20 Նոյեմբերի 2008
Մեկնարկեց երիտասարդ թատերական ռիժիսուրայի երրորդ հանրապետական փառատոն
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը նոյեմբերի 21-28-ը անց են կացնում երիտասարդ թատերական ռիժիսուրայի երրորդ հանրապետական փառատոնը։ Երիտասարդ ստեղծագործողների /բեմադրիչ, դերասան և թատերական նկարիչ/ առաջին հանրապետական փառատոնը անցկացվել է 2006թ. Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ:
2007թ. հանրապետական երկրորդ փառատոնը նվիրվել է երիտասարդ բեմադրիչներին և անցկացվել է Գյումրիում:
19 Նոյեմբերի 2008
Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց ՀՀ ազգային փոքրամասնություների արվեստի յոթերորդ ցուցահանդեսը
Ցուցահանդեսում ներկայացվում են Հայաստանում բնակվող ազգային 11 փոքրամասնությունների գեղանկարչության, քանդակի և դեկորատիվ կիրառական արվեստի / ձեռագործ, գորգ, կարպետ, տիկնիկագործություն, փայտի, մետաղի մշակում, խեցեղեն, երաժշտական գործիքներ, մանրակերտեր և այլ ստեղծագործություններ/ շուրջ 300 նմուշներ: Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 19-ից 22-ը։ Ցուցահանդեսի ավարտին` լավագույն աշխատանքների հեղինակները ՀՀ մշակույթի նախարարության կողմից կպարգևատրվեն պատվոգրերով և կստանան խրախուսական մրցանակներ
17 Նոյեմբերի 2008
Ընդունել է ՀՀ մշակույթի նախարարը
ՀՀ մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանը ընդունեց Ֆրանսիայի Վանդեի դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ ֆիլիպ դե Վիլիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Գլխավոր խորհրդի փոխնախագահ, միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Դոմինիկ Սուշեն, միջազգային համագործակցության հանձնաժողովի փոխնախաագհ Ֆրանսուա Բոնը, Գլխավոր խորհրդի փոխնախագահ, սոցիալ-սանիտարական հարցերի հանձնաժողովի նախագահ Վերոնիկ Բեսսը, մշակույթի բաժնի տնօրեն Բրունո Սելլիեն, միջազգային հարաբերությունների բաժնի պետ Մաքսիմ Անրի-Ռուսոն, □Վանդեայի ամսաագիր□ հանդեսի գլխավոր խմբագիր Լյուդովիկ Ռոբեն, Վանդեա-Հայաստան ընկերության նախագահ Ֆրանսուազ Գովճյանը, պատմական ուսումնասիրություննեի Վանդեայի կոնտրոնի տնօրեն Ալեն Ժերարը, պաշտոնական այլ անձինք:
17 Նոյեմբերի 2008
Մեկնարկեց Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական առաջին մրցույթը
Դասական երաժշտարվեստի ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև Գոհար Գասպարյանի հիշատակը արժանվույնս մեծարելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 14-ը անցկացվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթը:
17 Նոյեմբերի 2008
Գիտաժողվ՝ նվիրված ավանդական արվեստներին
Ավանդական արվեստների և փառատոների համաշխարհային կոնգրեսի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 10-16-ը Ստամբուլում կայացավ գիտաժողով, որին Հայաստանից մասնակցեց ՀՀ մշակույթի նախարարության “Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնը”:
16 Նոյեմբերի 2008
Բարսեղ Թումանյանի 50-ամյակին նվիրված համերգ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ XI-ի հեռանկարներ 9-րդ երաժշտական միջազգային փառատոնը անցկացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի 50-ամյակին նվիրված համերգ: Օպերային արվեստում ունեցած ակնառու ձեռքբերումների համար, ինչպես նաև ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ, նա պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
13 Նոյեմբերի 2008
Վարպետության բաց դասեր` մարզերի արվեստի և երաժշտական դպրոցների ուսուցիչների համար
ՀՀ մշակույթի նախարարության “Մշակությաին կրթության աջակցության հիմնադրամը” ս.թ. նոյեմբերի 12-18-ը անցկացնում է վարպետության բաց դասեր` Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերի և Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների ուսուցիչների համար / թվով 400 մասնակից/` կերպարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ մասնագիտություններով:
11 Նոյեմբերի 2008
“Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնը` Հալեպում
Երևանի Քաղաքապետարանի “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնը (թվով` 12 մասնակից) Համազգային հայ կրթական և մշակութային միության Սիրիայի շրջանային վարչության հրավերով ս. թ. նոյեմբերի 4-11-ը Մ. Պանյոլի “Հացթուխի կինը” ներկայացմամբ հյուրախաղերով հանդես է եկել Հալեպում:
11 Նոյեմբերի 2008
Միջոցառումներ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Զարեհ Սահակյանցի հիշատակին
Լրացավ Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Զարեհ Սահակյանցի ծննդյան 75-ամյա հոբելյանը:
Այսօր, Բաղրամյան 68 հասցեում բացվեց Զ. Սահակյանցի հուշատախտակը: Այնտեղ էին հավաքվել նրա արվեստի երկրպագուները, աշակերտները, գործի շարունակողներն ու բարեկամները` գնահատանքի և երախտիքի իրենց խոսքը հղելու վաստակաշատ արվեստագետին ու ուսուցչին:
10 Նոյեմբերի 2008
Վերնատան վերհուշ
“Թումանյանն այցելում է Իսահակյանին”. այս խորագիրն է կրում ՀՀ մշակույթի նախարարության Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի, ցուցահանդեսային կենտրոնի և Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն թանգարանի նախաձեռնած համատեղ թատերականացված միջոցառումը, որը իրականացվեց Գյումրիում` նոյեմբերի 9-ին, “Թանգարան անիվների վրա” ծրագրի շրջանակներում և նվիրվեց երկրաշարժի 20-րդ տարելիցին:
08 Նոյեմբերի 2008
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը 50 տարեկան է
“Մոսկվա” կինոթատրոնի մեծ դահլիճում, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համատեղ նախաձեռնությամբ նշվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը 50 -ամյա հոբելյանը:
Միջոցառմանը շնորհավորական խոսքով և ելույթներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը:
Այդ օրը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ստեղծման 50-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև կինոարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած ակնառու վաստակի համար ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեցին`
07 Նոյեմբերի 2008
Ամփոփվեցին Սաքսոֆոնահարների հանրապետական 1-ին մրցույթի արդյունքները:
Նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ գալա համերգ, որին մասնակցեցին մրցույթում ակնառու հաջողություններ արձանագրած` մրցանակակիր երիտասարդ սաքսոֆոնահարները: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ սաքսոֆոնահարների հանրապետական 1-ին մրցույթի հաղթողներ ճանաչվեցին.
05 Նոյեմբերի 2008
Ավարտվեցին ԱՊՀ մասնակից երկրների 5-րդ երիտասարդական “Դելփյան խաղերը”
2008 թ. հոկտենբերի 20-26-ը ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կազմակերպված ԱՊՀ մասնակից երկրների 5-րդ երիտասարդական “Դելփյան խաղերին”, որոնց մասնակցել են 11 երկրների պատվիրակություններ: Վերոնշյալ խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունում ընդգրկված13 մասնակիցները` Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից, Կոտայքից/ տարիքային 2 խմբով. 10-15տարեկան` կրտսեր, 16-21 տարեկան` ավագ խումբ/ ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և նվաճել մրցանակներ ու մեդալներ
04 Նոյեմբերի 2008
"Վարք հիմարաց" - մինի օպերա` երկու արարից
4 խաղերգ ըստ Հովհաննես Թումանյանի “Խելոքն ու հիմարը”, “Բարեկենդանը “, “Անբան Հուռին”, “Կիկոսը “ հեքիաթների:
Հնագույն երաժշտության “Տաղարան” համույթը ս. թ. նոյեմբերի 5-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը երաժշտասեր հասարակության դատին կհանձնի, հայրենի կատարողական անդաստանում որպես փորձարարություն, մեր բանահյուսության /հեքիաթներ/ մի քանի նմուշներ` խաղերգերի ձևով կամ ժանրում /այլ կերպ ասած` մինի օպերաներ/:
31 Հոկտեմբերի 2008
Ներկայացվեց երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնը
ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը` Հայաստանում կամերային երաժշտության խթանման և երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման նպատակով ս.թ. նոյեմբերի 2-9-ը անցկացնում է Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնը:
Փառատոնին ընդգրկվել են երաժշտական կրթությամբ մինչև 35 տարեկան 28 հեղինակ- կոմպոզիտորների կամերային ժանրում գրված մեկական ստեղծագործություն:
31 Հոկտեմբերի 2008
Նախարարությունը կազմակերպել է սաքսոֆոնահարների հանրապետական 1-ին մրցույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, “Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիա” ՀԿ-ն նոյեմբերի 1-6-ը Երևանում անցկացնnում են Սաքսոֆոնահարների հանրապետական 1-ին մրցույթը:Նախաձեռնելով Հայաստանի սաքսոֆոնահարների առաջին մրցույթը, կազմակերպիչները հետամուտ են հանրապետությունում բարձրացնելու հետաքրքրությունը սաքսոֆոնի նկատմամբ, սատարելու փողային և մասնավորապես, սաքսոֆոնային կատարողականության զարգացմանը երիտասարդության շրջանում: