. Չարենցի տուն-թանգարանում Հայաստանի հանրային հեռուստատեսության “Հայից հայ” (Արարատ) հաղորդաշարի հեղինակ և վարող Արփեն Մովսիսյանը ինչպես ինքն է բնութագրում իր աշխատանքային ստեղծագործական ուղու` խոստովանությունների շղթայից այսօր հանրությանն է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված “Աթենքյան հանդիպումներ” և “Ստամբուլյան նոթեր” շարքերի վերջին տեսաֆիլմերը, որոնք հայ համայնքի կյանքը ժամանակի մարտահրավերների դեմ հանդիման ներկայացնելու փորձեր են և որոնք անշուշտ օգնում են պատկերացում կազմելու այն մթնոլորտի, արժեքային այն համակարգի մասին, որում գոյատևում են աշխարհացրիվ մեր հայրենակիցները:

04 December 2009

Հայ-ճապոնական համագործակցության շրջանակներում

Հայ-ճապոնական համագործակցության շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ա. Ավետիսյանը ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության առաջին քարտուղար Ժիրո Ի Իդային: Պարոն Ավետիսյանը ողջունելով հյուրին և բարձր գնահատելով հայ-ճապոնական մշակութային համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրած մշակութային դրամաշնորհների համար, որոնց շնորհիվ լուծվել են հայկական մշակութային կազմակերպությունների տեխնիկական զինման որոշ խնդիրներ, մասնավորապես` երաժշտական գործիքներ և ձայնային սարքավորումներ են տրամադրվել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ “Մատենադարանին”` ձեռագրերի վերկանագնման սարքավորումներ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և Կ.Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնին` ձայնային սարքավորումներ:

04 December 2009

“Վարպետաց խոսք”. վերափոխված ցուցադրության շնորհանդես ժողովրդական արվեստի թանգարանում

“Վարպետաց խոսք”.  վերափոխված ցուցադրության շնորհանդես ժողովրդական արվեստի թանգարանում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և կերպարվեստի տարբեր ժանրերին պատկանող ստեղծագործություններ: Թանգարանի հավաքածոյի կազմավորումը սկսվել է 1930-ական թթ. վերջին: Աշխատանքները ընթացել են անվանի արվեստագետներ Մ. Սարյանի, Հ. Կոջոյանի, Գ. Գյուրջյանի անմիջական օգնությամբ և խորհուրդներով: Նրանց ջանքերով ստեղծվել է ժողովրդական ստեղծագործության տուն, որի հիմքի վրա էլ հետագայում` 1978 թ. բացվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:

04 December 2009

Կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանը:

Կյանքից հեռացավ  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանը: Կյանքից հեռացավ հայ վոկալ արվեստի մեծատաղանդ գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանը: Նրա կյանքի ուղին հագեցած էր կատարողական ու մանկավարժական գործունեության նշանակալի ձեռքբերումներով, որոնք ծանրակշիռ հետք թողեցին հայրենական մշակույթի զարգացման ճանապարհին: Ծնվել է 1929թ., Բաքվում, որտեղ և ստացել է երաժշտական կրթությունն ու ձևավորվել որպես երգիչ-երաժիշտ: Երևան տեղափոխվելուց հետո ստացել է նաև ռեժիսորի մասնագիտական կրթություն՝ Երևանի թատերական գեղարվեստական ինստիտուտում:

04 December 2009

Պրեմիերա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

Պրեմիերա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պետպատվերի շրջանակներում ներկայացվեց Ժան Անույի “Շրջազգեստով գեներալները” 2 գործողությամբ ներկայացումը: Բեմադրիչ` Դավիթ Հարությունյան, նկարիչ` ՀՀ վաստակավոր նկարիչ Գրիշա Սահակյան, պարերի բեմադրությունը` Նաիրա Հովհաննիսյանի, երաժշտական ձևավորումը` Արթուր Կարապետյանի

04 December 2009

“Անուշ” թատերեկանացված գրական-երաժշտական կոմպոզիցիան Հ.Թումանյանի թանգարանում

Դեկտեմբերի 4-ին Հ.Թումանյանի թանգարանում ներկայացվեց “Անուշ” թատերեկանացված գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 և Արմեն Տիգրանյանի ծննդյան 130-ամյա հոբելյաններին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչների մասնակցությամբ: Ներկայացման ռեժիսոր Հայաստանի վաստակավոր արտիստ Ալիս Հեքիմբաշյան:

04 December 2009

Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի 2009 թ միջազգային փառատոնի շրջագայության մասին

2009թ. Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ “Բերդ” պարային անսամբլը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՍԻՕՖՖ-ի /ֆոլկլորային փառատոների և ավանդական արվեստների կազմակերպությունների միջազգային խորհունդ/ պաշտոնական հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իր մասնակցությունն է բերել Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում կայացած ժողովրդական պարերի մի շարք հանրահայտ միջազգային փառատոների:

03 December 2009

Տադեուշ Վրոնսկու անվան ջութակահարների միջազգային 4-րդ մրցույթում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Հարությունյանը Լեհաստանում մասնակցել է Տադեուշ Վրոնսկու անվան սոլո ջութակահարների 4-րդ մրցույթին, ներկայացնելով Հայաստանը: Երիտասարդ ջութակահարը պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով, արտիստիկ անհատականության համար` Տադեուշ Վրոնսկու անունը կրող դիպլոմով և հատուկ մրցանակով` լեհ կմպոզիտոր Քշիշտոֆ Մեյերի ստեղծագործության լավագույն կատարման համար:

03 December 2009

Պետական հոգածությամբ հիմնանորգվեց ևս մեկ թանգարան

Պետական հոգածությամբ հիմնանորգվեց ևս մեկ թանգարան Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առանձնատունը, որտեղ նա անց է կացրել իր կյանքի վերջին տասը տարիները, երկուսուկես տարվա հիմնանորոգումից հետ, նորացված` բնօրինակ վավերագրերի ու նյութերի առավել ընդգրկուն մատուցմամբ այսօր արդեն հյուրընկալում է Վարպետի գրչի երկրպագուներին: Առանձնատունը որպես տուն-թանգարան գործում է 1963 թ.-ից և այսօր էլ, թանգարանի աշխատակիցների ջանադրւթյամբ ու թանգարանային գործի հմուտ իմացությամբ սերունդներին է ներկայացվում գրողի ընտանեկան /հուշային մաս/ ու ստեղծագործական կյանքի դրվագները, այն շունչը, որը թևածել է այդ հարկի տակ դեռևս նախորդ դարասկզբին:

02 December 2009

Հանդիսավոր երեկո` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին

Հանդիսավոր երեկո` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին Ս. թ. դեկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին: Մեծանուն բանաստեղծի հոբելյանի առթիվ Սոս Սարգսյանի ընթերցմամբ հնչեցին թումանյանական գործերից և բանաստեղծին ձոնված տողերից: Տարբեր մանկապատանեկան համույթներ ներկայացրեցին հատվածներ “Թմկաբերդի առումը”, “Անուշ”, “Լոռեցի Սաքոն” պոեմներից, իսկ դպրոցականները հնչեցրեցին հատվածներ Թումանյանի բանաստեղծություններից:



keyword or phrase to search
month year 




to_start to start
to_top to top