change language
navigation map
portal
text
22 Сентября 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Сентября 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Сентября 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Сентября 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Августа 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Мая 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Мая 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Старт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
15 Января 2010

Բարեգործական համերգ` Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո

Բարեգործական համերգ` Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հովանավորությամբ 2010 թ. հունվարի 17-ին, ժամը 18.00-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա Բժիշկների Համաշխարհային Նվագախմբի բարեգործական բացառիկ համերգը: Նվագախմբի հիմնադիրը և դիրիժորն է Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Շտեֆան Վիլլիխը, երևանյան համերգի մենակատարը` Յան Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթի 1-ին մրցանակակիր, Բելգիայի Էլիզաբեթ Թագուհու անվան մրցույթի առաջին մրցանակակիր /2005 թ./ Սերգեյ Խաչատրյանը:

14 Января 2010

Էդգար Հովհաննիսյան- 80

Էդգար Հովհաննիսյան- 80 2010 թ. hունվարի 14-ին կլրանար ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը, ով բացառիկ ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման գործում, ում ստեղծագործական հիմնական մոտիվը ազգն էր, նրա պատմությունն ու կյանքը` խստաշունչ վիպականությամբ, դինամիկ հուզականությամբ, խորը փիլիսոփայական և էպիքական կերպարներով, ում ստեղծագործական համարձակ լուծումները բխում էին հայ ժողովրդական և դասական երաժշտության ավանդույթներից: Էդգար Հովհաննիսյանը 1953 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Գր. Եղիազարյանի դասարանը, 1957 թ. Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ` Մոսկվայի կոնսերվատորիան:

14 Января 2010

Գրականության և արվեստի բնագավառում 2009 թ ՀՀ պետական մրցանակակիրներն են

ՀՀ Նախագահի հրամանագրով գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թ. պետական մրցանակներ են շնորհվել. • գրականության և հրապարակախոսության ոլորտում` Վահագն Գրիգորյանին` “Ժամանակի գետը” գրքի համար • երաժշտության ոլորտում` Երվանդ Երկանյանին` “Քրոնիկոն” ստեղծագործության համար • կերպարվեստի ոլորտում` Արարատ Աղասյանին, Հրավարդ Հակոբյանին, Մուրադ Հասրաթյանին, Վիգեն Ղազարյանին` “Հայ արվեստի պատմություն” աշխատության համար • ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում` Գրիգոր Ազիզյանին /խմբի ղեկավար/, Ստեփան Լազարյանին, Լևոն Խրիստաֆորյանին, Հայկ Այվազյանին, Վահանդուխտ Երեղյանին, Գրիման Հովսեփյանին /ճարտարապետներ/ և Ալբերտ Հայրապետյանին /կոնստրուկտոր/, Երևանում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար:

14 Января 2010

ՀՀ Նախագահի 2009 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով

Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ □Սպարտակ□ բալետը նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարձրարվեստ բեմադրելու համար ստեղծագործական կոլեկտիվը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով: Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով` մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պատվո շքանշանով է պարգևատրվել բեմադրիչ- բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, Մովսես Խորենացու մեդալով` բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Ժակելինա Սարխոշյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Մարիա Դիվանյանը:

13 Января 2010

ՀՀ Նախագահը հանդիպեց մշակույթի գործիչներին

ՀՀ Նախագահը հանդիպեց մշակույթի գործիչներին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ “Ձմեռային գիշերվա երազ” խորագրով տաղանդաշատ պատանի կատարողների համերգ, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի ավելի քան 250 գործիչներ: Համերգի ավարտին մշակույթի գործիչները հնարավորություն ունեցան իրենց ամանորյա մաղթանքներն ու ցանկությունները, ստեղծագործական մտորումները կիսելու Հանրապետության Նախագահի հետ: Հին տոմարով Նոր տարվա տոնական երեկոյին հանդես եկան մանկական կամերային նորաստեղծ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մանկական Եվրատեսիլում Հայաստանը հաջողությամբ ներկայացրած երեխաները, նաև շնորհաշատ կատարողներ մարզերից:

28 Декабря 2009

Ներկայացվեց “Տոհմածառ”-ի հերթական ֆիլմը

Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի կողմից “Արարատ” մշակութային ալիքով ներկայացվել է “Տոհմածառ” հեղինակային ծրագրի 9-րդ ֆիլմը: Այն անդրադարձ է հայոց հինավուրց մայրաքաղաք Անի կատարած ուխտագնացությանը: Առաջիկայում`2010 թ. հեռուստադիտողը հնարավորություն կունենա ծանոթանալու նաև Արևմտյան Հայաստանի մասին “Տոհմածառ” ծրագրի հաջորդ հեռուստաթողարկումնեին ևս:

25 Декабря 2009

Թանգարանային հուշանվերների ցուցահանդես – EXPO 2009

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահում բացվեց թանգարանային հուշանվերների ցուցահանդես: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Բրիտանական Խորհուրդը, Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Հայաստանի պատմության, Փայտարվեստի թանգարանները, աջակցությամբ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ընկերության:

24 Декабря 2009

Հովհ. Թումանյանի թանգարանում բանաստեղծին նվիրված միջոցառումները շարունակվում են.

Հովհ. Թումանյանի թանգարանում բանաստեղծին նվիրված միջոցառումները շարունակվում են.  Ս. թ. դեկտեմբերի 24-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ □Սուրբ ծննդյան հեքիաթ□ խորագիրը կրող ցուցահանդես-դասախոսություն: Թանգարանի ֆոնդից ցուցադրության էին ներկայացվել Թումանյանի ընտանիքին պատկանող ամանորյա բացիկներ, խաղալիքներ և տոնական այլ պարագաներ: Ցուցադրությանը հաջորդեց □Ոսկե դիվան□ հեքիաթագիտական հանդեսի անդրանիկ համարի և Հովհ. Թումանյանի □Սրամիտ հովիվը□ զվարճալի խաղի շնորհանդեսները: Ցուցադրության և հանդեսի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Թումանյան թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր` Ալվարդ Ջիվանյանը:

23 Декабря 2009

Հոբելյանական հանդիսություն նվիրված Գոհար Գասպարյանի 85- ամյակին

Հոբելյանական հանդիսություն նվիրված Գոհար Գասպարյանի 85- ամյակին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մեծատաղանդ երգչուհի, Հայաստանի սոխակ Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր երեկո: Հանդիսությանը համերգային կատարումներով հանդես եկան Գոհար Գասպարյանի անվան մրցույթի դափնեկիրները, մեդալակիրները, դիպլոմանտները, երգչուհու տարբեր տարիների ուսանողները:

22 Декабря 2009

Հայաստան- Ճապոնիա. դրամաշնորհային համաձայնագրի ստորագրում

Հայաստան- Ճապոնիա. դրամաշնորհային համաձայնագրի ստորագրում ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր ստորագրվեց „Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագրի“ դրամաշնորհային համաձայնագիր, համաձայն որի Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մշակութային դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 ճապոնական իենի չափով տեխնիկական սարքավորումներ, որոնք կնպաստեն այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես ժամանակակից սարքավարումներով և մեթոդներով պահպանման որակի բարձրացմանը /էքսպոնատների ֆիզիկա-քիմիական, ռենտգեն և այլ ուսումնասիրություններ ու աշխատանքներ իրականացնող/: Համաձայնագրի ստորագրման արդյունքում իրենց լուծումը կստանան պատկերասրահի համար էական նշանակություն ունեցող 2 խոշոր խնդիրներ, այն է` գեղանկարների վերականգնումը և փայտյա նմուշների վերականգնման արհեստանոցի համար սարքավորումների ձեռքբերումը:

18 Декабря 2009

Վաստակի գնահատանք Թեքեյան մշակութային միությունում

Վաստակի գնահատանք Թեքեյան մշակութային միությունում Մշակութային կյանքի լուսաբանման ասպարեզում ծավալած երկարամյա գործունեության համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ, Թեքեյան մշակութային միությունում լրագրող Մարիետա Մակարյանին շնորհավորելու էին եկել լրագրողի մտերիմները` մտավորականներ, արվեստի գործիչներ: Հանդիսությունը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը: Շնորհավորական խոսքով, ինպես նաև հոբելյարի աշխատանքային բազմաշերտ գործունեության ներկայացմամբ հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Աշուղյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՌԱԿ փոխատենապետ, “Ազգ” օրաթերթի քաղաքական մեկնաբան Արմեն Մանվելյանը, ժողովրդական դերասան Գուժ Մանուկյանը, “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը:

16 Декабря 2009

Հումանիտար համագործակցության խորհրդի և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համատեղ նիստում

Ս. թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում անցկացվել է Հումանիտար համա¬գոր¬ծակ¬ցու¬թյան խորհրդի /ՀՀԽ/ և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /ՀՀՄՀ/ հա¬մատեղ նիստ, որին մասնակցել են Խորհրդի և հիմնադրամի անդամներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկ¬ստա¬նից և Ուզբեկստանից: Հայաստանը ՀՀԽ և ՀՀՄՀ համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

15 Декабря 2009

Ամփոփվեցին “ԱՌՆՈ” էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի արդյունքները

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Առնո Բաբաջանյաի հիշատակի միջազգային հիմնադրամը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրեց “ԱՌՆՈ” էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ու “Գալա” համերգը”:

15 Декабря 2009

BRAILLE PANELS INSTALLED AT THE “ZVARTNOTS” HISTORICAL-CULTURAL MUSEUM-RESERVE

Braille Panels Installed at the “Zvartnots” Historical-Cultural Museum-Reserve Braille panels for sight-impaired people were installed at Zvartnots museum complex. Panels in five languages - Eastern Armenian, English, Russian, Italian, French and also in Braille alphabet were installed by AMAP (Armenian Monuments Awareness) NGO in the frame of its project “Armenia in Braille”. The goal of the project is to facilitate the integration of sight-impaired and blind people into the society and enable them to easily get acquainted to Armenian monuments. In addition to Zvartnots panels in Braille alphabet will be installed in Garni, Geghard, Amberd, Areni, Noravank, Noratus, Khor Virap, Sevanavank, Goshavank, Haghpat, Tatev, as well as in the historical center of Gyumri and near “Zorac Karer” (Karahundj). The project is sponsored by USAID/CAPS, the Honorary Consul for Italy in Gyumri and VivaCell-MTS.

14 Декабря 2009

ON THE 10TH ANNIVERSARY OF GAREGIN B PAN-ARMENIAN CATHOLICOS ENTHRONEMENT

On the 10th Anniversary of Garegin B Pan-Armenian Catholicos Enthronement A concert dedicated to the 10th Anniversary of Garegin B Pan-Armenian Catholicos enthronement was held at Aram Khachatryan Concert Hall. The ceremony was opened with a greeting message directed to the Pan-Armenian Catholicos. The President of the National Assembly Hovik Abrahamyan, the Minister of Culture of the Republic of Armenia Hasmik Poghosyan, spiritual fathers and representatives of intelligentsia honored the ceremony by their presence. The day was commemorated with the performances of works of Yerkanyan, Komitas, Choukhajyan, Saryan, Khachatryan, Hovhannisyan and Maler. Meritorious Collective Armenian State Philharmonic Orchestra (creative director and head conductor – Eduard Topchyan) and Meritorious Collective Armenian State Academic Choir (creative director and head conductor – Hovhannes Cheqijyan) participated in the concert.

14 Декабря 2009

GOHAR GASPARYAN - 85

Gohar Gasparyan - 85 Already according to the formed tradition, on the 85th Birth Anniversary of the (to list only a few titles) People's Artist, Yerevan State Conservatory professor, Laureate of USSR and ASSR State Contest, opera singer Gohar Gasparyan, Seda Gasparyan and the fans of the Great singer’s art visited the Pantheon after Komitas to once more give a tribute of honor to the memory of the artist. The Deputy Minister of Culture of the Republic of Armenia David Mouradyan, Rector of the Yerevan Komitas State Conservatory Sergei Sarajyan, Director of the National Academic Theater of Opera and Ballet after Alexander Spendiaryan, Kamo Hovhannisyan, President of the Armenian Music Company David Ghazaryan, Chair of the Department of Vocal Sousanna Martirosyan, the professor-lecturer staff, People’s Artist Barsegh Toumanyan, Creative Director and Head Conductor of the National Academic Theater of Opera and Ballet after Alexander Spendiaryan, Karen Dourgaryan, laureates of Republican Contest of Vocalists after Gohar Gasparyan – Sofya Sayadyan, Narine Yegyan, Lusine Mkrtchyan etc. appeared with words of dedication and gratitude directed to the Great Artist.



искомое слово или выражение
месяц год 




to_start к стартовой
to_top наверх