02 Օգոստոսի 2008
Ժամանակակից գեղանկարիչ, դիմանկարիչ Ժան -Պիեռ Սեֆերյանի անհատական ցուցահանդեսի բացումը
Օգոստոսի 2-ին Ազգային պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ գեղանկարիչ Ժան -Պիեռ Սեֆերյանի անհատական ցուցահանդեսը։ Երևանում Ժան-Պիեռ Սեֆերյանը հայ արվեստասեր հասարակությանը ներկայանում է առաջին անգամ` 28 գեղանկարչական աշխատանքներով:
30 Հուլիսի 2008
“Մեկ ազգ մեկ մշակույթ” համահայկական մշակույթի III փառատոնը կմեկնարկի օգոստոսի 17 ին.
2008 թվականին իրականացվող “Մեկ ազգ, մեկ մշակույթը” փոքր ինչ փոխված ձևաչափով նպատակ ունի մշակույթի գործիչների փոխայցելություններին և համատեղ միջոցառումներին զուգընթաց ձեռնարկել միջոցներ և իրականացնել միջոցառումներ, որոնք միտված կլինեն ազգային ինքնության պահպանման, Սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը ազգային մշակույթի պահպանության գործին ներգրավելու, համահայկական մշակութային ընդհանուր դաշտ ձևավորելու խնդիրների լուծմանը:
30 Հուլիսի 2008
Ներկայացվեց մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի ծրագիրը
Փառատոնը միտված է միջազգային, ամենադեմոկրատական և բոլորին հասկանալի` մնջախաղի լեզվով, ժամանակակից ժամանցային ռեսուրսներով և հարուստ մշակութային ավանդույթներով ներկայանալ աշխարհին և միջազգային հանրությանը: Փառատոնի նպատակներից է համագործակցությունը միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրի հանդիսատեսին հասանելի դարձնելը:
30 Հուլիսի 2008
“Տարոն” մանկապատանեկան գուսանական երգչախումբը արժանացավ բրոնզե մեդալի Համաշխարհային երգչախմբային 5-րդ խաղերում
2008թ. հուլիսի 9-19 Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել են համաշխարհային երգչախմբային 5-րդ խաղերը / օլիմպիադան/: Փառատոնի գլխավոր կազմակերպիչ “Մուզիկա-Մունդի” -ի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ օլիմպիադային մասնակցել է Էջմիածին քաղաքի “Տարոն” մանկապատանեկան գուսանական երգչախումբը: “Տարոն” երգչախումբը հանդես է եկել թվով 28-րդ` Ֆոլկ /Սայաթ-Նովա, Ջիվանի, Հավասի և այլն/ անվանակարգում, 8 փոքրիկ երգիչների կազմով, կիսաեզրափակիչում վաստակելով ոսկե դիպլոմ, իսկ եզրափակիչում` բրոնզե մեդալ:
30 Հուլիսի 2008
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի այցը Ղրիմ
Ս. թ. հուլիսի 28-29-ը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Ուկրաինա և Ղրիմ կատարած աշխատանքային այցի պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է Սբ. Խաչ եկեղեցական համալիրի հիմնադրման և Սբ. Նշան եկեղեցու վերաբացման և օծման հանդիսություններին:
Այցի շրջանակներում քննարկվել են նաև 2008 թ. երկրորդ կեսին Ուկրաինայում կայանալիք Հայ մշակույթի օրերի հստակ ժամկետները, ինչպես նաև 2009 թ. Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացման խնդիրները:
30 Հուլիսի 2008
“Առնո Բաբաջանյան” երգի միջազգային 1-ին փառատոնին ընդառաջ
ՀՀ մշակույթի նախարարությունը, “Առնո Բաբաջանյանի հիշատակի” միջազգային հիմնադրամը և “Օվացիա” պրոդյուսերական կենտրոնը օգոստոսի 9-ին Ծաղկաձորում կազմակերպում են բացօթյա համերգ` “Առնո Բաբաջանյան” երգի առաջին միջազգային փառատոնին ընդառաջ:
28 Հուլիսի 2008
Տեղեկատվական վահանակների շնորհանդես Գյումրիում
Գյումրու պատմական կենտրոնում տեղադրված տեղեկատվական վահանակների շնորհանդեսը կայացավ ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16:00-ին՝ Ղորղանյան-Գայ-Գորկի փողոցների հանգույցում: Այն կրում է "Վերածնունդ" կարգախոսը՝ խորհրդանշելով թե՛ քաղաքի պատմության և թե՛ աղետյալ քաղաքի զարթոնքը:
25 Հուլիսի 2008
Ներկայացվեց հնգամյա ծրագիրը
Կառավարության որոշմամբ ս/թ հուլիսի 24-ին հաuտատվել է ՀՀ կառավարության 2008-2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին է ներկայացրել Մշակույթի նախարարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հիմնական դրույթները:
23 Հուլիսի 2008
Հայաստանի մասնակցությունը կերպարվեստի համաշխարհային III-րդ պեկինյան բիենալեին
2008 թ. հուլիսի 8-ին Պեկինում բացվել է Կերպարվեստի համաշխարհային
III-րդ բիենալեն, որը նվիրվել է օլիմպիական խաղերին: Հայաստանը այդ բիենալեին ներկայացվել է չորս արվեստագետնրի մեկական ստեղծագործությունով: Մշակույթի նախարարանության կողմից գործուղված էին Արևիկ Պետրոսյանը և Վահրամ Հարությունյանը, Չինաստանի կողմից հրավիրված էր Կարեն Աղամյանը և ինտեռնետային հայցով ընդգրկված Սուրեն Սա ֆարյանը:
23 Հուլիսի 2008
Հայաստանի պետական “Բարեկամություն” անսամբլ` 20-ամյա հոբելյան
Հուլիսի 25-ին, ժամը 19:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնում տեղի կունենա Հայաստանի պարարվեստի “Բարեկամություն” պետական անսամբլի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգը:
Միջոցառմանը մասնակցում են հայազգի երիտասարդ պարողներ Արսեն Մեհրաբյանը և Վահե Մարտիրոսյանը, ովքեր այժմ աշխատում են եվրոպական հանրահայտ բալետային թատրոններում` Գերմանիա, Շվեյցարիա
23 Հուլիսի 2008
Ազատվել է աշխատանքից
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով հուլիսի 23-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կ. Աղաբեկյանը:
Մինչ մրցույթով թատրոնի նոր տնօրենի նշանակումը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Խաչատրյանը: Գ. Խաչատրյանը ավարտել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը, 1989-96 թթ. աշխատել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որպես դերասան: 1993 թվականից մինչև օրս եղել է Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն:
23 Հուլիսի 2008
Հրաժեշտի հանդիպում Մամուն Հարիրիի հետ
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում ՍԱՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրիի հետ: Պարոն Հարիրին ընդգծեց, որ Հայաստանն ակտիվ մշակութային կյանքով է ապրում, ինչն ապացուցում է տարածաշրջանի մշակութային կենտրոն լինելու իրողությունը:
23 Հուլիսի 2008
Հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Պանդեյի հետ
ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Պանդեյին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մշակույթի նախարարության 2008 թ. ծրագրային միջոցառումներին: Երկուստեք ընդգծվեցին մշակութային փոխանակումները խթանելու ցանկությունը:
23 Հուլիսի 2008
ՀՀ վարչապետի որոշմամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ
21 Հուլիսի 2008
Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Յ. Միլուշևի Հայաստան այցի արդյունքները
Պրն. Միլուշևը հանդիպում ունեցավ ՀՀ մշակույթի նախարար տկն. Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2008 թ. սեպտեմբերի 15-21-ը Բուլղարիայի մշակույթի նախարարության “Սրեդեց” պատկերասրահում Ս. Փարաջանովի ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները, հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Բուլղարիայի տարվա մշակութային միջոցառումների ծրագիրը, Հայաստանում Յավորովի արձանը տեղադրելու առաջարկությունը, համատեղ կինոծրագրեր իրականացնելու հնարաավուրությունները և այլն:
18 Հուլիսի 2008
Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց
Հուլիսի 18-ին “Ոսկե ծիրան” 5-րդ կինոփառատոնի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս` “Կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց” խորագրով: