change language

navigation map
portal


news
19 Марта 2010

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ

"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:00


17 Марта 2010

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ

"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:00


13 Марта 2010

Տ.Գուերրա "Մեղրը" Պրեմիերա, բեմադրիչ` Արմեն Մազմանյան

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00


09 Марта 2010

“21-ի Հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոն

"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:30


08 Марта 2010

Խ.Արամունի "Անվերադարձ ապագա", Բեմադրիչ` Ժան Նշանյան

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00


07 Марта 2010

Ֆ.Վերֆել "Մուսա լեռան քառասուն օրը", Բեմադրիչ` Արմեն Էլբակյան

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00


06 Марта 2010

Տ.Գուերրա "Մեղրը" Պրեմիերա, բեմադրիչ` Արմեն Մազմանյան

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00


05 Марта 2010

Տ.Գուերրա "Մեղրը" Պրեմիերա, բեմադրիչ` Արմեն Մազմանյան

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն սկիզբը՝ ժ. 19:00


05 Марта 2010

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ

"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:00


04 Марта 2010

“21-ի Հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոն

"Արամ Խաչատրյան համերգասրահ, սկիզբը ժ.19:30


>>
hobelyanner
news
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 ...
09 Марта 2010

Զորի Բալայանի ծննդյան 75- ամյակին նվիրված երեկո

Մարտի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց անվանի գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանի ծննդյան 75- ամյա հոբելյանը: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով մեծանուն գրողը պարգևատրվել է նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով, հայ գրական- հասարակական կյանքի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, որը նախարարն անձամբ կհանձնի գրողին:

09 Марта 2010

Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում

XXI-ի հեռանկարներ փառատոնը 2008 թ֊. իրականացնում է բացառիկ ծրագիր, որի շրջանակներում հայ հասարակությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու ժամանակակից մեծանուն կոմպոզիտորների արվեստին, ունկնդրելու հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած անվանի երաժիշտների կատարումները /Քշիշտոֆ Պենդերեցկի, Ռոդիոն Շչեդրին, Գիա Կանչելի, այսօր նաև Սոֆյա Գուբայդուլինա /: XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարը, որը կմեկնարկեց մարտի 6-ին` աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետի մասնակցությամբ։ Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում կշարունակվեն մարտի 9-ին Կամերային երաժշտության տանը, և մարտի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգներին ներկա է գտնվում Սոֆյա Գուբայդուլինան, իսկ համերգներին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտներ` Գեյր Դրաուգսվոյլը (բայան), Դավիդ Գերինգասը (թավջութակ), Ռոբերտաս Շերվենիկասը (դիրիժոր), Նիկոլա Ալշտեդը (թավջութակ)։ Հայաստանից՝ Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հովեր կամերային երգչախումբը, Սերենադ կամերային նվագախումբը, մենակատարներ։

09 Марта 2010

Յուրի Բաշմետի բացառիկ համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում

Յուրի Բաշմետը մարտի 6-ին մասնակցեց անվանի կոմպզիտոր Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարի բացմանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Սոֆյա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին և գրված հատուկ իրեն համար։ Առաջին անգամ է խորհրդային տարիներից ի վեր, որ Յուրի Բաշմետը եկել է Երևան իբրև մենակատար, առանց իր խմբի և հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

05 Марта 2010

Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra խումբը` Հայաստանում

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով մարտի 4-6-ը Երևանում են աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան և “The No Smoking Orchestra” նվագախումբը: Մարտի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվող Էմիր Կուստուրիցայի և ”The No Smoking Orchrstra” խմբի համերգին նախորդեց մամուլի ասուլիս, որին մասնակցում էր անավանի հյուրը: Ասուլիսը ողջույնի խոսքով բացեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` կարևորելով մեծանուն արվեստագետի այցը Հայաստան: Սերբ կինոռեժիսոր, երաժիշտ և պրոդյուսեր Էմիր Կուստուրիցան ծնվել է 1954 թ. Նոյեմբեի 24-ին` նախկին Հարավսլավիայի Սարաևո քաղաքում (այժմ` Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաքը): Էմիր Կուստուրիցան հեղինակ է 9 գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, որոնցից երկուսի համար (“Երբ հայրիկը մեկնել էր գործուղման” եւ “Ընդհատակ”) նա արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի Ոսկե արմավ մրցանակի, իսկ Բեռլինի կինոփառատոնում` “Արիզոնայի երազանքը” ֆիլմի ռեժիսուրայի համար` Արծաթե արջ մրցանակի:

04 Марта 2010

Հայաստանում է Պինկաս Ցուկերմանը՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս խմբով

Հայաստանում է Պինկաս Ցուկերմանը՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս խմբով XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է լեգենդար ջութակահար, բազմակի Գրեմմիի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանին՝ Ցուկերման Չեմբըր Փլեյրս (Zukerman ChamberPlayers) խմբով։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչների մի քանի տարիների ջանադրության շնորհիվ առաջին անգամ Երևանում մեկ համերգային ծրագրով հանդես կգա մեր օրերի նշանավոր երաժիշտ և մշակութային գործիչ Պինկաս Ցուկերմանը:

02 Марта 2010

“Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոն. թատերական ամիս, բանավեճի փառատոն

2010 թվականի մարտի 2-28-ը ՀՀ Մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ տեղի կունենա “Թատրոն-X” 3-րդ հանրապետական փառատոնը` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ:

01 Марта 2010

....Ես ծնվում եմ ամեն օր......յուրաքանչյուր օր մի տոն է

Փետրվարի 28-ին լրացավ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը: Այդ օրը Վարպետի տաղանդի երկրպագուները հարգանքի տուրք մատուցեցին այցելելով մեծ երախտավորի շիրմին, այնուհետև, Մ. Սարյանի տուն-թանգարանում բացվեց “Մարտիրոս Սարյանը լուսանկարներում” ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ժամանակի լավագույն լուսակարիչների` Անդրանիկ Քոչարի, Վարազդատ Սևոյանի, Բորիս Հովսեփյանի, Բաբկեն Մավիսակալյանի՝ Վարպետի տարբեր տարիների 51 լուսանկարները մեծանուն իր ժամանակակիցների հետ: Առաջին լուսանկարից` 1897թ. մինչև վերջին լուսանկարը` թվագրված 1972-ը` կինոժապավենի պես ներկաների աչքի առջև սահում են Վարպետի կյանքի օրերը ծննդավայ Նոր Նախիջևանից Մոսկվա, արևելք, Եվրոպա, Հայաստան:

01 Марта 2010

Մարիո Ստեֆանիոյի հայաստանյան երրորդ հյուրախաղերը

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը լրագրողների հետ հանդիպում ունեցավ իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանիոն: Այս անգամ նրա հայաստանյան հյուրախաղերին մասնակցում է նաև կիթառահար Լուկա Լուչչինին: Նրանք դուետով հանդես կգան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և “Մեցցո կլասիկ հաուզում”: Անդրադարձ կատարվեց նաև նախորդ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա համերգին:

25 Февраля 2010

Անդրանիկ Օզանյան-145

Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին։ Փետրվարի 25-ին ազգային հերոս Անդրանիկ Օզանյանիծննդյան 145-ամյակիօրը "Զորավար Անդրանիկ" միությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Սասուն –Տարոն հայրենակցական միությունը, Ուխտ Արարատի կազմակերպությունը այցելեցին Եռաբլուր, որտեղ հանգչում է զորավարի աճյունը:

23 Февраля 2010

Մշակութային մարզը մայրաքաղաքում

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ մայրաքաղաքի թատերասեր հասարակայնությանը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բեմադրված Շահան Շահնուրի “Նահանջը առանց երգի” 2 գործողությամբ դրաման: Բեմադրությունը և բեմականացումը` Հայկ Մնացականյանի, բեմանկարչական ձևավորումը` Արթուր Հարությունյանի, երաժշտական ձևավորումը` Ռոբերտ Խանոյանի:

22 Февраля 2010

Մ. Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդես Մոսկվայում

ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների 2010 թվականի համագործակցության ծրագրի շրջանակներում ՌԴ մշակույթի նախարարության հրավերով ս. թ. փետրվարի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու փետրվարի 26-ին Տրետյակովյան պետական պատկերասրահում Վարպետի ծննդյան 130-ամյակին նվիրված “Մարտիրոս Սարյան. գեղանկարչություն, գծանկար” խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Փետրվարի 26-ին մեկնարկող ցուցահանդեսում կներկայացվեն պատկերասրահի ֆոնդերում պահվող Սարյանի 66 գեղանկար ու գծանկար աշխատանքները:

19 Февраля 2010

Միջազգային մրցույթների պատանի դափնեկիրների համերգ

“Ա. Բաբաջանյան” համերգասրահում կայացավ համերգ, որին մասնակցում էին ՀՀ երաժշտական դպրոցների 23 տաղանդաշատ այն սաները, ովքեր 2009թ. ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների և արժանացել դափնեկրի կոչման:

19 Февраля 2010

Արամ Մանուկյան-130

Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ականավոր պետական –քաղաքական գործիչ, Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի 130-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

19 Февраля 2010

Պարգևատրվել է նախարարության Ոսկե մեդալով

“Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ջիվան Մովսիսյանը ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հոկտեմբերի 2-ի N 639-Ա հրամանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Ոսկե մեդալի հանձնումը տեղի ունեցավ ս. թ. փետրվարի 19-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում

12 Февраля 2010

Մեկնարկեց “ARTEXPO- 2010” արվեստների ցուցահանդեսը

Փետրվարի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկեց “ARTEXPO- 2010” արվեստների ցուցահանդեսը, որն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց արտեքսպոյի տարածքում, հետաքրքրություն ցուցաբերելով ներկայացված 53 տաղավարներից յուրաքանչյուրով ու պատասխանատուների բացատրություններով: Ըստ “ARTEXPO- 2010”-ի արդյունքների ` այդ և հաջորդ օրվա ընթացքում արվեստների ցուցահանդեսի այցելուների թիվը հասել է շուրջ 13000-ի:

11 Февраля 2010

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մամուլի ասուլիսը ARTEXPO 2010 արվեստների ցուցահանդեսի մասին

Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը ընտրել է հաշվետվության յուրօրինակ ձև. մշակութային ամենատարբեր կազմակերպություններ և կառույցներ մեկ հարկի տակ, կողք-կողքի ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտների նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու ծրագրերը, և ինչու չէ, համարձակ փորձարարությունը: Մեկ տարվա փարձառությամբ “ARTEXPO” արվեստների ցուցահանդեսը նախորդ տարվա 2 տասնյակի փոխարեն այս տարի փետրվարի 12-ին և 13-ին Հայաստանի նկարիչների միությունում` ներկայանում է 5 տասնյակը գերազանցող մշակութային կազմակերպությունների ու կառույցների շքահանդեսով: Նպատակը մեկն է` ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին:

10 Февраля 2010

Մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրում

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով ս. թ. փետրվարի 9-11-ը Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում կողմերը ստորագրեցին □ՀՀ մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության միջև 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին□ գործնական ծրագիրը, համաձայն որի առաջիկա 2 տարիներին երկու երկրների մշակութային ոլորտը համակարգող գերատեսչությունների ուշադրության կենտրոնում կգտնվեն գրահրատարակչության, կինոյի, ֆիլմարտադրության, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանության բնագավառները, թանգարանային, գրադարանային գործը:

06 Февраля 2010

Հայաստանի Հանրապետություն մշակույթի նախարարության հայտարարությունը

“Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի արթիվ” քրեական գործ հարու¬ցելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2010 թվականի փետր¬վարի 5-ին տարածած հայտարարության կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարությունը, ունենալով մշակույթի ոլորտում քաղաքականություն իրականացնելու երկարատև ռազմավարական ծրագրի, ինչպես նաև մշակույթի ոլորտի որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծերի անհրաժեշտություն, սահմանված կարգով դիմել է “Պետական գնումների գործակալությանը”` մրցույթ կազմակերպելու համար, սակայն հայտարարված մրցույթին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել և մրցույթը հայտարարվել է չկայացած: Այնուհետև` օրենքով սահմանված կարգով, կնքվել է մեկ անձից աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրի կատարման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է պայմանագրի առարկա հանդիսացող փաստաթղթերը` “Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման 2008-2013 թթ. Ռազմավարության” և այլ իրավական ակտերի նախագծերը: Դրանք առկա են նախարարությունում, և մինչ օրս այդ փաստաթղթերի հիման վրա ձևավորվում ու իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտներում կաճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պատրաստակամ է ամենայնս աջակցել գործի բազմակողմ ու օբյեկտիվ քննությանը և նախաքննության մարմ¬նին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը:

архив новостей >>
news
04 Марта 2010

Մրցույթ նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

ՀՀ մշակույթի նախարարությունը /այսուհետ` Նախարարություն/ հայտարարում է մրցույթ նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար


02 Марта 2010

Փոփ երաժշտության միջազգային մրցույթ Բաթումիում` «Բաթումի Սանշայն 2010»

Վրաստանի Հանրապետության մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարությունը կազմակերպում է □Բաթումի Սանշայն- 2010□ փոփ երաժշտության երիտասարդ արտիստների մրցույթ:


23 Февраля 2010

Կրթաթոշակ` Հայաստանի քաղաքացիներին

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակ 2010-2011 ակադեմիական տարվա համար /2010 թ. հոկտեմբերի 1-ից 2011թ. սեպտեմբերի 30-ը/:


18 Февраля 2010

“ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԻՐԱՏՈՒԹՅԱՆ” ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` “Microsoft” ընկերությունը “CAPS”, “BSA” և “P.ART” ընկերությունների հետ համատեղ պատրաստվում է իրականացնել ցուցապաստառների մրցույթ-ցուցահանդես “Ստեղծագործողներն ընդդեմ պիրատության” խորագրով:


10 Февраля 2010

Ֆրիդեկ-Միստեկ - 2010

Չեխիայի Հանրապետության Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում 2010 թ. հունիսի 15-21-ը տեղի կունենա ազգագրական խմբերի միջազգային փառատոն: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև ս.թ. փետրվարի 10-ն է: Փառատոնի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ դիմելով. էլ.փոստ` gerykova@centrum.cz կամ eva.gerykova@fm.khsova.cz Հեռ/ֆաքս` (+) 420-558-435015 Բջջ` (+) 420-605 304 569


27 Января 2010

“Чистое детство” արվեստի 4-րդ միջազգային մրցույթ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու “Чистое детство” արվեստի 4-րդ միջազգային մրցույթին, որի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի գովազդումն է: Մրցույթի կազմակերպիչների կարծիքով նրանք, ովքեր անտարբեր չեն և հնարավորություն ունեն ուժերի ներածի չափով իրենց լուման ներդնել հասարակության առողջացման շնորհակալ գործին` մրցույթին կարող են մասնակցել արվեստի տարբեր բնագավառների իրենց ստեղծագործական աշխատանքներով: Դրամական միջոցները, որոնք կստացվեն մրցույթի արդյունքում, կուղղորդվեն երեխաների շրջանում կյանքի արատավոր երևույթների` նարկոմանիայի, ալկոհոլիզմի և ծխելու տարածմանը կանխարգելելուն ուղղված միջոցառումներին:


31 Декабря 2009

“ Կաստելո դի Դուինո” միջազգային բանաստեղծական մրցույթ

Իտալիայի Տրիեստ քաղաքի “ Պոեզիա և համերաշխություն” ասոցիացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի իտալական ազգային հանձնաժողովի հովանավորությամբ անց է կացնում “ Կաստելո դի Դուինո” միջազգային բանաստեղծական մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդ բանաստեղծները: Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2009 թ. դեկտեմբերի 31-ը: Մրցույթի անցկացման մանրամասներին կարելի է ծանոթանալ www.castellodiduinopoesia.it կայքից:


31 Декабря 2009

“ՇԱՆԿԱՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ” Հնդկաստան- 2010 թ.

Մրցույթը բաց է աշխարհի բոլոր երեխաների համար /ծնված 1994 թ-ի հունվարի 1-ից /: Թեմայի ընտրությունը ազատ է /գեղանկարչություն, նկարչություն, գրական փորձ/: Յուրաքանչյուր մասնակցի հայտ /2009 թ. ընթացքում ստեղծված անհատական աշխատանք/ պետք է վավերացված լինի ծնողի կամ ուսուցչի կողմից` բնագրով: Վավերացվող տեղեկատվությունը / անուն, ազգանուն, սեռ, ծննդյան օր, ազգություն, փոստային հասցե, հայտի թեմա`վերնագիր/ պետք է գրված լինի տպագիր անգլերենով` ներկայացված աշխատանքի հակառակ երեսին:


31 Декабря 2009

ԱՊՀ լավագույն լրագրողների մրցույթի հաղթողները հայտնի կդառնան 2010 թվականի դեկտեմբերին

“Լավագույնը լրագրողական մասնագիտությունում” ԱՊՀ լրագրողների մրցույթի հիմնադիրներն են. ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար Համագործակցության Միջպետական Հիմնադրամը /ՀՀՄՀ/, “Եվրասիա Մեդիա Կենտրոնը”, Լրագրողների միությունների միջազգային համադաշնությունը /կոնֆեդերացիան/, Հեռուստատեսության և Ռադիոյի միջազգային ակադեմիան, ՌԴ լրագրողների միությունը:


31 Декабря 2009

Առաջնորդների զարգացման ծրագիր` Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում

Հարվարդի Համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը 2010 թ. հունիսի 7-18-ը հայտարարում է առաջնորդների զարգացման ծրագրի մասնակցության մրցույթ: Քենեդու կառավարման դպրոցի կողմից առաջարկված ծրագիրը խրախուսում է դինամիկ աշխարհում առաջնորդների հմտությունների զարգացումը` դեպի միասնական քաղաքական համակարգ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2010 թ. մարտի 12-ն է: Դիմորդների ընտրությունը անց է կացվում մրցութային հիմունքներով: Որակավորում ունեցող թեկնածուների համար նախատեսվում են հատուկ արտոնություններ: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելել www.hks.harvard.edu/ee/lid. կայք, կամ զանգահարել 617-496-0484 հեռախոսահամարով:


25 Декабря 2009

Դրամատիկական ստեղծագործությունների բեմադրման մրցույթ:

ՀՀ մշակույթի նախարարությունը, թատերարվեստի բնագավառում պետական աջակցության սահմաններում, հայտարարում է դրամատիկական ստեղծագործությունների բեմադրման մրցույթ: Մրցույթի անցկացման հիմնական խնդիրներն են`


20 Декабря 2009

“Արտ Գորոդ” մանկապատանեկան նկարի միջազգային VI-րդ մրցույթ ՌԴ-ում

“Արտ Գորոդ” մանկապատանեկան նկարի միջազգային VI-րդ մրցույթը անց է կացվում ՌԴ Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ “Անիչկովյան պալատում”: “Արտ Գորոդ” մրցույթի նպատակն է երեխաների և պատանիների շրջանում բացահայտել նոր ստեղծագործող անհատականությունների, ստեղծելով բարենպաստ միջավայր նրանց ստեղծագործական հանդիպումների համար:


15 Декабря 2009

“Թատրոն – X” փառատոն

2010 թ. փետրվար-մարտ ամիսներին ՀՀ Մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ կանցկացվի “Թատրոն – X” փառատոնը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009 թ. դեկտեմբերի 15-ը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /+37499/ 007222 (Մարիաննա Գրիգորյան-համակարգող), /+37494/ 788177 (Ռիտա Խալաթյան-համակարգող): Էլ. հասցե: arttheatre.x@rambler.ru


02 Ноября 2009

“Ֆաջր” երաժշտական միջազգային փառատոն

2010 թ. փետրվարի 26-ից մարտի 5-ը Թեհրանում կանցկացվի “Ֆաջր” երաժշտական միջազգային 25-րդ փառատոնը: Փառատոնին կարող են մասնակցել դասական կամ այլ ժանրերում ստեղծագործող երաժշտական խմբեր: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.


02 Ноября 2009

Միջազգային պարային օլիմպիադա Մոսկվայում 2010 թ. մայիսի 1-10-ը

Համառուսաստանյան պարային կազմակերպություն` ժամանակակից պարերի Ռուսաստանի ֆեդերացիան 2010 թ.արդեն 7-րդ անգամ միջազգային պարային 5 ֆեդերացիաների` IDO, IDSF, NBTA, ICU, CID UNESCO հովանու ներքո Մոսկվայում անցկացնում է պարային օլիմպիադա ժամանակակից պարի, foik-ի, սպորտային խորեոգրաֆիայի շուրջ 40 պարային ուղղություններով: 2010 թ. մոսկովյան օլիմպիադային կմասնակցեն ավելի քան 17000 պարող աշխարհի 33 երկրներից:


22 Октября 2009

“Դանիլուշկա” Ժողովրդական ստեղծագործության և արհեստների IX-րդ համառուսաստանյան մանկական փառատոն- մրցույթ

Ժողովրդական ստեղծագործության և արհեստների IX-րդ համառուսաստանյան մանկական փառատոն- մրցույթ “Դանիլուշկան” անց է կացվում պարբերաբար, տարին մեկ անգամ: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 5-8-ը` ք. Եկատիրինբուրգում, ժողովրդական ստեղծագործության և արհեստների ուրալյան կենտրոնում: Փառատոնի կազմակերպիչներն են Սվերդլովի մարզի մշակույթի նախարարությունը, ժողովրդական ստեղծագործության և արհեստների ուրալյան կենտրոնը: Փառատոնի նպատակն է ժողովրդական և զարդարիկ- կիրառական արվեստի` որպես ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության, ազգային- ավանդական արհեստների պահպանման, զարգացման և ավանդույթների փոխանցման հանրայնացումը:


13 Октября 2009

Կրթաթոշակների «Մասկի» ծրագիր - 2010

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է 2010 թ. Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների «Մասկի□ ծրագրի սկիզբը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետը 2009 թ. նոյեմբերի 2-ն է, ժամը 17.00:


08 Октября 2009

“Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանը 25 տարեկան է

Ս. թ. հոկտեմբերի 10-ին Եղեգնաձոր քաղաքում և Նորավանք պատմաճարտարապետական համալիրում տեղի կունենա “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսություն. 11:30-ին` էքսկուրսիա “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարան 15:00-ին` “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված գիտաժողով: Մեկնումը Երևանից /ավտոբուսով/ հոկտեմբերի 10-ին` ժամը 9:00 Հայաստանի ճարտարապետների միությունից: Կազմակերպիչներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Վայոց Ձորի մարզպետարանը, Սյունաց թեմի առաջնորդարանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ը, “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանը:


30 Сентября 2009

Ժողովրդական երգի և կատարողների համառուսաստանյան “Գոլոս Ռոսսիի” մրցույթ

2009 թ. նոյեմբերի 3-8-ը Մոսկվայում` “Լեսնիե Դալի” հանգստյան տանը կկայանա ժողովրդական երգի և կատարողների համառուսաստանյան “Գոլոս Ռոսսիի” մրցույթը:


30 Сентября 2009

ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ և ՍԱՐԳԻՍ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ անվան Պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 8-րդ մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


25 Сентября 2009

“Ֆիլմ, իշխանություն և հասարակություն: Բյուրոկրատիզմ և կինոֆիլմ” բրիտանական ուսումնական ծրագիր

2010 թ. փետրվարի 22-26-ը` Մեծ Բրիտանիայում կանցկացվի “Ֆիլմ, իշխանություն, հասարակություն: Բյուրոկրատիզմ և կինոֆիլմ” ուսումնական ծրագրը: Դասընթացը նախատեսում է կառավարության, գերատեսչությունների, գործակալությունների ղեկավար աշխատողների և ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների մասնակցությունը:


24 Сентября 2009

Փողային երաժշտության ստեղծագործական առաջին միջազգային փառատոն և Հարմոնիայի նվագախմբի միջազգային առաջին մրցույթ` Օպալի ափին

2010 թ. հուլիսի 10-14-ը “Քամու հոսանք” մշակութային կազմակերպությունը կկազմակերպի “Փողային երաժշտության ստեղծագործական առաջին միջազգային փառատոն”, որը կանցկացվի Օպալի ափին (Ֆրանսիայի հյուսիսային ափ):


16 Сентября 2009

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի թափուր պաշտոնների մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը /այսուհետ` Նախարարություն/ հայտարարում է մրցույթ նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար


12 Сентября 2009

“Արվեստի Փորձ” ամենամյա կոնֆերանս. Մալթա-2009

Եվրոպական Արտիստների Խորհուրդը կազմակերպում է Արվեստի Փորձ թեմայով ամենամյա կոնֆերանս` ներկայացնելով եվրոպական 26 երկրների տարբեր ոլորտների արտիստական խորհուրդներ և կազմակերպություններ: Կոնֆերանսը բաց է բոլոր հետաքրքրվողների համար: Մասնակցության վճարը, որը ներառում է կոնֆերանսի նյութերը, կեցությունը և սննդի ծախսերը կազմում են. 2 գիշերը -295 եվրո, 3 գիշերը - 395 եվրո: Կոնֆերանսի մասնակցության վերաբերյալ ամբողջական տեղեկույթ կարելի է ստանալ այցելելով www.eca.dk կայք: Էլեկտրոնային հասցեն է` eca@eca.dk


12 Сентября 2009

“Փաստավավերագրական ֆիլմերի “Հայկ” կինոստուդիա” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության “Փաստավավերագրական ֆիլմերի “Հայկ” կինոստուդիա” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար