19 Февраля 2010
Պարգևատրվել է նախարարության Ոսկե մեդալով
“Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ջիվան Մովսիսյանը ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հոկտեմբերի 2-ի N 639-Ա հրամանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Ոսկե մեդալի հանձնումը տեղի ունեցավ ս. թ. փետրվարի 19-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում
12 Февраля 2010
Մեկնարկեց “ARTEXPO- 2010” արվեստների ցուցահանդեսը
Փետրվարի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկեց “ARTEXPO- 2010” արվեստների ցուցահանդեսը, որն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց արտեքսպոյի տարածքում, հետաքրքրություն ցուցաբերելով ներկայացված 53 տաղավարներից յուրաքանչյուրով ու պատասխանատուների բացատրություններով:
Ըստ “ARTEXPO- 2010”-ի արդյունքների ` այդ և հաջորդ օրվա ընթացքում արվեստների ցուցահանդեսի այցելուների թիվը հասել է շուրջ 13000-ի:
11 Февраля 2010
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մամուլի ասուլիսը ARTEXPO 2010 արվեստների ցուցահանդեսի մասին
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը ընտրել է հաշվետվության յուրօրինակ ձև. մշակութային ամենատարբեր կազմակերպություններ և կառույցներ մեկ հարկի տակ, կողք-կողքի ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտների նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու ծրագրերը, և ինչու չէ, համարձակ փորձարարությունը:
Մեկ տարվա փարձառությամբ “ARTEXPO” արվեստների ցուցահանդեսը նախորդ տարվա 2 տասնյակի փոխարեն այս տարի փետրվարի 12-ին և 13-ին Հայաստանի նկարիչների միությունում` ներկայանում է 5 տասնյակը գերազանցող մշակութային կազմակերպությունների ու կառույցների շքահանդեսով: Նպատակը մեկն է` ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին:
10 Февраля 2010
Մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրում
ՀՀ մշակույթի նախարարության հրավերով ս. թ. փետրվարի 9-11-ը Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում կողմերը ստորագրեցին □ՀՀ մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության միջև 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին□ գործնական ծրագիրը, համաձայն որի առաջիկա 2 տարիներին երկու երկրների մշակութային ոլորտը համակարգող գերատեսչությունների ուշադրության կենտրոնում կգտնվեն գրահրատարակչության, կինոյի, ֆիլմարտադրության, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանության բնագավառները, թանգարանային, գրադարանային գործը:
06 Февраля 2010
Հայաստանի Հանրապետություն մշակույթի նախարարության հայտարարությունը
“Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի արթիվ” քրեական գործ հարու¬ցելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2010 թվականի փետր¬վարի 5-ին տարածած հայտարարության կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարությունը, ունենալով մշակույթի ոլորտում քաղաքականություն իրականացնելու երկարատև ռազմավարական ծրագրի, ինչպես նաև մշակույթի ոլորտի որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծերի անհրաժեշտություն, սահմանված կարգով դիմել է “Պետական գնումների գործակալությանը”` մրցույթ կազմակերպելու համար, սակայն հայտարարված մրցույթին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել և մրցույթը հայտարարվել է չկայացած: Այնուհետև` օրենքով սահմանված կարգով, կնքվել է մեկ անձից աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրի կատարման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է պայմանագրի առարկա հանդիսացող փաստաթղթերը` “Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման 2008-2013 թթ. Ռազմավարության” և այլ իրավական ակտերի նախագծերը: Դրանք առկա են նախարարությունում, և մինչ օրս այդ փաստաթղթերի հիման վրա ձևավորվում ու իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտներում կաճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պատրաստակամ է ամենայնս աջակցել գործի բազմակողմ ու օբյեկտիվ քննությանը և նախաքննության մարմ¬նին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը:
06 Февраля 2010
4 փետրվարի 2010 թվականի N 75-Ա որոշում
Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամաբ
եռամսյա փորձաշրջանով ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Ս. Ավետիսյանը:
05 Февраля 2010
Տիկնիկային արվեստի թանգարան` Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում
Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի Տիկնիկային արվեստի թանգարանում բացվող Պավլոս Բորոյանի անունը կրող տիկնիկների ցուցադրությունը այսօր այցելուներին է ներկայանում շուրջ 150 ցուցանմուշով (թանգարանային ֆոնդը գերազանցում է 3000-ը)՝ թատրոնի բեմադրությունների կերպար-տիկնիկներով, տարբեր երկրների նվեր-տիկնիկներով, բեմադրության ձևավորման էսքիզներով, թատրոնի մրցանակներով ու դիպլոմներով։
Նոր ցուցադրության համար անհրաժեշտ բոլոր ցուցափեղկերը պատրաստվել են ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ։
29 Января 2010
Հարություն Խաչատրյանի ծննդյան 55-ամյակին նվիրված
Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Եվրոպական կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հանդիսություն և “Սահման” ֆիլմի պրեմիերան: “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանին այսօր հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Այն կինոբեմադրիչին է շնորհվել արդի հայ կինոարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ: Հարություն Խաչատրյանի ստեղծագործական վաստակն են վկայում նաև 2003 թ. ստացած ՀՀ պետական մրցանակը, 2007 թ. Նիդեռլանդների Թագավորության Արքայազն Կլաուսի հիմնադրամի մրցանակը, 2008 թ. ՀՀ Կառավարության պարգևած “Արվեստների և գրականության ասպետի” շքանշանը:
26 Января 2010
ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրեց “Սասնա ծռեր” լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը
2010 թ. հունվարի 25-ին, “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ հայկական առաջին լիամետրաժ “Սասնա ծռեր” մուլտիպլիկացիոն ֆիլմի` հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար բռնակալների դեմ պատկերող ազգային էպոսի` “Սասունցի Դավիթ” ճյուղի անիմացիոն էկրանավորուման շնորհանդեսը:
Մուլտֆիլմը հիմնված է հայկական էպոսի` Հովհաննես Թումանյանի մշակած տարբերակի վրա:
25 Января 2010
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանի դիմումի համաձայն` վարչապետ Տիգրան Սարգսյանի 21 հունվարի 2010 թվականի N 32-Ա որոշմամբ վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
22 Января 2010
Խաչիկ Աբրահամյանի 50-ամյա հոբելյանի առթիվ
Հայ մշակույթի զարգացման ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, գեղանկարիչ, □Առնո Բաբաջանյան□ հիմնադրամի վարչության անդամ Խաչիկ Աբրահամյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնեց նխարարության բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալը:
Օրերս Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել էր վաստակաշատ արվեստագետի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա տարբեր տարիների ստեղծած շուրջ 60 աշխատանք:
21 Января 2010
ՀՀ մշակույթի նախարարության 2009 թվականի գործունեության հաշվետվություն
ՀՀ մշակույթի նախարարությունը 2009 թ. իր գործունեությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թ. հունվարի 15-ի □Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին□ N 40-Ն որոշման` մշակույթի ոլորտի համար սահմանված գերակայություններին համապատասխան:
20 Января 2010
“Հայաստանը մոտ և հեռավոր”. փառատոն Սլովենիայում
Լյուբլյանայի “Ցանկարև Դոմ” մշակույթի, կոնգրես կենտրոնի և Հայաստանի “Կադանս” մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ 2010 թ. Լյուբլյանայում կիրականացվի “Հայաստանը մոտ և հեռավոր”խորագիրը կրող փառատոն: Նախագիծը իրականացվելու է ՀՀ և Սլովենիայի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և աջակցությամբ:
20 Января 2010
Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարար տիկին Քլաուդիա Շմիդի հրավերով 2010 թ. հունվարի 25-27-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմեկնի Վիեննա` □Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին□ փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակով:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ավստրիայի երաժշտության, թանգարանների, գրքի /գրադարան, գրահրատարակչություն/ ոլորտների պատասխանատուների հետ: Կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ ծրագրեր, ինչպես նաև` 2012 թ. հայ տպագիր գրքի 500-ամյակի միջոցառումների անցկացման հնարավորությունը Վիեննայում:
18 Января 2010
Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը
Նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը ակտիվ համագործակցության և աջակցության համար և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերի` մասնավորապես արդեն իսկ ավանդական դարձած □Եվրոպական ժառանգության օրեր□ ծրագրի շրջանակներում: Նախարարը պարոն դեսպանին հայտնեց նաև, որ ըստ ՀՀ-ում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանությունների տեղեկատվության, 2010 թ. կշարունակվի երաժշտական գործիքների վերանորոգման □Culture 2000□ ծրագիրը:
18 Января 2010
Ընդունեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` ՀՀ –ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ի մի բերելով վերջին տարիների համատեղ աշխատանքը կողմերը արձանագրեցին արդյունավետ մշակութային համագործակցություն: Դեսպան Խուն Ցզյուինին շնորհակալությամբ նշեց, որ տպավորված է Հայաստանում երկուսուկես տարվա իր աշխատանքով, չինական մշակույթի նկատմամբ հայ հասարակության առանձնահատուկ հետաքրքրությամբ, մասնավորապես մշակույթի նախարարության համագործակցությամբ ու աջակցությամբ մշակութային մեծածավալ միջոցառումների անցկացումով: Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձան □Շանհայ էքսպո – 2010□ համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մշակութային մասնակցության ընթացիկ խնդիրներին, 2010 թ. ՉԺՀ –ում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը և այդ շրջանակներում երկկողմ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությանը: