15 Հունվարի 2010
Բարեգործական համերգ` Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հովանավորությամբ 2010 թ. հունվարի 17-ին, ժամը 18.00-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա Բժիշկների Համաշխարհային Նվագախմբի բարեգործական բացառիկ համերգը: Նվագախմբի հիմնադիրը և դիրիժորն է Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Շտեֆան Վիլլիխը, երևանյան համերգի մենակատարը` Յան Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթի 1-ին մրցանակակիր, Բելգիայի Էլիզաբեթ Թագուհու անվան մրցույթի առաջին մրցանակակիր /2005 թ./ Սերգեյ Խաչատրյանը:
14 Հունվարի 2010
Էդգար Հովհաննիսյան- 80
2010 թ. hունվարի 14-ին կլրանար ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը, ով բացառիկ ներդրում է ունեցել հայ երաժշտարվեստի զարգացման գործում, ում ստեղծագործական հիմնական մոտիվը ազգն էր, նրա պատմությունն ու կյանքը` խստաշունչ վիպականությամբ, դինամիկ հուզականությամբ, խորը փիլիսոփայական և էպիքական կերպարներով, ում ստեղծագործական համարձակ լուծումները բխում էին հայ ժողովրդական և դասական երաժշտության ավանդույթներից:
Էդգար Հովհաննիսյանը 1953 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Գր. Եղիազարյանի դասարանը, 1957 թ. Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ` Մոսկվայի կոնսերվատորիան:
14 Հունվարի 2010
Գրականության և արվեստի բնագավառում 2009 թ ՀՀ պետական մրցանակակիրներն են
ՀՀ Նախագահի հրամանագրով գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թ. պետական մրցանակներ են շնորհվել.
• գրականության և հրապարակախոսության ոլորտում` Վահագն Գրիգորյանին` “Ժամանակի գետը” գրքի համար
• երաժշտության ոլորտում` Երվանդ Երկանյանին` “Քրոնիկոն” ստեղծագործության համար
• կերպարվեստի ոլորտում` Արարատ Աղասյանին, Հրավարդ Հակոբյանին, Մուրադ Հասրաթյանին, Վիգեն Ղազարյանին` “Հայ արվեստի պատմություն” աշխատության համար
• ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում` Գրիգոր Ազիզյանին /խմբի ղեկավար/, Ստեփան Լազարյանին, Լևոն Խրիստաֆորյանին, Հայկ Այվազյանին, Վահանդուխտ Երեղյանին, Գրիման Հովսեփյանին /ճարտարապետներ/ և Ալբերտ Հայրապետյանին /կոնստրուկտոր/, Երևանում ՀՀ պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար:
14 Հունվարի 2010
ՀՀ Նախագահի 2009 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով
Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ "Սպարտակ" բալետը նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարձրարվեստ բեմադրելու համար ստեղծագործական կոլեկտիվը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով` մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պատվո շքանշանով է պարգևատրվել բեմադրիչ- բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, Մովսես Խորենացու մեդալով` բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Ժակելինա Սարխոշյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Մարիա Դիվանյանը:
13 Հունվարի 2010
ՀՀ Նախագահը հանդիպեց մշակույթի գործիչներին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ
“Ձմեռային գիշերվա երազ” խորագրով տաղանդաշատ պատանի կատարողների համերգ, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի ավելի քան 250 գործիչներ: Համերգի ավարտին մշակույթի գործիչները հնարավորություն ունեցան իրենց ամանորյա մաղթանքներն ու ցանկությունները, ստեղծագործական մտորումները կիսելու Հանրապետության Նախագահի հետ:
Հին տոմարով Նոր տարվա տոնական երեկոյին հանդես եկան մանկական կամերային նորաստեղծ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մանկական Եվրատեսիլում Հայաստանը հաջողությամբ ներկայացրած երեխաները, նաև շնորհաշատ կատարողներ մարզերից:
28 Դեկտեմբերի 2009
Ներկայացվեց “Տոհմածառ”-ի հերթական ֆիլմը
Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի կողմից “Արարատ” մշակութային ալիքով ներկայացվել է “Տոհմածառ” հեղինակային ծրագրի 9-րդ ֆիլմը: Այն անդրադարձ է հայոց հինավուրց մայրաքաղաք Անի կատարած ուխտագնացությանը:
Առաջիկայում`2010 թ. հեռուստադիտողը հնարավորություն կունենա ծանոթանալու նաև Արևմտյան Հայաստանի մասին “Տոհմածառ” ծրագրի հաջորդ հեռուստաթողարկումնեին ևս:
25 Դեկտեմբերի 2009
Թանգարանային հուշանվերների ցուցահանդես – EXPO 2009
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահում բացվեց թանգարանային հուշանվերների ցուցահանդես: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Բրիտանական Խորհուրդը, Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահը, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Հայաստանի պատմության, Փայտարվեստի թանգարանները, աջակցությամբ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ընկերության:
24 Դեկտեմբերի 2009
Հովհ. Թումանյանի թանգարանում բանաստեղծին նվիրված միջոցառումները շարունակվում են.
Ս. թ. դեկտեմբերի 24-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ □Սուրբ ծննդյան հեքիաթ□ խորագիրը կրող ցուցահանդես-դասախոսություն: Թանգարանի ֆոնդից ցուցադրության էին ներկայացվել Թումանյանի ընտանիքին պատկանող ամանորյա բացիկներ, խաղալիքներ և տոնական այլ պարագաներ: Ցուցադրությանը հաջորդեց □Ոսկե դիվան□ հեքիաթագիտական հանդեսի անդրանիկ համարի և Հովհ. Թումանյանի □Սրամիտ հովիվը□ զվարճալի խաղի շնորհանդեսները:
Ցուցադրության և հանդեսի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Թումանյան թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր` Ալվարդ Ջիվանյանը:
23 Դեկտեմբերի 2009
Հոբելյանական հանդիսություն նվիրված Գոհար Գասպարյանի 85- ամյակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մեծատաղանդ երգչուհի, Հայաստանի սոխակ Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր երեկո: Հանդիսությանը համերգային կատարումներով հանդես եկան Գոհար Գասպարյանի անվան մրցույթի դափնեկիրները, մեդալակիրները, դիպլոմանտները, երգչուհու տարբեր տարիների ուսանողները:
Ծրագրում հնչեցին Վերդիի, Պուչչինիի, Մասկանիի, Գունոյի և հայ կոմպոզիտորներ Ա. Տիգրանյանի "Անուշ", "Դավիթ Բեկ", Կոմիտասի ստեղծագործություները: Երեկոն եզրափակվեց երգչուհու լավագույն կատարումներից մեկի ցուցադրությամբ` Մանոնի գասպարյանական անզուգական ծիծաղով:
22 Դեկտեմբերի 2009
Հայաստան- Ճապոնիա. դրամաշնորհային համաձայնագրի ստորագրում
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր ստորագրվեց „Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագրի“ դրամաշնորհային համաձայնագիր, համաձայն որի Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մշակութային դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 ճապոնական իենի չափով տեխնիկական սարքավորումներ, որոնք կնպաստեն այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես ժամանակակից սարքավարումներով և մեթոդներով պահպանման որակի բարձրացմանը /էքսպոնատների ֆիզիկա-քիմիական, ռենտգեն և այլ ուսումնասիրություններ ու աշխատանքներ իրականացնող/:
18 Դեկտեմբերի 2009
Վաստակի գնահատանք Թեքեյան մշակութային միությունում
Մշակութային կյանքի լուսաբանման ասպարեզում ծավալած երկարամյա գործունեության համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ, Թեքեյան մշակութային միությունում լրագրող Մարիետա Մակարյանին շնորհավորելու էին եկել լրագրողի մտերիմները` մտավորականներ, արվեստի գործիչներ: Հանդիսությունը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը:
Շնորհավորական խոսքով, ինպես նաև հոբելյարի աշխատանքային բազմաշերտ գործունեության ներկայացմամբ հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Աշուղյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՌԱԿ փոխատենապետ, “Ազգ” օրաթերթի քաղաքական մեկնաբան Արմեն Մանվելյանը, ժողովրդական դերասան Գուժ Մանուկյանը, “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը:
16 Դեկտեմբերի 2009
Հումանիտար համագործակցության խորհրդի և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համատեղ նիստում
Ս. թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում անցկացվել է Հումանիտար համա¬գոր¬ծակ¬ցու¬թյան խորհրդի /ՀՀԽ/ և հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /ՀՀՄՀ/ հա¬մատեղ նիստ, որին մասնակցել են Խորհրդի և հիմնադրամի անդամներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկ¬ստա¬նից և Ուզբեկստանից: Հայաստանը ՀՀԽ և ՀՀՄՀ համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
15 Դեկտեմբերի 2009
Ամփոփվեցին “ԱՌՆՈ” էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի արդյունքները
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Առնո Բաբաջանյաի հիշատակի միջազգային հիմնադրամը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրեց “ԱՌՆՈ” էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ու “Գալա” համերգը”:
15 Դեկտեմբերի 2009
Բրալյան վահանակներ` ”Զվարթնոց” պատմամշակութային արգելոց-թանգարանում
“Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր” հասարակական կազմակերպությունը և Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վիվասել-ՄՏՍ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ` “Զվարթնոց” պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղադրեցին հինգ լեզուներով բրալյան վահանակներ` հասարակությանը սահմանափակ կարողություններով մարդկանց լիարժեք ինտեգրելու նպատակով:
14 Դեկտեմբերի 2009
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գահակալության 10-ամյակի առթիվ
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ` նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գահակալության 10-ամյակին: Հանդիսությանը, որը մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված ողջույնի ուղերձով, ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հոգևոր հայրեր, մտավորականության ներկայացուցիչներ:
Օրվա խորհուրդը նշանավորվեց Երկանյանի, Կոմիտասի, Չուխաջյանի, Սարյանի, Խաչատրյանի, Հովհաննիսյանի, Մալերի գործերի կատարումներով: Համերգին մասնակցում էին վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Հովհաննես Չեքիջյան/:
14 Դեկտեմբերի 2009
Գոհար Գասպարյան-85
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան օրը, դեկտեմբերի 14-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Կոմիտասի անվան այգու պանթեոն էին այցելել Սեդա Գասպարյանը, մեծ երգչուհու տաղանդի երկրպագուները` նորից ու նորից խոնարհվելու նրա շիրմին, խնկարկելու արվեստագետին: