change language
navigation map
portal
text
22 Сентября 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Сентября 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Сентября 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Сентября 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Августа 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Мая 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Мая 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Старт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
21 Апреля 2010

Բացվեց «Օրբելի եղբայրների» տուն թանգարանը

Բացվեց «Օրբելի եղբայրների» տուն թանգարանը Ծաղկաձոր, Օրբելու փողոց, տուն 12: Այսօր, այս հասցեում հիմնանոր ոգումից հետո, նոր, մշտական ցուցադրությամբ իր դռները բացեց ՀՀ մշակույթի նախարարության <<Օրբելի եղբայրների>> տուն թանգարանը: Բացմանը մասնակցում էր և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

21 Апреля 2010

«Սվազլյան գերդաստանի հավատամքը» ֆիլմը

«Սվազլյան գերդաստանի հավատամքը»  ֆիլմը Թեքեյան Մշակութային Կենտրոնի «Զապել Եսայան» ակումբում այսօր տեղի ունեցավ <<Սվազլյան գերդաստանի հավատամքը>> ֆիլմի շնորհանդեսը: <<Սվազլյան գերդաստանի հավատամքը>> (2010 թ.) ֆիլմը նվիրված է XX-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի իրարհաջորդ երեք սերունդների ազգանպաստ և հայրենանպաստ գործունեությանը` ընդգրկելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջան: Ֆիլմում հիշատակվում է նախ` արևմտահայ հայտնի ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, հրապարակախոս, գրող Միհրան Սվազլյանի (Սվազլը) (1863, Զմյուռնիա - 1935, Բոստոն) գործունեությունը Մեծ Բրիտանիայում, ապա` ԱՄՆ-ում, որպես հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր-նախագահ:

20 Апреля 2010

Ցուցահանդես` նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին

Ցուցահանդես` նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում` հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված, այսօր բացվող ցուցահանդեսում ներկայացվում են Հայաստանի և սփյուռքի արվեստագետների շուրջ 250 աշխատանքներ /գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ/, որոնցից մի քանի լավագույնները պետությունը ձեռք կբերի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերը համալրելու նպատակով: Ցուցադրությունը ձևավորվել է ավելի քան 600 հայտերից` մասնագիտական հանձնաժողովի փուլային ընտրության /թեմայի համապատասխանություն, գեղարվեստական արժեք/ արդյունքում:

20 Апреля 2010

Հրաչյա Ռուխկյան -95

Հրաչյա Ռուխկյան -95 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդես: Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում, ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, մասնակցել է Մեծ հայրենականին և վերադառնալուն պես զենքը փոխարինել վրձնով: Սայաթ –Նովայի մահվան 250-ամյա տարելիցին նվիրված` Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում /ժյուրիի կազմում էին Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը/ Հրաչյա Ռուխկյանը արժանանում է առաջին մրցանակի: Նկարչի վրձնին են պատկանում Վարպետի հորդորով ստեղծված <<Բույլ հանճարաց>> նկարաշարը. Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ ...: Նա Ավետիք Իսահակյանի խորհուրդով և Վազգեն վեհափառի աջակցությամբ շրջել է Հայաստանի մարզերով և վրձնել 120 եկեղեցի: Նկարչի նվիրատվությամբ իր 60 աշխատանքները գտնվում են Արցախի պատկերասրահում:

20 Апреля 2010

Մեկնարկում է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ <<Արվեստների Պատկերասրահ>> մշակութային Հիմնադրամը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Գլխավոր հովանավորությամբ ս. թ. ապրիլի 21-ից հունիսի 2-ը ներկայացնում է <<Ազգային Պատկերասրահ>> միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը: Մեկնարկից առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցում էին փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, երաժշտագետներ Արաքսի Սարյանը, Մարգարիտա Ռուխկյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, փառատոնի հիմնադիրներ, <<Արվեստների Պատկերասրահ>> մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը:

19 Апреля 2010

Հայաստանի գյուղատնտեսական ժառանգությունը. "Ուրարտուից` Երևանի գարեջուր"

Հայաստանի գյուղատնտեսական ժառանգությունը. "Ուրարտուից` Երևանի գարեջուր" <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված` անցկացվեց <<Գյուղատնտեսական ժառանգություն>> խորագրով միջոցառումը: Բացման խոսքով հանդես եկավ <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը: Ողջույնի խոսքեր ասացին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և այլք:

16 Апреля 2010

Ռոբերտ Էլիբեկյան, Արա Շիրազ, Էդուարդ Խարազյան

Ռոբերտ Էլիբեկյան, Արա Շիրազ, Էդուարդ Խարազյան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի, Էդուարդ Խարազյանի` <<Երեքի ցուցահանդես>>ը, որը արվեստագետները խորհրդանշորեն նվիրեցին թանգարանի հիմնադրի` Հենրիկ Իգիթյանի հիշատակին: Արվեստասեր հասարակությունը մինչև մայիսի 16-ը հնարավորություն կունենա ծանոթանալու <<Նոր` անհայտ Էլիբեկյանի>> 2003-2009 թթ. առաջին անգամ ցուցադրվող շուրջ 64, Արա Շիրազի 1960-ականներից ցայսօր ստեղծած շուրջ 50 աշխատանքներին: Գեղանկարիչ Էդուարդ Խարազյանն էլ կներկայանա վերջին տասնամյակի իր նոր 50 աշխատանքներով: Ցուցահանդեսի բացմանը մասնակցելու էր եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ցուցադրության մասին իր տպավորությունները կիսեց լրագրողների հետ:

16 Апреля 2010

Ցուցահանդես` նվիրված Հայոց Մեծ Եղեռնին

Ցուցահանդես` նվիրված Հայոց Մեծ Եղեռնին ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ և հովանավորությամբ Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանի ազգային պատկերասրահը և Աշխարհի հայ նկարիչների միավորումը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացնում են Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Այն իր մասնակցությամբ պատվեց և բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ պաշտոնատար անձինք: Ցուցահանդեսում ներկայացված են գործեր /շուրջ 100 աշխատանք և ցուցանմուշ/ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից /Վ.Սուրենյանց, Գ. Բաշինջաղյան, Հ.Արծաթբանյան, Մ. Սարյան, Հ. Հակոբյան, Էդ. Արծրունյան, Ռ. Էլիբեկյան, Փ. Միրզոյան և ուրիշներ/, ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փաստագրական նյութերից, ինչպես նաև ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերից և Մ. Սարյանի տուն-թանգարանից:

16 Апреля 2010

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարգևատրել է

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարգևատրել է <<Հայակական դուդուկի երաժշտությունը որպես մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց>> նախագծի լավագույն իրականացման, ինչպես նաև միջմշակութային երկխոսության գործընթացին աջակցելու համար <<Հայկական ազգային երաժշտության պահպանման>> հասարակական կազմակերպությունը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանն ու կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը /կազմակերպության անդամներ/ պարգևատրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիպլոմներով: Մոսկվայի գրասենյակի տնօրեն Դենդեվ Բադարչի ստորագրությամբ դիպլոմը այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում հասցեատերերին հանդիսավորությամբ հանձնեց փոխնախարար Արև Սամուելյանը:

15 Апреля 2010

Համերգ` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին

ՀՀ Մշակույթի նախարարությունը Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը Ապրիլ 23-ին 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի / գեղարվեստական ղեկավար և խմբավար` Ռոբերտ Մլքեյան /, <<Հովեր>> կամերային երգչախմբի / գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան/ մասնակցությամբ կներկայացնեն են Մոցարտի Ռեքվիեմը:

15 Апреля 2010

Ապրիլի 18-ը հուշարձաների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը հուշարձաների և տեսարժան վայրերի միջազգային օրն է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: 2010-ը Կենսաբազմազանության միջազգային տարի հռչակելու ՄԱԿ-ի որոշմանը ընդառաջ` ԻԿՕՄՕՍ-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը 2010 թ. նշում է □Գյուղատնտեսական ժառանգություն□ խորագրի ներքո:

14 Апреля 2010

Ցուցահանդես` ժողարվեստի թանգարանում

Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց ժողովրդական վարպետ, ոճաբան-դիզայներ Էվելինա Եղիազարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էին շուրջ 40 ցուցանմուշներ` զարդեր, ձեռագործ հագուստ:

13 Апреля 2010

ՀՀ Նախագահի հրամանագրով

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին: Հանրապետության Նախագահի 2009 թ. մրցանակի են արժանացել. արվեստի բնագավառում` Գետիկ Բաղդասարյանը և Ջիմ Թորոսյանը՝ ,Ներսես Աշտարակեցիե հուշարձանի համար, գրականության բնագավառում՝ Վահագն Մուղնեցյանը՝ ,Տաբուե վեպի համար, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանը` <<Խաչքար, ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը>> գրքի համար: Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հանրապետության Նախագահի 2009 թ. երիտասարդական մրցանակ է շնորհվել. դասական երաժշտության բնագավառում` ,Երգեցողությունե անվանակարգում՝ Գուրգեն Բավեյանին, ,Գործիքային կատարումե անվանակարգում՝ Էդուարդ Ներսիսյանին, (սաքսոֆոն) Սոնա Բարսեղյանին (դաշնամուր), Պետրոս Սիմիդյանին (դաշնամուր), կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Օվսաննա Շեկոյանին՝ ,Դպրոցե գեղանկարների շարքի համար, Վահագն Ղուկասյանին՝ ,Մտահղացումե գեղանկարների շարքի համար, Բագրատ Բալաբեկյանին՝ կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար, գրականության բնագավառում՝ Արամ Պաչյանին (Սևակ Թամամյան)՝ պատմվածքների շարքի համար:

10 Апреля 2010

Մեկնարկում է "Ազգային գրադարանային շաբաթ" ծրագիրը

Մեկնարկում է "Ազգային գրադարանային շաբաթ" ծրագիրը Ս. թ. ապրիլի 12-19-ը <<Հայաստանի գրադարանային ասոցիացիա>> հասարակական կազմակերպությունը մայրաքաղաքում, հանրապետության մարզերում և համայնքներում անցկացնում է գրադարանային շաբաթ, որի ընթացքում նախատեսվում են.

10 Апреля 2010

Ապրիլի 10-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը հանդես կգա հայազգի Եվա Մեձորյանը

Ապրիլի 10-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը հանդես կգա հայազգի Եվա Մեձորյանը Առաջիկա համերգին Եվա Մեձորյանը կներկայանա հայկական և ամերիկյան ստեղծագործությունների կատարումներով: Երգչուհին, ում «Անուշ գարուն» խորագրով հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակը թողարկվել է 2009 թ., նաև հասարակական գործիչ է և բարեգործ /օգնություն է ցուցաբերում Հայաստանի դպրոցներին /:

09 Апреля 2010

Արտավազդ Փելեշյան` կինոյի պոետ

Արտավազդ Փելեշյան` կինոյի պոետ Ս. թ. փետրվարի 20-21-ը Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի կինոդահլիճում տեղի ունեցավ հանրահայտ կինոռեժիսոր, կինոյի պոետ Արտավազդ Փելեշյանի <<Սկիզբը>>, <<Մենք>>, <<Բնակիչները>>, <<Կյանքը>>, <<Եղանակները>>, <<Մեր դարը>> և <<Վերջը>> ֆիլմերի ցուցադրությունները: Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահը հանձինս ֆիլմերի բաժնի պետ Մարգրետ Փարսոնսի, շնորհակալություն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարությանը` ծրագրին ցուցաբերած աջակցության համար:



искомое слово или выражение
месяц год 




to_start к стартовой
to_top наверх