09 Июля 2010
Հովսեփ Կարալյան. ցուցահանդես ՀԱՊ-ում
ՀԱՊ-ում բացվեց 20-րդ դարի հայ արվեստագետների համաստեղության լավագույն ներկայացուցիչներից մեկի` Հովսեփ Կարալյանի աշխատանքների ցուցահանդեսը: Նկարիչն աշխատել է կերպարվեստի բոլոր բնագավառներում ու տեսակներում` գեղանկարչություն, քանդակագործություն, մոնումենտալ նկարչություն: Ծանրակշիռ դեր է ունեցել նաև հայ գրքարվեստի, կիրառական, ունիկալ և տպագրական գրաֆիկայի զարգացման գործում, ստեղծել է հրաշալի պլակատներ, ձևավորել թատերական ներկայացումներ:
09 Июля 2010
Ավարտվել են Հայաստանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց "Դելփյան խաղերը"
Մրցութային 17 և փառատոնային 2 անվանակարգերում անցկացված մրցումների արդյունքում` ըստ երկրների մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ.
09 Июля 2010
Հայաստանի մշակույթի օրերը` Սերբիայում
Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում առաջիկայում կներկայացվի հայկական մշակույթը: Միջոցառումների շարքում կկազմակերպվեն գեղանկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և գրքի շնորհանդես:
08 Июля 2010
«Կենաց Ծառը Սարյանի արվեստում»
<<Ես դիտում եմ ամեն ազգ, որպես մի հրաշք ծառ: Նրա արմատները սնվում են հարազատ հողից, իսկ ճյուղերի ծաղիկներն ու բերքը պատկանում են համայն աշխարհին: Այսպիսին էլ արվեստն է, այն ինչ խորապես ազգային է` ստանում է համամարդկային նշանակություն>>:
Մարտիրոս Սարյան
Կենաց Ծառի խորհրդանիշը հանդիսանում է նկարչի ստեղծագործական հիմնական թեմաներից մեկը և կարմիր թելի պես անցնում է նրա ողջ ստեղծագործություններով, բացահայտելով նաև սարյանական արվեստի ֆենոմենը:
07 Июля 2010
Պատմամշակութային հուշարձանների 2009-2010 թթ. հաստատված պահպանական գոտիներ
2009-2010 թթ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից հաստատվել են ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների թվով 510 պահպանական գոտիներ:
Այդ թվում ` 2009 թ. 96, իսկ 2010 թ. 414 պահպանական գոտիներ:
06 Июля 2010
Երևանը հռչակվել է <<Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք>>
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրություն` 2010-73
Երևանը /Հայասան/ հռչակվել է 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այսպիսի որոշում է կայացվել աշխարհում գրքի միջազգային երեք հիմնական մասնագիտական ասոցիացիաների ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախընտրական հանձնախմբի կողմից հուլիսի 2-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստի ժամանակ:
Այսպիսով, Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը /2001/, Ալեքսանդրիան /2002/, Նյու Դելին /2003/, Անդվերպենը /2004/, Մոնրեալը /2005/, Թուրինը /2006/, Բոգոտան /2007/, Ամստերդամը /2008/, Բեյրութը /2009/, Լյուբլյանան /2010/ և Բուենոս Այրեսը /2011/:
06 Июля 2010
ՀԱԿ -ի կայքի շնորհանդես
Տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի www.ncca.am կայքի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Գևորգյանը ներկայացնելով նորաստեղծ կայքը, մանրամասնեց դրա հնարավորությունները, կառուցվածքը, նաև ներկայացրեց տեղեկատվության ու ֆիլմերի այն շրջանակը, որին կարող է ծանոթանալ կայքի յուրաքանչյուր այցելու:
05 Июля 2010
Նշվեց Ազգային գրադարանի օրը
Հուլիսի 4-ը Հայաստանի Ազգային գրադարանի օրն է: Տոնի առթիվ գրադարանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ:
Բացման խոսքում գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհավորեց բոլորին, գրադարանային գործին մատուցած ծառայությունների համար պատվոգրեր հանձնեց մի շարք աշխատակիցների: Ազգային գրադարանի վաստակաշատ մի շարք աշխատակիցներ էլ տոնի առթիվ հյուրընկալվեցին Մշակույթի նախարարությունում, արժանանալով պատվոգրերի: Գրադարանավարներին Ազգային գրադարանի օրվա կապակցությամբ շնորհավորեցին նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աշոտ Ղազարյանը, Հայաստանի մշակույթի աշխատողների արհմիության նախագահ Ժաննա Թորոսյանը:
04 Июля 2010
Տխուր և ուրախ մարդը...
Թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը` հուլիսի 4-ին, դերասանի 80-ամյակի կապակցությամբ պետական հոբելյանական հանձնաժողովը` գլխավորությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թատերական գործիչները, մտավորականներն ու պարզապես Մհեր Մկրտչյանի արվեստի երկրպագուները այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն հարգանքի տուրք մատուցելու մեծատաղանդ դերասանին, ծաղիկներ դնելու նրա շիրմին:
02 Июля 2010
<<Չինաստան. հյուսիսային լայնության 30°>>. ցուցահանդես ՀԱՊ-ում
ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը ս. թ. հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են <<Չինաստան. հյուսիսային լայնության 30°>> խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
30° հյուսիսային լայնությունը ձգվում է Հիմալայներով, ընդգրկում 7` Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներն ու Չունցին և Շանհայ քաղաքները:
Զուգահեռականի երկարությունը 5.000 կմ. է, այն սկիզբ է առնում Յանցզիի ակունքներից և հատելով արևելաչինական ծովը` հասնում Խաղաղ օվկիանոս:
30 Июня 2010
Միջազգային գիտագործնական կոնֆերանս <<Դելփյան խաղերի>> շրջանակներում
ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց <<Դելփյան խաղերի>> շրջանակներում հունիսի 30-ին տեղի ունեցավ խաղերի կանոնակարգով նախատեսված` <<Հասարակության արժեհամակարգի դերը պատմական բեկումնային իրավիճակներում>> /նվիրված Հայրնական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին/ և <<Արվեստի և մշակույթի միջոցով հասարակական հնչեղության արժեքների հանրայնացման փորձը>> /նվիրված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2010 թ. մշակույթների մերձեցման միջազգային տարվա հռչակմանը/ խորագրերով միջազգային գիտա-գործնական կոնֆերանսը:
30 Июня 2010
ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց “Դելփյան խաղեր”-ի մրցութային մի շարք անվանակարգերում ամփոփվել են արդյունքները
Մրցութային 17 և փառատոնային 2 անվանակարգերում երկրորդ փուլի մրցույթի արդյունքում մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ.
Դաշնամուր անվանակարգում`
ոսկե մեդալ- Հայաստան` 1, Բելառուս` 1,
արծաթե մեդալ - Մոլդովա` 1, Ղազախստան` 1,
բրոնզե մեդալ- Ռուսաստան` 1 , Հայաստան` 1,
դիպլոմ - Հայաստան` 2, Ղազախստան` 1, Վրաստան` 1, Ռուսաստան` 1:
29 Июня 2010
Հայաստանը պատվավոր հյուր` Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսում
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է ս. թ. 26- 29-ը ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ժնևի ամենամյա միջազգային գրքի փառատոնի կազմակերպչական տնօրեն Պիեռ Մարսել Ֆավրին և Շվեյցարիայում ճանաչված հրատարակիչներից մեկին`Պիեռ Լամունիերին:
28 Июня 2010
Նախարարն ընդունել է "Դելփյան խաղերի" մասնակից պատվիրակությունների ղեկավարներին
ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունելով Դելփյան միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինի գլխավորած պատվիրակությունը, ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստանում անցկացվող ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական <<Դելփյան խաղերին>> մասնակցելու համար և հավելել, որ դելփյան շարժումը միավորում է ոչ միայն ներկան, այև բոլորիս ապագան:
28 Июня 2010
"Չինաստան. հյուսիսային լայնության 30°". ցուցահանդես ՀԱՊ-ում
ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը ս. թ. հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են <<Չինաստան. հյուսիսային լայնության 30°>> խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
30° հյուսիսային լայնությունը ձգվում է Տիբեթի ինքնավար շրջանով, Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներով, Չունցին և Շանհայ քաղաքներով:
Ցուցահանդեսում կներկայացվեն Չինաստանի գեղատեսիլ վայրերի, բնապատկերների, մշակութային հարստության, սոցիալ-տնտեսական նվաճումները ներկայացնող շուրջ 60 լուսանկարներ:
28 Июня 2010
Կամփոփվեն ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ կոմպոզիտորների միության համատեղ նախաձեռնության արդյունքները
Հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության փառատոնի գարնանային համերգաշարի եզրափակիչ համերգը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 20:00-ին`Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 2010 թ. 6 հոբելյարներին /Աշոտ Զոհրաբյան-65, Սիմոն Հովհաննիսյան-70, Գագիկ Հովունց-80, Արեգ Լուսինյան-75, Խաչատուր Մարտիրոսյան-65, Ռուբեն Ալթունյան-70/ կհանձնվեն ՀՀ մակույթի նախարարության Ոսկե մեդալներ և կկատարվեն նրանց ստեղծագործությունները: