change language
navigation map
portal ajajaajajajajs jdadasda
text
22 Сентября 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Сентября 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Сентября 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Сентября 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Августа 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Июня 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Мая 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Мая 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

news

Старт

23 Июля 2010

Մոսկովյան «Արցախ» փողային կվինտետը համերգային շրջագայությունով ժամանել է Հայաստան

Փողային Artsakh Winds համույթ ստեղծվել է 2006 թվականին:Անսամբլի կազմում երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ են, ներկայումս տարբեր նվագախմբերի մենակատարներ:
Համույթի երկացանկում ընդգրկված է տարբեր ժամանակների և ոճերի երաժշտւթյուն: Հատուկ տեղ են գրավում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համույթի գործնեությունը նպաստում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, որտեղ մեծ դեր ունի անսամբլի գեղղեկավար, կոմպոզիտոր Յուրի Գալստյանը:
Համույթը հաջողությամբ ելույթներ է ունեցել Մոսկվայում / Մոսկվայի պետ.կոնս. դահլիճ, Մոսկվայի կոմպոզիտորների տուն, Մոսկվայի թատրոնի պետական թանգաթան /, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում`Կազան, Միխնևո, Սերպուխով,Վլադիմիր: Համերգների ընթաքում կատարվել են շուրջ 23 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համույթի կազմում ընդգրկված են.
Արտաշես Գրիգորյանը - ֆլեյտա: 2007 թ. ՌԴ պետական փողային նվագախմբի մենակատար,
Պավել Զագրեբաևը - հոբոյ: Մոսկվայի պետական կամերային թատրոնի նվագախմբի մենակատար,
Ալեքսանդր Շուշպանովը - կլարնետ: 2007 թ Մոսկվայի պետ.կոնս. օպերային թատրոնի սիմֆ. նվագախմբի մենակատար,
Ալեքսանդր Արապովը - գալարափող, Մոսկվայի Մեծ Թատրոնի նվագախմբի արտիստ,
Վլադիմիր Պրոցենկոն - ֆագոտ, Գնեսինի անվան ուսումնարանի սան, ռուս-բելառուսական երիտասարդական նվագախմբի մենակատար:
Համույթի գեղարվեստական ղեկավարն է Յուրի Գալստյանը: Ավարտել է ԵՊԿ որպես դաշնակահար, կոմպոզիտոր, օպերային և սիմֆոնիկ դիրիժոր: ԵՊԿ պրոֆեսոր է, հայ ժամանակակից երաժշտության ակտիվ պրոպագանդող:
<<Արցախ>> փողային կվինտետը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ համերգային շրջագայությունով ժամանել է Հայաստան: Հուլիսի 22-ին համույթը համերգային ծրագրով հանդես է եկել Գյումրիում: Ծրագրում` Ավետիսյան, Բախ, Բիզե, Վիվալդի, Վարդազարյան, Հարությունյան, Սուքիասյան, Շաքարյան:
Հուլիսի 23-ին` Երևանում, Ռուսական արվեստի թանգարանում: Ծրագրում` Նարեկացի, Բիզե, Բոյամյան, Բոյաջյան, Բաբաջանյան, Կ. Պետրոսյան, Պրոկոֆև, Չայկովսկի, Սադոյան, Վարդազարյան:
Հուլիսի 28-ին` Գառնու տաճարի տարածքում: Ծրագրում` Եկմալյան, Նարեկացի, Ավետիսյան, Հարությունյան, Շաքարյան, Բախ:
Հուլիսի 30-ին` Դիլիջանում: Ծրագրում` Ոսկանյան, Հարությունյան, Չթչյան, Չեբոտարյան, Չայկովսկի, Ցեիգեր, Շաքարյան, Վարդազարյան:
Համերգների մուտքը անվճար է:



to_start к стартовой
to_top наверх