29 Սեպտեմբերի 2009
ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 4-րդ համաժողովի արդյունքների ամփոփում: “Փոքր թատրոնի” և իտալական “Վերսիլիադանցա” մշակութային ընկերության համատեղ` “Յոթ զգացողություն” ներկայացման նոր մեկնարկը
Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Ասուլիսի թեմաներն էին՝ ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական
մտավորականության 4-րդ համաժողովի արդյունքները և ԳԱԿ ,Փոքր թատրոնիե և իտալական ,Վերսիլիադանցաե մշակութային ընկերության համատեղ ,Յոթ զգացողությունե ներկայացման շրջանականերում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, համաժողովի մասնակիցները, ԳԱԿ ,Փոքր թատրոնիե գեղ. ղեկավար Վ.Բադալյանը և իտալացի արվեստագետներ։
28 Սեպտեմբերի 2009
Տիգրան Մանսուրյանի 70 ամյակին նվիրված ցուցահանդես-համերգ
Ս. թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 18.00-ին ՀՀ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի 70 ամյակին նվիրված ցուցահանդես-համերգ:
Տաղանդաշատ կոմպոզիտորին հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադյանը:
Այնուհետև, ցուցասրահում բացվեց Մհեր Մանսուրյանի "Գույն և մեղեդի" խորագիրը կրող նկարների ցուցադրությունն, որը յուրօրինակ նվեր էր մեծ կոմպոզիտորին:
Ցուցահանդեսին հաջորդող Արաքս Մանսուրյանի ելույթը "Baroque" նվագախմբի նվագակցությամբ` հաճելի պահեր պարգևեց ոչ միայն հոբելյարին այլև արվեստասեր հասարակայնությանը
26 Սեպտեմբերի 2009
“Մենք ենք, մեր մարզը” Մանկապատանեկան մարզային մշակութային օրեր մայրաքաղաքում:ՀՀ Կոտայքի մարզ
ՀՀ մշակույթի նախարարության անմիջական աջակցությամբ և օժանդակությամբ` “Մենք ենք, մեր մարզը” ծրագրի շրջանակներում` ս. թ. սեպտեմբերի 26-ին, “Առնո Բաբաջանյան” համերգասրահում` ՀՀ Կոտայքի մարզի մանուկ և պատանի ստեղծագործողները հանդես կգան իրենց աշխատանքների ցուցադրությամբ և համերգային ծրագրով:
Ծրագրին մասնակցում են ՀՀ Կոտայքի մարզի մշակութային կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների սաները`
25 Սեպտեմբերի 2009
Մահացել է Ռոբերտ Սահակյանցը
Կյանքի 59-րդ տարում վախճանվեց հայ ականավոր մուլտիպլիկատոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցը:
Նա ծնվել է 1950 թվականին Բաքվում: 1964 թվականից ապրել է Երևանում: 1968-1972 թվականներին սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 1970-ից աշխատել է "Հայֆիլմ: կինոստուդիայում, 1972-ից՝ որպես ռեժիսոր:
Ռոբերտ Սահակյանցը, մուտք գործելով նոր-նոր ձևավորվող հայ մուլտիպլիկացիայի աշխարհ, իր մեծ ավանդն է բերել նրա դիմագծի և ավանդույթների ձևավորման գործում:
25 Սեպտեմբերի 2009
„Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին“ IV-րդ համաժողով Աբու Դաբիում
Ս. թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Սամուելյանը և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գլխավոր մասնագետ Ա. Տեր-Մինասյանը, որպես դիտորդ, կմասնակցեն Աբու Դաբիում կայանալիք □Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին□ կոնվենցիայի անդամ պետությունների կոմիտեի ոչ անդամ պետությունների միջկառավարական չորրորդ համաժողովի աշխատանքներին:
25 Սեպտեմբերի 2009
Գագիկ Գյուրջյանը նշանակվել է „Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
. Գագիկ Գյուրջյանին 2009 թվականի սեպտեմբերի 25-ից նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության „Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարան” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի պաշտոնին նշանակվելը:
25 Սեպտեմբերի 2009
“Հայաստան-Լիտվա ”.Լիտվացի և հայ պատանի երաժիշտների համատեղ համերգ.
Ս. թ. սեպտեմբերի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ, “Նոր անուններ” մշակույթի գործիչներ ընկերակցության կողմից իրականացվեց “Հայաստան-Լիտվա” պատանի երաժիշտների համատեղ համերգը: Ծրագրի կազմակերպիչների նպտակն էր շնորհալի պատանիների կատարողական արվեստի միջոցով սերտացնել երկու երկրների միջմշակութային կապերը` դարձնելով այն առավել հաստատուն և շարունակական:
23 Սեպտեմբերի 2009
Ալբերտ Վարդանյանի “Պուլսար” հուշակոթողն ի նպաստ` խաղաղության և բարեկամության
2006թ. նոյեմբերի 19-ին Գերմանիայի Բոխում քաղաքում` “Քրիստոս” եկեղեցու առջև բացվել է գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի “Խաղաղության ձոն. Պուլսար” բրոնզե հուշակոթողը: Հեղինակն այն համարում է “համամարդկային մշակույթի գովք և յուրօրինակ բողոք ընդդեմ բռնության և պատերազմի”:
Արվեստագետների կարծիքով քանդակը նաև երկու երկրների միջև մշակութային երկխոսության լավագույն վկայություն է:
Եկեղեցում միաժամանակ ներկայացվել են արվեստագետի 20 բրոնզաձույլ քանդակների ցուցահանդեսն, որը մեծ արձագանք է գտել տեղի արվեստագետների և արվեստասեր հասարակայնության շրջանում:
18 Սեպտեմբերի 2009
Մշակութային սեզոնի բացում
Ս. թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված մշակութային սեզոնի բացմանը: Հիմնական թեմաներն էին` Հայաստանը Մոսկվայի միջազգային 22-րդ ցուցահանդես-տոնավաճառում,
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացումը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությունը ԱՊՀ երկրների կինոֆորումին:
Ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դ. Մուրադայանը, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ
Է. Միլիտոնյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Ս. Դավթյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանը, կինոբեմադրիչ` Ս. Բաբայանը:
17 Սեպտեմբերի 2009
Եվրոպական ժառանգության օրեր Հայաստանում. Ծիր կաթին
1991 թվականից սկսած` Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ ամեն տարի սեպտեմբերին` հանգստյան օրերին, կազմակերպվում է եվրոպական ժառանգության օրեր, որին մասնակցում են եվրոպական մշակութային համաձայնագիրը ստորագրած 49 պետություններ:
ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով Եվրոպական ժառանգության օրերի գաղափարախոսությունը, խրա¬խուսում և համակարգում է այդ օրերի անցկացումը Հայաստանում:
16 Սեպտեմբերի 2009
ԱՐՇԱԿ ՖԵԹՎԱՃՅԱՆ. Անիի ավերակները նկարչի սրտում
Ս. թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15.00-ին` Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան 145-ամյակին նվիրված` գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Արշակ Ֆեթվաճյանը ծնվել է 1863 թ. Տրապիզոնում:
Նախնական նկարչական կրթություն ստացել է Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, ապա` Հռոմի Սան Լուկա ակադեմիայում:
1891-1895 թթ. ստեղծագործական բեղուն կյանքով ապրել է Վիեննայում:
15 Սեպտեմբերի 2009
ՌԴ -ում “Հայ մշակույթի սեզոնների” շրջանակներում
Ս. թ. սեպտեմբերի 11-14-ը, Երևանի կամերային պետական թատրոնը “Հայ մշակույթի սեզոններ” ծրագրի շրջանակներում հյուրախաղերով հանդես եկավ ՌԴ-ի Արմավիր և Կրասնոդար քաղաքներում: Հանդիսատեսի դատին հանձնվեց “Կաբարե” երաժշտական շոու-ներկայացումը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է Արա Երնջակյանը:
11 Սեպտեմբերի 2009
Հայաստանը Մոսկվայի գրքի միջազգային 22-րդ ցուցահանդես-տոնավաճառում
Ս. թ. սեպտեմբերի 1-7-ը տեղի ունեցավ Մոսկվայի գրքի միջազգային 22-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին սկսած 1998 թվականից 11-րդ անգամ անընդմեջ մասնակցել է Հայաստանի Հանրապետությունը: Տոնավաճառ ցուցահանդեսին այս տարի մասնակցել են 55 երկրների 700 հրատարակչություններ և ներկայացվել է 200000 գիրք:
Այս տարվա հայաստանյան պատվիրակության կազմում էին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանը, գործակալության հրատարակչական գործի բաժնի պետ Ս. Գեղամյանը, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վ. Խաչատրյանը, “Տիգրան Մեծ” հրատարակչատան ներկայացուցիչ Ա. Գասպարյանը, “Արևիկ” հրատարակչության փոխտնօրեն Ս. Գյուրջյանը, “Անտարես” հոլդինգի տնօրեն Ա. Մարտիրոսյանը, “Էդիթ պրինտ” հրատարակչության ներկայացուցիչ Ա. Գալստյանը: Ներկայացված էր ավելի քան 250 անվանում գիրք. հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը ներկայացնող ալբոմներ, պատմագիտական, գեղարվեստական, թարգմանական, մանկական, երաժշտական գրականություն, ուղեցույցներ, ինչպես նաև քարտեզներ, հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված պաստառներ:
11 Սեպտեմբերի 2009
Տիգրան Սուքիասյան. հայրենասեր երաժիշտ ու մշակույթի նվիրյալ
Ս. թ. լրացել է Թեհրանի հայ մշակութային “Սիփան” միության “Կոմիտաս” երգչախմբի հիմնադրման 30-ամյակը և երգչախմբի հիմնադիր, իրանահայ վաստակաշատ երաժիշտ, խմբավար Տիգրան Սուքիասյանի ստեղծագործական գործունեության 50- ամյա հոբելյանը:
Որդեգրվելով ազգային մշակույթի տարածման սկզբունքին` Տիգրան Սուքիասյանը մեծ ներդրում ունի հայ ազգային երգն օտար հանդիսատեսին հասցնելու հայրենանվեր գործում: Մեծ հայրենասերը համոզված է, որ “հայ մշակույթի հիմքերից են մեր ազգային երգն ու երաժշտությունը, որոնք կրում են մեր ինքնուրույնության և հանճարի կնիքը”:
10 Սեպտեմբերի 2009
Մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, արդեն 3-րդ անգամ (այս տարի սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 23-ը) անցկացնում է ավանդական դարձած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնի սկիզբը կազդարարվի սեպտեմբերի 11-ին` Տ. Մանսուրյանի (Պարտիտա, Կոնցերտ ալտի և նվագախմբի համար թիվ 2) և Շոստակովիչի (Սիմֆոնիա թիվ 5) գործերի կատարումներով: Հանդես կգա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես կգա աշխարհի բեմերում իր ինքնատիպ կատարումներով հանդիսատեսի ջերմ ծափահարություններին արժանացած տաղանդաշատ ալտահար Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ), ով Հայաստան է ժամանել 14 տարվա բացակայությունից հետո:
10 Սեպտեմբերի 2009
Նվիրատվություն Հայաստանի պատմության թանգարանին
ՀՀ ազգային հերոսներ Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի գոր¬ծու¬նեությունը լուսաբանող մեծաքանակ վավերագրեր մեր ժողովրդի պատմության ճակատագրական շրջադարձերի բերումով գտնվում և պահպանվում են Բուլղարիայի Հանրապետության արխիվների պետական գործակալության պահոցներում /Բուլղարիայի ազգային արխիվ և Վելիկո Տիրնովոյի ռազմա-պատմական արխիվ/ : Եվ այսօր, պաշտոնական արարողությամբ, մասնակցությամբ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովի և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի, Հայաստանի պատմության թան¬գարանին և Հայաստանի ազգային արխիվին են հանձնվում այդ կարևորագույն վավերագրերի պատճեները: