20 Մայիսի 2009
Լյուդմիլա Մելիքյան
Տեղեկատվություն միջազգային ասպարեզում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման օրենսդրության մասին։
2003 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի □Ոչ նյութական մշակութային ժառան¬գության պաշտպանության մասին□ հռչակագրի ընդունումից հետո անցել է 4 տարի: Այս ընթացքում մշակութային ժառանգության պահպանման խնդիրներով մտահոգ երկրները վավերացրին հռչակագիրը` հաստատելով իրենց պատրաստակամությունը` աշ¬խար¬հում ընթացող գլոբալացման գործընթացների հորձանուտում պահպանելու ազգային դեմքն ու դիմագիծը, մշակութային բազմազանությունը: Այսօր հռչակագիրը վավերացրել է 82 երկիր, որոնցից կներկայացնենք մեր կողմից ուսումնասիրված 30 երկրի մշակութային օրենսդրություններից մի քանիսը` փորձելով նպաստավոր եզրահանգումներ կատարել նաև մեզ համար:
Հիշյալ երկրների փորձն ու օրենսդրական նոր նախաձեռ¬նությունները մենք պայմանականորեն բաժանել ենք 3 խմբի`
1. երկրներ, որոնք ունեն ընդհանուր մշակութային օրենս¬դրություն,
2. երկրներ, որոնք ունեն օրենսդրություն մշակութային ժա¬ռան¬գության մասին,
3. երկրներ, որոնք ունեն հատուկ օրենսդրություն ոչ նյու¬թական մշակութային ժառանգության մասին և հատուկ կառույցներ, որոնք զբաղվում են այդ բնագավառով:
Քննարկման տեսակետից առավել հետաքրքիր են այն 23 երկրները, որոնք ընդգրկված են 2-րդ և 3-րդ խմբերում, որոնցից էլ մեզ առավել հետաքրքրեց Ալժիրի փորձը:
1998 թ. Ալժիրի Դեմոկրատական Հանրապետությունն ընդու¬նեց օրենք մշակութային ժառանգության մասին, որի 4-րդ գլուխը նվիրված է ոչ նյութական մշակութային սեփականությանը: Հետա¬քրքիր է, որ ընտրվել է ոչ թե □ժառանգություն□, այլ □սեփա¬կանություն□ բառը, որը մեր կարծիքով առավել լավ է ընդգծում երևույթի` տվյալ ժողովրդին պատկանելը: Նշենք նաև, որ Ալժիրն է եղել □Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշպանության մասին□ հռչակագրի ակունքներում, և Ալժիրի ներկայացմամբ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձեռնամուխ եղել այդ փաստաթղթի մշակմանը: Պատա¬հական չէ, որ հռչակագրի ընդունումից ընդամենը 4 ամիս անց Ալժիրն, առաջինը լինենով, վավերացրեց այն: Այս առումով հետա¬քրք¬րական է Ալժիրի կողմից ընդունված 2 օրենքների գոյությունը, որոնք երկուսն էլ ընդունվել են 2003 թ.` ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային տվյալների բանկի ստեղծման, ապա նյութական և ոչ նյութական մշակութային սեփականության մասին:
Այսօր Ալժիրը նախապատրաստվում է ընդունել շատ հետա¬քրքիր մի օրենք կամ իրավական ակտ՝ կենդանի մարդկային գանձերի պաշտպանության մասին. հասկանալի է, որ խոսքը վերաբերում է մշակույթի կենդանի կրողներին:
Հետաքրքիր է նաև մշակութային ժառանգությանը նվիրված Բելգիայի մշակութային օրենսդրությունը: Հետևելով ազգային մշակույթի մասին դեկրետի դրույթներին` 1998 թ. Բելգիայում հիմնադրվել է ժողովրդական մշակույթի ուսուցման ֆլամանդական կենտրոն, որի գործառույթներն են փաստաթղթավորումը, բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը Ֆլանդրիայում: Կենտրոնը` որպես հովանավոր, հանդես է գալիս մի քանի հաստատությունների համար, որոնք իրար մեջ բաժանել են ազգային ժառանգության ուսումնասիրությունների այն ոլորտներն ու տեսակները, որոնք կարիք ունեն պաշտպանության:
2002 թ. Բելգիայում ֆրանսիական համայնքի նախաձեռնու¬թյամբ ընդունվել է Վալոնի դեկրետը, որի 7-րդ գլուխը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մի քանի խնդիրներ, մասնավորապես` ֆրանսիական մշակութային ժառան¬գության պահպանմանը նվիրված հարցեր Բելգիայում` իր բոլոր դրսևորումներով` կենդանի, շարժական, բանավոր:
Դեկրետն ունի 3 հիմնական դրույթ.
1. Ֆրանսիական համայնքի կենդանի մշակույթի գանձերը,
2. Ֆրանսիական համայնքի բանավոր և ոչ նյութական մշակույթի գլուխգործոցները,
3. Ֆրանսիական համանքի բանավոր և ոչ նյութական մշակու¬թային ժառանգության տարածքները:
Կանգ չառնելով դեկրետում ամրագրված բնագավառների բա¬ժանման, դասակարգման վրա` ասենք միայն, որ դեկրետում ուղղակիորեն նշված են ֆինանսական այն որոշակի միջոցները, որոնք անհրաժեշտ են մշակութային տարածքների պահպանման, դրանց հանրահռչակման համար: Դեկրետում ամրագրված է նաև, որ ֆրանսիական համայնքը ընտրում է իր տարածքում պահպանված ակնառու օրինակները` որպես մարդկության գլուխգործոցներ, և ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատմանը, որն այսօր բացակա¬յում է մեր օրենքում: Այստեղից կարելի է ենթադրել, թե տվյալ ուղղությամբ որքան անելիք կարող են ունենալ հայ համայնքները արտերկրում:
Հետաքրքրություն ներկայացնող մյուս երկիրը Բոլիվիան է, որը 1994 թ. ընդունել է օրենք, որով Օռուռո քաղաքը հռչակվել է Բոլիվիայի ֆոլկլորի կենտրոն: Հարց է ծագում. ինչու՞ միայն մեկ քաղաք` մի մեծ պետության մեջ: Երևի կա առավել խորը ուսումնա¬սիրության կարիք: Եթե այդ սկզբունքով առաջնորդվելու լինենք, ապա Հայաստանում քանի՞ քաղաք, բնակավայր, տարածք կարող է հռչակվել ֆոլկլորի կենտրոն: Բոլիվիայի օրենսդրության մեջ հետաքրքիր է մի փաստ ևս: 1987 թ. ընդունվել է ազգային բժշկության մասին որոշում, ըստ որի` Կալավայա քաղաքում ստեղծվել է ազգային բժշկության ինստիտուտ, որը ղեկավարվում և հովանավորվում է պետության կողմից: Փաստը հետաքրքրական է նրանով, որ այս որոշումն ընկալվում է որպես մշակութային օրենս¬դրու¬թյունը համալրող քայլ և դիտարկվում որպես մշակութային հայեցակետ:
Այս բնագավառում հետաքրքրական է նաև Չինաստանի օրենսդրությունը: Դեռևս 1997 թ. չին օրենսդիրներն ընդունել են մի քանի կարգավորիչ ակտեր ազգային արհեստների պաշտ¬պա¬նության, իսկ 1998 թ.` օրենք Չինաստանի էթնիկ և ժողովրդական մշակույթի պահպանության մասին: Վերջինս 2003 թ. հռչակագրի ընդունումից հետո մինչև 2006 թ. ավարտը Ժողովրդական կոնգրեսի կողմից պետք է հաստատվեր որպես □Չինաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության մասին□ օրենք: Ցավոք, մենք այսօր չենք կարող ասել գործու՞մ է այն, թե՞ ոչ, քանի որ տեղեկացվա¬ծությունն այդ ուղղությամբ վերջնական չէ:
Հունգարիայում վարվող մշակութային քաղաքականությամբ 1997թ. ընդունվել է □Մշակութային ժառանգության պաշտպանու¬թյան գործում հասարակական պատասխանատվության մասին□ օրենքը, որն, ի թիվս այլ դրույթների, ամրագրել է համայնքներում մշակույթի պաշտպանության մասին միջոցառումների անցկացումը: Ըստ այդ օրենքի` 1998 թ. Հունգարիայում կազմավորվել է մշակութային ժառան¬գության նախարարություն, որը ղեկավարում է Հունգարիայի պետքար¬տու¬ղարը: Նա պատասխանատվություն է կրում ժողովրդական արվեստի և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման համար: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը ներառված է նաև □Մշակութային օրենք և մշակութային քաղաքա¬կանություն□ իրավական ակտում, որտեղ Ժողովրդական արվեստի և ավանդույթի կրթությունը դպրոցական ազգային կրթական ծրագրում ներառված է որպես պարտադիր առարկա: Իսկ ոչ նյութական ժառանգության դասըն¬թացը դասավանդվում է ինստիտուտներում և համալսարաններում:
Մեր տեսանկյունից հետաքրքիր է նաև ճապոնական օրենս¬դրությունը: Դեռևս 1950 թ. Ճապոնիայի օրենսդիրն ընդունել է □Ազգային մշակութային սեփականության մասին□ օրենքը, ըստ որի առանձ¬նացվում է մշակութային 5 խումբ` նյութական արժեքներ, ոչ նյութական արժեքներ, ֆոլկլորային մշակութային ժառանգություն, հուշարձաններ, պատմական շենքերի խմբեր:
Տարիների ընթացքում այդ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են առավել բարձրարվեստ արժեքներին և դրանց կրողների պաշտպանությանը: Թե ճապոնա¬ցիները որքան շուտ են հասկացել այդ արվեստի և այն արարողների պաշտպանության անհրաժեշտության մասին, երևում է փաստից. սրանից 57 տարի առաջ: Ի դեպ, եթե հաշվի առնենք հետպատերազ¬մյան` ատոմային ռումբի պայթյունի իրողությունը, առավել պարզ կդառնա, թե որքան հեռուն նայող ժողովուրդ են ճապոնացիները: Եվ պատահական չէ, որ Դուդուկի ծրագիրը, որն այսօր իրականացվում է Հայաստանում` որպես մարդկության գլուխ¬գործոցներից մեկը, ի կա¬տար է ածվում Ճապոնիայի Կառավա¬րության կողմից տրվող դրամա¬շնորհային միջոցների հաշվին:
Նույնպիսի հեռատեսություն է դրսևորել նաև Լիտվան` դեռ
1999 թ. ընդունելով □Էթնիկ մշակույթի պաշտպանության պետական սկզբունքների մասին□ օրենքը:
Պերուն 2001 թ. ընդունել է □Ազգային ինքնության, ծեսերի և փառատոների մասին□ և □Բնիկ լեզուների ճանաչման, պահպանման և զարգացման մասին□ օրենքները, իսկ 2004 թ.` □Մշակութային ժառան¬գության մասին□ հիմնական օրենքը:
Մի շարք երկրներում, այդ թվում` Վիետնամում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Խորվաթիայում, Պերուում, Սլովակիայում, Մոնղոլիայում և Կորեայում, տարբեր ժամա¬նակներում` դեռևս 1962 թվականից սկսած, ընդունվել են □Մշակութային ժառանգության մասին□, □Մշակութային սեփականու¬թյան պաշտպա¬նության մասին□, □Ազգային ինքնության, ծեսերի և փառատոների մասին□ անվանումներով օրենքները, որոնք բոլորը հետապնդել են մեկ նպատակ` փորձել օրենսդրորեն պահպանել և պաշտպանել այն ամենը, ինչն ազգային է և անկրկնելի:
Ավարտելով տեղեկատվական այս էքսկուրսը` կապված միջազ¬գային ասպարեզում առկա ոչ նյութական մշակութային ժառան¬գության պահպանմանն ուղղված օրենսդրության հետ, ուզում ենք նշել, որ շատ երկրներ այսօր զբաղված են իրենց մշակու¬թային օրենսդրական դաշտի լրացման և հատկապես` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման օրենսդրության խնդիր¬ներով: Այդ ուղղությամբ պատրաստվում են օրենքներ ընդունել Լատվիան, Ռումինիան: Ավելին, Ռումի¬նիան 2006 թ. կազմավորել է ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը գործում է մշակույթի նախարարությանը կից: Հանձնաժողովը համակարգում է այդ բնագավառին առնչվող բոլոր խնդիրները և ներկայացնում համալիր ծրագիր դրանք իրագործելու համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը եկավ լրացնելու այն օրենս¬դրական դաշտը և, կարելի է ասել, այն բացը, որ աշխարհի տարբեր երկրներ ունեին մշակութային ժառանգության պահպանության և պաշտպա¬նության խնդիրների վերաբերյալ: Այս բնագավառը, ինչպես և ցանկացած բնագավառ, ունի ներդրումների և ներդրողների կարիք: Այստեղ նույնպես մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր: Բնագավառին անհրա¬ժեշտ են գործարար կառավարիչներ, որոնք պետք է լայնածավալ գործու¬նեություն իրականացնեն: Միևնույն ժամանակ պետք է ամրապնդվեն ինստիտուցիոնալ կառույցները, որոնք կոչված են պահպանելու այդ ժառանգությունը: Իսկ այս ամենի համար հարկավոր է կատա¬րելագործել օրենսդրական դաշտը, որը, ցավոք, դեռևս անկատար է ամենուրեք: