19 Июля 2010
Հայկական պրեմիերա` Շվեյցարիայում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ վերջերս Շվեյցարիայի Լաշո Դեֆոն քաղաքում տեղի ունեցավ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի "Adventure" ստեղծագործության պրեմիերան` գրված ալտի, սաքսոֆոնի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար:
"Adventure"-ը կատարողական բարձր վարպետությամբ հանրությանն են ներկայացրել սաքսոֆոնահարուհի Քրիստել Վիլնեգերը, դաշնակահարուհի Արուս Աճեմյանը, Լաշո Դեֆոն քաղաքի կոնսերվատորիայի նվագախումբը` դիրիժոր Պիեռ-Ալեն Մոնոյի ղեկավարությամբ:
Համերգին ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ` հյուպոտոսի գլխավորությամբ, Ֆրանսիայի մշակույթի կենտրոնի տնօրենը, պաշտոնատար անձինք, մշակույթի գործիչներ և արվեստասեր հանրություն: Վարդան Աճեմյանի "Adventure" ստեղծագործության պրեմիերան Շվեյցարիայում փայլուն հաջողություն է ունեցել` արժանանալով հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականին:
Վ. Աճեմյանն այդ օրերին նաև հանդիպում է ունեցել Լոզանի կոնսերվատորիայի երաժիշտների և ուսանող-կոմպոզիտորների հետ:
Շվեյցարական հեղինակավոր "Bim" հրատարակությունը կոմպոզիտորի ստեղծագործությունների տպագրման համար կնքել է ևս մի քանի պայմանագիր: