change language
navigation map
portal
text
22 September 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 September 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 September 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 September 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 August 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 June 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 June 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 May 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 May 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Start

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
15 July 2010

2009 թվականին ՀՀ տարածքի 34 հնագիտական հուշարձաններում կատարված պեղումների արդյունքներ են ներկայացրել պեղման արշավախմբերի ղեկավարները:

1. Կոտայ¬քի մարզի Լուսակերտ /Նոր Գեղի/ քարեդարյան հուշարձան Հնագետ, պեղման արշավախմբի ղեկավար Բ. Երիցյանի ներկայացմամբ դաշտային աշխատանքները սկսվել են 2008 թ., պեղումներին մասնակցել են հնագետներ ԱՄՆ-ից, Իռլանդիայից, ուսանողներ, ինչպես նաև հնագետ Բ. Գասպարյանը: Պեղումների արդյունքում բացվել են քարայրի ամենահին շերտերը, հին կտրվածքը, ժամանակակից մեթոդներով իրականացվել է ստացված նյութի անալիզ /ստացվել են թվագրությունները/, որից հետո յուրաքանչյուր բացված շերտ փակվել է և տարածքը ամբողջությամբ ծածկվել: Ընդհանրապես աշխատանքների հենց սկզբից զուգահեռաբար տարվում են նաև հուշարձանի կոնսերվացման աշխատանքները /հողը պահվում է պարկերում/, հնագետի համար սեկցիայի պահպանությունը կարևորագույն խնդիր է:

09 July 2010

Ավարտվել են Հայաստանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց "Դելփյան խաղերը"

Ավարտվել են Հայաստանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց "Դելփյան խաղերը" Մրցութային 17 և փառատոնային 2 անվանակարգերում անցկացված մրցումների արդյունքում` ըստ երկրների մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ.

09 July 2010

Հայաստանի մշակույթի օրերը` Սերբիայում

Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում առաջիկայում կներկայացվի հայկական մշակույթը: Միջոցառումների շարքում կկազմակերպվեն գեղանկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և գրքի շնորհանդես:

09 July 2010

Հովսեփ Կարալյան. ցուցահանդես ՀԱՊ-ում

Հովսեփ Կարալյան. ցուցահանդես ՀԱՊ-ում ՀԱՊ-ում բացվեց 20-րդ դարի հայ արվեստագետների համաստեղության լավագույն ներկայացուցիչներից մեկի` Հովսեփ Կարալյանի աշխատանքների ցուցահանդեսը: Նկարիչն աշխատել է կերպարվեստի բոլոր բնագավառներում ու տեսակներում` գեղանկարչություն, քանդակագործություն, մոնումենտալ նկարչություն: Ծանրակշիռ դեր է ունեցել նաև հայ գրքարվեստի, կիրառական, ունիկալ և տպագրական գրաֆիկայի զարգացման գործում, ստեղծել է հրաշալի պլակատներ, ձևավորել թատերական ներկայացումներ:

08 July 2010

«Կենաց Ծառը Սարյանի արվեստում»

«Կենաց Ծառը Սարյանի արվեստում» <<Ես դիտում եմ ամեն ազգ, որպես մի հրաշք ծառ: Նրա արմատները սնվում են հարազատ հողից, իսկ ճյուղերի ծաղիկներն ու բերքը պատկանում են համայն աշխարհին: Այսպիսին էլ արվեստն է, այն ինչ խորապես ազգային է` ստանում է համամարդկային նշանակություն>>: Մարտիրոս Սարյան Կենաց Ծառի խորհրդանիշը հանդիսանում է նկարչի ստեղծագործական հիմնական թեմաներից մեկը և կարմիր թելի պես անցնում է նրա ողջ ստեղծագործություններով, բացահայտելով նաև սարյանական արվեստի ֆենոմենը:

07 July 2010

Պատմամշակութային հուշարձանների 2009-2010 թթ. հաստատված պահպանական գոտիներ

2009-2010 թթ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից հաստատվել են ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների թվով 510 պահպանական գոտիներ: Այդ թվում ` 2009 թ. 96, իսկ 2010 թ. 414 պահպանական գոտիներ:

06 July 2010

ՀԱԿ -ի կայքի շնորհանդես

Տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի www.ncca.am կայքի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանը ներկայացնելով նորաստեղծ կայքը, մանրամասնեց դրա հնարավորությունները, կառուցվածքը, նաև ներկայացրեց տեղեկատվության ու ֆիլմերի այն շրջանակը, որին կարող է ծանոթանալ կայքի յուրաքանչյուր այցելու:

06 July 2010

Երևանը հռչակվել է <<Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք>>

Երևանը հռչակվել է <<Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք>> ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրություն` 2010-73 Երևանը /Հայասան/ հռչակվել է 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այսպիսի որոշում է կայացվել աշխարհում գրքի միջազգային երեք հիմնական մասնագիտական ասոցիացիաների ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախընտրական հանձնախմբի կողմից հուլիսի 2-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստի ժամանակ: Այսպիսով, Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը /2001/, Ալեքսանդրիան /2002/, Նյու Դելին /2003/, Անդվերպենը /2004/, Մոնրեալը /2005/, Թուրինը /2006/, Բոգոտան /2007/, Ամստերդամը /2008/, Բեյրութը /2009/, Լյուբլյանան /2010/ և Բուենոս Այրեսը /2011/:

05 July 2010

Նշվեց Ազգային գրադարանի օրը

Նշվեց Ազգային գրադարանի օրը Հուլիսի 4-ը Հայաստանի Ազգային գրադարանի օրն է: Տոնի առթիվ գրադարանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Բացման խոսքում գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհավորեց բոլորին, գրադարանային գործին մատուցած ծառայությունների համար պատվոգրեր հանձնեց մի շարք աշխատակիցների: Ազգային գրադարանի վաստակաշատ մի շարք աշխատակիցներ էլ տոնի առթիվ հյուրընկալվեցին Մշակույթի նախարարությունում, արժանանալով պատվոգրերի: Գրադարանավարներին Ազգային գրադարանի օրվա կապակցությամբ շնորհավորեցին նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Ղազարյանը, Հայաստանի մշակույթի աշխատողների արհմիության նախագահ Ժաննա Թորոսյանը:

04 July 2010

Տխուր և ուրախ մարդը...

Տխուր և ուրախ մարդը... Թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը` հուլիսի 4-ին, դերասանի 80-ամյակի կապակցությամբ պետական հոբելյանական հանձնաժողովը` գլխավորությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թատերական գործիչները, մտավորականներն ու պարզապես Մհեր Մկրտչյանի արվեստի երկրպագուները այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն հարգանքի տուրք մատուցելու մեծատաղանդ դերասանին, ծաղիկներ դնելու նրա շիրմին:

02 July 2010

<<Չինաստան. հյուսիսային լայնության 30°>>. ցուցահանդես ՀԱՊ-ում

<<Չինաստան. հյուսիսային լայնության 30°>>. ցուցահանդես ՀԱՊ-ում ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը ս. թ. հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են <<Չինաստան. հյուսիսային լայնության 30°>> խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: 30° հյուսիսային լայնությունը ձգվում է Հիմալայներով, ընդգրկում 7` Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներն ու Չունցին և Շանհայ քաղաքները: Զուգահեռականի երկարությունը 5.000 կմ. է, այն սկիզբ է առնում Յանցզիի ակունքներից և հատելով արևելաչինական ծովը` հասնում Խաղաղ օվկիանոս:

30 June 2010

ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց “Դելփյան խաղեր”-ի մրցութային մի շարք անվանակարգերում ամփոփվել են արդյունքները

Մրցութային 17 և փառատոնային 2 անվանակարգերում երկրորդ փուլի մրցույթի արդյունքում մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ. Դաշնամուր անվանակարգում` ոսկե մեդալ- Հայաստան` 1, Բելառուս` 1, արծաթե մեդալ - Մոլդովա` 1, Ղազախստան` 1, բրոնզե մեդալ- Ռուսաստան` 1 , Հայաստան` 1, դիպլոմ - Հայաստան` 2, Ղազախստան` 1, Վրաստան` 1, Ռուսաստան` 1:

30 June 2010

Միջազգային գիտագործնական կոնֆերանս <<Դելփյան խաղերի>> շրջանակներում

Միջազգային գիտագործնական կոնֆերանս <<Դելփյան խաղերի>> շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց <<Դելփյան խաղերի>> շրջանակներում հունիսի 30-ին տեղի ունեցավ խաղերի կանոնակարգով նախատեսված` <<Հասարակության արժեհամակարգի դերը պատմական բեկումնային իրավիճակներում>> /նվիրված Հայրնական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին/ և <<Արվեստի և մշակույթի միջոցով հասարակական հնչեղության արժեքների հանրայնացման փորձը>> /նվիրված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2010 թ. մշակույթների մերձեցման միջազգային տարվա հռչակմանը/ խորագրերով միջազգային գիտա-գործնական կոնֆերանսը:

29 June 2010

Հայաստանը պատվավոր հյուր` Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը պատվավոր հյուր` Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է ս. թ. 26- 29-ը ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ժնևի ամենամյա միջազգային գրքի փառատոնի կազմակերպչական տնօրեն Պիեռ Մարսել Ֆավրին և Շվեյցարիայում ճանաչված հրատարակիչներից մեկին`Պիեռ Լամունիերին:

28 June 2010

Նախարարն ընդունել է "Դելփյան խաղերի" մասնակից պատվիրակությունների ղեկավարներին

Նախարարն ընդունել է "Դելփյան խաղերի" մասնակից պատվիրակությունների ղեկավարներին ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունելով Դելփյան միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինի գլխավորած պատվիրակությունը, ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստանում անցկացվող ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական <<Դելփյան խաղերին>> մասնակցելու համար և հավելել, որ դելփյան շարժումը միավորում է ոչ միայն ներկան, այև բոլորիս ապագան:

28 June 2010

Կամփոփվեն ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ կոմպոզիտորների միության համատեղ նախաձեռնության արդյունքները

Հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության փառատոնի գարնանային համերգաշարի եզրափակիչ համերգը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 20:00-ին`Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 2010 թ. 6 հոբելյարներին /Աշոտ Զոհրաբյան-65, Սիմոն Հովհաննիսյան-70, Գագիկ Հովունց-80, Արեգ Լուսինյան-75, Խաչատուր Մարտիրոսյան-65, Ռուբեն Ալթունյան-70/ կհանձնվեն ՀՀ մակույթի նախարարության Ոսկե մեդալներ և կկատարվեն նրանց ստեղծագործությունները:



keyword or phrase to search
month year 




to_start to start
to_top to top