change language
navigation map
portal
text
22 Սեպտեմբերի 2010

Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոն

Անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 17-ը

10 Սեպտեմբերի 2010

4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոն

անց է կացվում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

09 Սեպտեմբերի 2010

<<ՌեԱնիմանիա>> միջազգային անիմացիոն կինոփառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 9-13-ը

07 Սեպտեմբերի 2010

2-րդ Հայ- Ավստրիական երաժշտական փառատոն

Անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Վերին Ավստրիայի գավառապետ` դոկտոր Յոսեֆ Փյուռինգերի հովանու ներքո սեպտեմբերի 7-ից 16-ը

26 Օգոստոսի 2010

Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը

Օգոստոսի 26-ին, ժամը 19:00-ին Հայաստանի պարի պետական անսամբլը /գլխավոր պարուսույց` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան/ համերգային ծրագրով հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

30 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումները

18 Հունիսի 2010

ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում է

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 18-ին ներկայացնում են դասական երաժշտության համերգ` մասնակցությամբ Ալեքսանդր Տրեգերի (դիրիժոր, ԱՄՆ), Ամիր Մահյար Մորադիի (դաշնամուր, Իրան)

28 Մայիսի 2010

Համերգ նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 28-ին ` ժամը 19:00 –ին կներկայացնեն համերգ` նվիրված ՀՀ Հանրապետության տոնին:

23 Մայիսի 2010

Վարդատոն` նվիրված Սայաթ-Նովային

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը ս.թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին /Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ/ հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Համերգային ծրագիրը ներկայացնում է <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Գեղ.ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյան:

text

Սկիզբ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44
15 Փետրվարի 2009

Առաջին անգամ Հայաստանում` “ART EXPO” -Արվեստների ցուցահանդես

Առաջին անգամ Հայաստանում` “ART EXPO” -Արվեստների ցուցահանդես ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ “ԷՔՍՊՈՄԵԴԻԱ” ցուցահանդեսների նախագծման կենտրոնը 2009 թ. փետրվարի 13-14-ը Հայաստանի նկարիչների միությունում անցկացրեց “ART EXPO” ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեց արվեստի տարբեր ոլորտներում 2008 թ. իրականացված ծրագրեր, մշակութային արտադրանք, ինչպես նաև` 2009 թ. նախագծեր:

08 Փետրվարի 2009

Ն. Պերեյասլովի հայաստանյան տպավորությունները “Слово об Армении” խորագրով` “Ветер странствий” ղազախական ամսագրի էջերում

Ն. Պերեյասլովի  հայաստանյան տպավորությունները “Слово об Армении” խորագրով` “Ветер странствий” ղազախական ամսագրի էջերում 2008թ. սեպտեմբերին Հայաստանում անցկացվեց արդեն ավանդական դարձած “Ռուսական խոսքի օրեր” ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան այցելեցին ռուս անվանի գրողներ և գրականագետներ: Պատվիրակության կազմում էր նաև Ռուսաստանի գրողների միության վարչության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, ով իր հայաստանյան տպավորությունները “Ռուսական խոսքի օրեր”-ի մասին ակնարկների ձևով “Период цветения кипрея” и “Русское слово у подножия Арарата” գրի է առել և տպագրել “День литературы” և “Литературная Россия” թերթերոմ, նաև մի շարք ինտերնետային հրապարակումներում:

06 Փետրվարի 2009

Երևանյան առաջնախաղ

Երևանյան առաջնախաղ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ գրող, կինոսցենարիստ, դրամատուրգ Արմեն Վաթյանի “Պետերբուրգյան սինդրոմ” ռոմանտիկ կատակերգության երևանյան առաջնախաղը: Մեր հայրենակցի հեղինակած կատակերգության պիտերյան մեկնաբանությունը դիտում էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

06 Փետրվարի 2009

“Մշակութային կրթության աջակցության” հիմնադրամի շնորհանդես

“Մշակութային կրթության աջակցության” հիմնադրամի շնորհանդես Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանի, հիմնադրամի հիմնադիր անդամների, մարզային ներկայացուցիչների, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների դասատուների մասնակցությամբ տեղի ունեցավ “Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի” շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկան հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը, ոլորտի վաստակաշատ մասնագետներ ու մանկավարժներ:

06 Փետրվարի 2009

Հնդկաստանում Հայաստանի մշակույթի օրեր

Հայաստան - Հնդկաստան միջգերատեսչական պայմանագրին համապատասխան՝ ս.թ. հունվարի 27-ից փետրվարի 5-ը Հնդկաստանում անցկացվեց Հայաստանի մշակույթի շաբաթ: Հայկական պատվիրակությունը (թվով 13 հոգի) գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը: Մշակութային շաբաթվա ընթացքում, փետրվարի 3-ին, Նյու Դելիի Սաթիա Սայ կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների և մենապարողների` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների, բալետային մենապարերի համերգ, որին ներկա էին նաև Հնդկաստանում հավատարմագրված բազմաթիվ երկրների դեսպաններ, դիվանագետներ:

05 Փետրվարի 2009

Մշակութային ժառանգությունը հայ-թուրքական երկխոսության պլատֆորմ

Մշակութային ժառանգությունը հայ-թուրքական  երկխոսության պլատֆորմ Գոհունակությամբ արձանագրելով Թուրքիայում տարվող քաղաքականության փոփոխությունները իր վարչական տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ և ողջունելի համարելով այդ ժառանգության կոնսերվացման և վերականգնողական աշխատանքների ծավալների ընդլայնումը, ժառանգության հայ պահապանները, այնուհանդերձ մտահոգ են այդ երկրի տարածքում գտնվող նշանավոր հուշարձանախմբերի ճակատագրով: Դրանցից շատերի պահպանությունը վտանգված է ինչպես բնական սպառնալիքների /հողմնահարում, բնական ծերացում, հրաբխային ակտիվություն, ջրաթափանցում, երկրաբանական անկայունություն և այլն/, այնպես էլ մարդու գործունեության հետ կապված վնասների /հասարակական գիտակցության բացակայություն, ոչ պատշաճ խնամք, վանդալիզմ, գանձագողություն և այլն/ պատճառով:

26 Հունվարի 2009

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը 80 տարեկան է

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը 80 տարեկան է Կարծես երեկ էր, որ մենք մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Պետական Ակադեմիական կապելլայի 70-ամյակը: Այս տարիների զգալի բեռը մոտ հինգ տասնամյակ Հովհաննես Չեքիջյանի ուսերին է: Շարունակելով Կարա-Մուրզայի, Մ.Եկմալյանի, Մեծն Կոմիտասի ավանդները, Հայաստանի Պետական երգչախմբի հիմնադրման օրվանից` 1937 թվին մեծանուն երաժիշտներ Թաթուլ Ալթունյանից և Արամ Տեր-Հովհաննիսյանից հետո` 1961 թվից մինչև օրս կապելլան մեծ վարպետությամբ ղեկավարում է Հ.Չեքիջյանը: Այդ նույն թվին Ստամբուլից Երևան է գալիս 33-ամյա Հովհաննես Չեքիջյանը:

24 Հունվարի 2009

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում...

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում... Հունվարի 24-ին լրացավ Պարույր Սևակի 85 - ամյակը: Գրողի ծննդավայրն այդ օրը մարդաշատ էր: Զանգակատուն էին ժամանել գրողներ, արվեստագետներ, պաշտոնատար անձինք, հոգևոր դասի ներկայացուցիչներ, սևակյան գրչի երկրպագուներ, բարեկամներ, աշակերտներ...:

20 Հունվարի 2009

Սիլվա Կապուտիկյան - 90

Սիլվա Կապուտիկյան - 90 Այսօր` հայ հասարակայնությունը մեծ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա առթիվ սիրո, երախտագիտության ու հարգանքի տուրք մատուցեց այցելելով Կոմիտասի այգու պանթեոն` մեծ բանաստեղծուհու շիրմին, այնուհետև` Բաղրամյան 1-ին անցուղի, բն 26, այժմ` Ս. Կապուտիկյան հասցեի արդեն նրա տուն –թանգարան, որտեղ շատերը եղել էին բազում անգամներ, վայելելով Սիլվա Կապուտիկյանի ջերմ հյուրընկալությունը:

20 Հունվարի 2009

Խոնարհում մեծ բանաստեղծուհու, քաղաքացու ու մեծ հայուհու հիշատակին

Խոնարհում մեծ բանաստեղծուհու, քաղաքացու ու մեծ հայուհու հիշատակին Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա առթիվ` հիշատակի արարողությանը մասնակցելու էր եկել սփյուռքահայ գրող, հրապարակախոս, գրականագետ Երվանդ Ազատյանը, ով Կոմիտասի անվան այգու պանթեոնում իր սրտի խոսքը հղեց Սիլվայապաշտ բարեկամներին: Հայրենի մտաւորականութեան եւ մեր հայրենական ժողովուրդին հետ ծանր պարտքն ունիմ այսօր բերելու խօսքը մեր սփիւռքի հարազատներուն, սփիւռք, որուն ճանաչողութեան ու կենսաւորման մէջ անգնահատելի առաքելութիւն մըն է, որ իրականացուցած էր բանաստեղծուհին։

16 Հունվարի 2009

"Մերսի"՝ Ֆրանսիայում Հայաստանի տարին լավագույնս կազմակերպելու համար

"Մերսի"՝ Ֆրանսիայում Հայաստանի տարին լավագույնս կազմակերպելու համար Մեկ տարուց ավելի է անցել Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների ավարտից, սակայն արձագանքներն ու «մերսիները» դեռ շարունակվում են։ Ֆրանսիայում Հայաստանի տարին լավագույնս կազմակերպելու համար ֆրանսիական կառավարությունը պարգեւներ է շնորհել հայ մշակույթի մի շարք գործիչների։

12 Հունվարի 2009

Հաշվետու ասուլիս` ՀՀ մշակույթի նախարարության 2008 թ. գործունեության վերաբերյալ

Հաշվետու ասուլիս` ՀՀ մշակույթի նախարարության 2008 թ. գործունեության վերաբերյալ Հ. Թումանյանի տուն-թանգարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հաշվետու ասուլիսը, որի ավարտին` մշակույթի տարբեր ասպարեզներում տարվա լավագույն 9 ծրագրեր նախարարի կողմից արժանացան պատվոգրերի ու դրվատական խոսքերի: Նախարարը ասուլիսի մասնակիցներին ծանոթացրեց նաև 2009 թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում մշակույթի նախարարության կողմից լրագրողների և ԶԼՄ-ների համար հայտարարվող մրցույթին:

30 Դեկտեմբերի 2008

"Մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում" կլոր սեղանի մասնակիցների հայտարարությունը

Մենք՝ 2008 թ. դեկտեմբերի 3-5-ը Երևանում և Օշականում /Հայաստանի Հանրապետություն/ կազմակերպված “Մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում” կլոր սեղանի մասնակիցներս, Հայտարարում ենք, որ կլոր սեղանի ընթացքում ներկայացված զեկուցումները, դրանց քննարկումները և մտքերի փոխանակությունը հերթական անգամ դրսևորեցին հայկական մշակութային ժառանգության արժևորման կարևորությունը և ժառանգության նկատմամբ առավել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտությունը, մասնավորապես պահպանության, գիտական ուսումնասիրությունների և հնագիտական հետազոտությունների ընթացքում:

26 Դեկտեմբերի 2008

Հայաստանում է ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը

Հայաստանում է ֆրանսահայ բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական ծրագրի շրջանակներում անցկացվեց “Հայկական միջազգային թատերական նախագիծ” կլոր սեղան հայ և օտարազգի թատերական գործիչների և ռեժիսորների մասնակցությամբ / 2008 թ. դեկտեմբերի 19-26-ը, 2009 թ. /

24 Դեկտեմբերի 2008

Ներկայացվեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան

Ներկայացվեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նավագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարեցին Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան` ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

19 Դեկտեմբերի 2008

Հակոբ Կոջոյան- 125 (1883թ. Ախալցխա - 1959 թ. Երևան)

Հակոբ Կոջոյան- 125 (1883թ. Ախալցխա - 1959 թ. Երևան) Ս.թ. դեկտեմբերի 19-ին ՀԱՊ-ում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես: Վլադիկավկազի ուսումնարանում, Մոսկվայում Պրուսովի արվեստանոցում, ապա նաև Մյունխենի Անտոն Աշբեի Գեղարվեստական ստուդիայում ու 1905թ.` Մյունխենի Գեղարվեստական ակադեմիայում ուսանած նկարչի գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել. գրաֆիկա, գեղանկար, կիրառական արվեստ, բեմանկարչություն, մանկավարժություն: Կոջոյանը պատկանել է ավանդույթ ստեղծող արվեստագետների թվին, և դա է նրա գլխավոր վաստակը:



Փնտրվող բառ կամ արտահայտություն
ամիս տարի 




to_start սկիզբ
to_top վերև