02 Դեկտեմբերի 2009
ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրեգորի Տաբատաձեին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Արտակարգ և լիզոր դեսպան Գրեգորի Տաբատաձեին, դիվանագետին շնորհավորեց նոր պաշտոնավարման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված մշակութային կապերը ամուր երաշխիք են հանդիսանալու նորօրյա փոխհամագործակցության համար:
Նախարար Պողոսյանը իր խոսքում անդրադարձավ Հայաստանի և Վրաստանի միջև օրակարգային այն հարցերին, որոնք վերաբերում են Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիներին, իր մտահոգությունն հայտնելով այս խնդրի վերաբերյալ: Նախարարը մասնավորապես խոսեց Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու փլուզման մասին և հույս հայտնեց, որ օրերս ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսած նախագծա-էսքիզային փուլից մինչև ավարտը, կիրականացվեն երկու երկրների պատկան մարմինների փոխհամագործակցությամբ:
02 Դեկտեմբերի 2009
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը նորոգված և նոր մշտական ցուցադրությամբ
Վերանորոգումից հետո այցելուների առջև կրկին իր դռները բացեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Այն այսօր իր առաջին այցելուներին ներկայացավ հիմնանաորոգված, բարեկարգ և նոր` երկու մասից բաղկացած գրական և հուշային ցուցադրությամբ:
Թանգարանի վերաբացման այս հիշարժան օրը առաջին այցելուն էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի, ԳԱԱ գրականւթյան ինստիտուտի տնօրեն` Վարպետի ժառանգ Ա. Իսահակյանի, փոխնախարարներ Դավիթ Մուրադյանի և Արև Սամուելյանի ուղեկցությամբ:
Թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը բարձրաստիճան հյուրերին ուղեկցեց թանգարանի սրահներով, ներկայացրեց ցուցադրությունը` հուշային մասը, որը անշուշտ, պահպանվել է այնպես, ինչպես եղել է Վարպետի օրոք, սակայն թարմացված և ամբողջությամբ նորոգված կահույքով: Տիկին Մելքոնյանը հյուրերին ներկայացրեց նաև Իսահակյանի կյանքն ու գրական, հասարակական գործունեությունը, գրական ժառանգությունը` նորովի ցուցադրությամբ, հագեցած բնօրինակ նյութերով, որոնք ավելի լավ պատկերացում են տալիս Իսահակյանի, նրա ընտանիքի, շրջապատի և ապրած ժամանակաշրջանի մասին:
02 Դեկտեմբերի 2009
Հանդիսավոր երեկո` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին
Ս. թ. դեկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին:
Մեծանուն բանաստեղծի հոբելյանի առթիվ Սոս Սարգսյանի ընթերցմամբ հնչեցին թումանյանական գործերից և բանաստեղծին ձոնված տողերից:
Տարբեր մանկապատանեկան համույթներ ներկայացրեցին հատվածներ “Թմկաբերդի առումը”, “Անուշ”, “Լոռեցի Սաքոն” պոեմներից, իսկ դպրոցականները հնչեցրեցին հատվածներ Թումանյանի բանաստեղծություններից:
01 Դեկտեմբերի 2009
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ընդունեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լ Մորզելեկին:
Տիկին նախարարը հյուրընկալելով ռեկտորին, ընդհանուր գծերով ներկայացրեց այն ամենը ինչ վերջին տարիներին հաջողությամբ իրականացվել է երկու երկրների նախարարությունների, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ, առանձնակի նշելով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացված բազմաթիվ միջոցառումեր:
Ռեկտոր Ժոել լ Մորզելեկը ներկայացնելով մշակույթի և կրթության ոլորտների վերաբերյալ իր պատկերացումները, ասաց, որ դրանք քայլում են միասին և իր դիտարկմամբ Հայաստանը, ինչպես նաև Ֆրանսիան զարգացման գործընթացներում կրթությունը և մշակույթը կարևոր բաղադրիներ են համարում և որ առաջիկայում ֆրանսիական համալսարանը պատրաստակամ է համատեղ ծրագրեր իրականացնելու մշակույթի նախարարության հետ:
01 Դեկտեմբերի 2009
Սերբահայ գաղթօջախի մասին վավերագրեր` Մխիթարյան միաբանության դիվաններում
Գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ մեկնել է Վիեննա եւ Վենետիկ` տեղի Մխիթարյան միաբանության դիվաններում հայ-սերբական մշակութային կապերի եւ սերբահայ գաղթօջախի վերաբերյալ ուսումնասիրություններ կարատելու նպատակով: Ըստ Բաբկեն Սիմոնյանի` ուսումնասիրության նյութը վերաբերել է 18-19-րդ դարերի սերբահայ գաղթօջախի երեւելիներին, նրանց գործունեությանը: Ուսումնասիրվող փաստաթղթերում հստակ ուրվագծված են սերբահայ գաղթօջախի գործունեությունը: Շատ վավերագրեր, նամակներ վկայում են գաղթօջախի աշխույժ կյանքը, տեղի ունեցող հասարակական-մշակութային խմորումները:
01 Դեկտեմբերի 2009
“Հայաստան” խորագրով կտավը` ՀԱՊ-ին
Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Փարավոն Միրզոյանի վրձնած “Հայաստան” մեծադիր կտավի հանդիսավոր բացման և այն պատկերասրահին նվիրելու արարողությունը: Օրը կրկնակի հիշարժան էր, քանզի Արվեստի վաստակավոր գործիչ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը նաև 60-ամյա հոբելյար էր: Նշանակալի այս օրը արվեստագետին շնորհավորելու էին եկել պետական, քաղաքական այրեր, գեղանկարչի գործընկերները, վրձնի երկրպագուներն ու բարեկամները:
01 Դեկտեմբերի 2009
Քննարկվել է Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների գործընթացը
Ս. թ. նոյեմբերի 19-ի գիշերը փլուզվել էր Թբիլիսիի` 1356 թ. կառուցված Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցին:
ՀՀ մշակույթի նախարարությունն այս փաստի առիթով նոյեմբերի 26-28-ը Վրաստանի Հանրապետություն է գործուղել ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ`Հ. Սանամյանի, փլուզված եկեղեցին տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության հետ քննարկելու եկեղեցու վերականգնման աշխատանքների գործընթացը:
01 Դեկտեմբերի 2009
Նախարար Հասմիկ Պողոսյանը Հռոմ կատարած այցի շրջանակներում ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը /Հ. Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարար, Ն. Սարգսյան` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի գլխավոր ճարտարապետ/ գործուղվել էր Իտալիա` մասնակցելու նոյեմբերի 25-27-ը Հռոմում կայանալիք ICCROM-ի 26-րդ Գլխավոր ասամբլեայի նիստերի աշխատանքներին /նվիրված կազմակերպության գործունեության 50-ամյակին/, որի ընթացքում քննարկվել են ICCROM-ի 2010-2011 թթ. գործնական ծրագիրն ու բյուջեն:
30 Նոյեմբերի 2009
Հոբելյանական երեկո նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 80-ամյակին
Ս. թ. նոյեմբերի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր երեկո` նվիրված
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Սոս Սարգսյանի ծննդյան 80-ամյակին:
Երեկոյի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ և Սոս Սարգսյանի արվեստի երկրպագուները:
Հայ կինոյի նահապետը պարգևատրվեց կինեմատոգրաֆիստների միության շքանշանով` ոսկե խաչով:
30 Նոյեմբերի 2009
Սոս Սարգսյանը պարգևատրվել է “Գարեգին Նժդեհ” մեդալով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Օհանյանի N 1275 հրամանով` Երիտասարդությնաը ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև 80-ամյա հոբելյանի առթիվ` ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը պարգևատրվել է “Գարեգին Նժդեհ” մեդալով:
28 Նոյեմբերի 2009
ԵՄ Արևելյան գործընկերության “մարդկանց միջև շփումները” թեմատիկ պլատֆորմի երկրորդ համդիպումը Բրյուսելում
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը ս. թ. նոյեմբերի 25-27-ը ի թիվս Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության և միջազգային կառույցների ներկայացուցիչների, մասնակցել է Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության □մարդկանց միջև շփումները□ թեմատիկ պլատֆորմի երկրորդ հանդիպմանը:
Ծրագրում նախատեսված էին մշակույթի, երիտասարդության, տեղեկատվության ոլորտներում կրթության և վերապատրաստման թեմատիկ քննարկումներ:
26 Նոյեմբերի 2009
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը` նորովի
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների նորացված խորհրդի անդրանիկ ասուլիսում` խորհուրդի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ, ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը (Հայաստան), արվեստագետ, Արամ Խաչատրյանի որդի Կարեն Խաչատրյանը (Ռուսաստան), Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը (Ռուսաստան), ՅՈՒՆԵՍԿՈ-ի “Աշխարհի արտիստ”, Լովրանի “Ինո Միրկովիչ” երաժշտական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ինո Միրկովիչը (Խորվատիա) և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը ներկայացրեցին.
26 Նոյեմբերի 2009
Ընդունելություն մշակույթի նախարարությունում
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Կյու Հյունգին և ՀՀ-ում ԿՀ պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանին:
Պարոն Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ԿՀ դեսպանին Երևանում Կորեայի Հանրապետության Գլխավոր Հյուպատոսության բացման հնգամյակի առթիվ Հայաստան կատարած այցի համար և բարձր գնահատեց այդ կապակցությամբ նոյեմբերի 22-ին և 23-ին մայրաքաղաքում կորեական “Միրա” ազգային պարային խմբի ելույթներն ու համույթի կատարողական արվեստը:
25 Նոյեմբերի 2009
Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի շրջանակներում
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և Ռուսաստանի Մշակույթի Նախարարությունները, “Արամ Խաչատրյան մրցույթ” մշակութային հիմնադրամը, Կոմիտասի անվան Կոնսերվատորիան և “Ինտերկուլտուրան” ներկայացնում են բացառիկ համերգներ` Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Նոյեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Մաեստրո Պավել Կոգանի գլխավորությամբ առաջին համերգը, որն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:
Համերգային ծրագրում ներկայացվեցին Ա. Խաչատրյանի, Մ. Գլինկայի, Ա. Գլազունովի, Մ. Ռավելի սիմֆոնիկ ստեղծագործություններից:
25 Նոյեմբերի 2009
Ցուցահանդես նվիրված Ստեփան Թարյանի ծննդյան 110- ամյակին
Ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ ցուցահանդես նվիրված XX- դարի առաջին կեսի տաղանդավոր գեղանկարիչ, քանդակագործ, թատերական ձևավորող Ստեփան Թարյանի 110-ամյակին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանը, կերպարվեստի ոլորտի մի շարք արվեստագետներ, նկարչի որդին
Ս. Թարյանն, ով ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերեց գեղանկարչի աշխատանքներից:
24 Նոյեմբերի 2009
Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է
Օրեր առաջ գրեթե հիմնովին քանդվել է երկար ժամանակ անուշադրության մատնված Վրաստանի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին: ՀՀ Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային` խնդրելով պարզաբանել նախարարության դիրքորոշումը և տեղեկացնել ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու խնդրի լուծմանը: