Warning: getimagesize() [function.getimagesize]: Unable to access ../../file/img/551186422_m.gif in /home/mincult/public_html/heritage/lib/ImageUtils.class.php on line 17

Warning: getimagesize(../../file/img/551186422_m.gif) [function.getimagesize]: failed to open stream: Permission denied in /home/mincult/public_html/heritage/lib/ImageUtils.class.php on line 17

Warning: getimagesize() [function.getimagesize]: Unable to access ../../file/img/551186422_m.gif in /home/mincult/public_html/heritage/lib/ImageUtils.class.php on line 25

Warning: getimagesize(../../file/img/551186422_m.gif) [function.getimagesize]: failed to open stream: Permission denied in /home/mincult/public_html/heritage/lib/ImageUtils.class.php on line 25
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված ծրագրեր / Նորություններ / ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
change language
news

Սկիզբ

12 Մարտի 2010

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված ծրագրեր

2008 թ.-ին իրականացվել են հետևյալ ծրագրեր.
1. Աջակցություն է տրամադրվել "Իմպուլս FM" ռադիոյին ազգային երգին նվիրված ռադիոհաղորդաշարերի իրականացման համար:
2. Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման, վերաորակավորման ծրագրի շրջանակներում` պետական աջակցություն է տրամադրվել ժողովրդական վարպետներ Անահիտ և Անժելա Աբգարյաններին` "Ձեռարվեստի կենտրոն" ստեղծելու նպատակով: Ծրագրին մասնակցել են 40 երեխաներ:
3. Ազգային խաղերի ուսուցում ծրագրի շրջանակներում` պետական աջակցություն է տրամադրվել Էթնո-սպորտ հասարակական կազմակերպությանը` Վանաձորում վարդավառի տոնակատարություն կազմակերպելու նպատակով:
4. Մասնակի աջակցություն է ցուցաբերվել "Գուրգեն Մելիքյանի "Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին"` "Հայկական հուշանվերային գորգի ստեղծում" միջոցառման համար:
5. "Ժողովրդական արվեստի թնագարան" ՊՈԱԿ-ը Խարբերդում իրականացրեց դարբնագործության ուսուցման կենտրոն: Դաընթացին մասնակցեց 7 երիտասարդ:
6. "Մոնարք Թիվի" կազմակերպությունը նկարահանեց 3 ֆիլմ. գորգագործությանը նվիրված "Նախշեր", գինեգործությանը նվիրված "Սա է արիւն իմ" և դարբնությանը նվիրված "Սրբազան զարկեր" ֆիլմերը,
7. "Բարս Մեդիա" կազմակերպությունը նկարահանեց "Լարախաղացություն` կորչող արվեստ" ֆիլմը:
2009 թվականին իրականացված ծրագրերը.
1. Առաջին եռամսյակում ՀՀ մշակույթի նախարարին կից ստեղծվեց ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհուրդ, որի կազմում ներգրավվեցին հանրապետության գիտական և կրթական հաստատությունների ազգագրության, երաժշտագիտության, արվեստագիտության համապատասխան մասնագետները:
2. Տարվա ընթացքում պետական աջակցություն է ցուցաբերվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվում առկա բանահյուսական նյութերի թվայնացման աշխատանքներին:
3. Պետական աջակցություն է տրամադրվել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտին` Գեղարքունիքի մարզում պարերգերի և երաժշտաբանահյուսական նյութերի գրառման նպատակով գիտարշավ կազմակերպելու համար:
4. Հրատարակվել են ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող երեք աշխատություններ` Հ. Խառատյանի "Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանում", "Լուսիկ Ագուլեցու անցյալի մասունքների հավաքածու", Ս. Մկրտչյանի "Տոներ. հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ավանդույթ և արդիականություն)" գրքերը:
5. "Սասուն" ազգագրական երգի - պարի համույթը նկարահանել է սասնա ավանդական "Քերծի" պարը:
6. Իրականացվել է "Ազգային խաղերի ուսուցումը Հայաստանում որպես մշակութային ոչ նյութական ժառանգության յուրացում" ծրագիրը, որի նպատակն է պահպանել և զարգացնել հայ ժողովրդի սպորտային բնույթ կրող ազգային խաղերը: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների և ազգային խաղերի ուսուցում` 100 աշակերտների համար: Երևանում կազմակերպվել է ազգային խաղերի աշակերտական մրցույթ:
7. "Ավանդական տոների վերածնունդ" ՀԿ-ին տրամադրվել է պետական աջակցություն Օշականում "Հայկական ավանդական տոների վերականգնում և փոխանցում" կրթական ծրագրի իրականացման համար, որի նպատակն է ավանդական տոների մասնագիտական վերականգնումը և վերադարձը դեպի կենդանի կենցաղավարում: Կրթական ծրագրին մասնակցել է 30 երեխա: Երեխաներին ուսուցանվել է ավանդական տաղավար տոներից մի քանիսը, ինչպես նաև ձեռարվեստ, կար ու ձև և այլն: Սա ՀՀ մշակույթի նախարարության կողմից առաջին փորձն է էթնո-դպրոցների ստեղծման ուղղությամբ: Ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ:
8. "Ժողովրդական արհեստագործներին պետական աջակցության տրամադրում, երաժտական գործիքներ պատրաստելու և դրանք կիրառելու հմտությունների փոխանցման ծրագրի" շրջանակներում թառահար Հովիկ Սահակյանը իրականացրել է "Հայկական ժողովրդական նվագարանների պատրաստման, վերականգնման և կիրառման ուսուցում" ծրագիրը, որին մասնակցել երաժշտական դպրոցների ժող. գործիքների դասարանների 11 աշակերտներ, որոնք անվանի ժողովրդական նվագարանագործ վարպետներ Բահադուր Պողոսովի (Բ. Պողոսովը հանդիսացել է Սողոմոն Սեյրանյանի թառերը պատրաստող և վերանորոգող վարպետը), Միքայել Սադոևի մոտ անցել են համապատասխան դասընթացներ և ձեռք են բերել թառի, քամանչայի, ուդի, շվիի, սրինգի, դուդուկի պատրաստման նախնական գիտելիքներ: Ծրագիրը հաջողված է, կարելի է դարձնել շարունակական` ընդգրկելով նաև մարզերի երեխաներին, ինչպես նաև` պիլոտային կարգով որևէ հաշմանդամ երեխա:
9. "Շիրակ" հեռուստաընկերությանը տրամադրվել է պետական աջակցություն "Փշրանքներ Շիրակի ամբարից նախագծի անդրանիկ` "Շիրակի բանահյուսությունը" հեռուստահաղորդման պատրաստման նպատակով:
10. Նախարարության նախաձեռնությամբ հայ ժողովրդի ամենակնառու արժեքներից մեկը` "Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը" ազգային հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի "Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում" ընդգրկելու նպատակով:
11. 2009 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ ազգային ժողովը վավերացրեց "Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին" ՀՀ օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով 2009 թ. մշակվեց և ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացվեց "Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին" Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հոկտեմբերի 28-ի ՀՕ-187-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին" ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որն էլ հաստատվեց 2010 թ. հունվարի 15-ի N 8-Ա որոշմամբ:
12. Մշակվել է "Ազգային ինքնության պահպանության և "Սասնա ծռեր" էպոսի հանրահռչակման պետական ծրագիր"` նախատեսված 2010 - 2014 թվականների համար: Ծրագիրը քննարկվում է շահագրգիռ կազմակերպություններում և նրանց կողմից կատարված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակվում է:
13. 2010 թ. մարտի 11-ի նիստում ՀՀ Կառավարության հաստատեց "Ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին" որոշմումը: Ցանկում ընդգրկված են 19 արժեքներ:



to_start սկիզբ
to_top վերև