change language
navigation map
portal
news
     «Ոչ նյութական մշակութային ժառանգություն»-ը բնութագրում է որևէ ժողովրդի բանավոր փոխանցվող ավանդների ամբողջությունը։
     2003 թ. հոկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է «Ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է կոնցվենցիայի 56-րդ անդամ-պետությունը՝ ՀՀ Ազգային ժողովի 2006 թ. մարտի 20-ի վավերացմամբ։
     2006 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը ընդունել է "Ոչ նյութական մշակութային ժառանգության, դրա կենսունակության պաշտպանության մասին" հայեցակարգը, որը նախատեսում է մի շարք գործողություների համալիր ծրագիր։ Ծրագիրն ընդգրկում է ոլորտի իրավափոխհարաբերությունների կարգավորում և ուղղությունների սահմանում, · շահագրգիռ նախարարությունների հետ համագործակցություն, · ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությանն և պաշտպանությանն ուղղված համապատասխան ծրագրերի մշակման հիմքերի ստեղծում, · տեղեկատվական բազայի ստեղծման աշխատանքների կազմակերպում, · անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության համար առաջնային ծախսերի ճշգրտում, · ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված գործողություների ապահովում ՀՀ մարզերում, · մարզերում բնակվող ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներին և արհեստագործներին աջակցության ցուցաբերում, · բանահավաքչական նյութերի հավաքագրման ապահովում, գիտաժողովների և միջոցառումների անցկացում, · ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացմանն ուղղված գիտական աշխատանքների ներկայացում, · աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներով զբաղվող գիտական և հասարակական կազմակերություններին, · ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում, · ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ապահովմանն ուղղված ծրագրերի ընդունում, · ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության գործում հասարակական ներուժի ներգրավում, ցուցակների ճշգրտում, միջազգային փոխանակումների իրականացում · ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով գիտելիքների և հմտությունների փոխանցում, համապատասխան մասնագետների պատրաստում, վերապատրաստում և կադրերով համալրում, · միջազգային մշակութային կապերի սերտացում, ընդլայնում, փոխանակումների կազմակերպում:
lastes_events
21 Մայիսի 2009

Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերին առնչվող հոդվածներ

"Հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգությունը" կայքի "հոդվածաշար" բաժնում տեղադրելու համար ընդունվում են գիտական և հանրամատչելի հոդվածներ և ուսումնասիրություններ:

21 Մայիսի 2009

Մասնագիտական վերապատրաստում Իտալիայում

ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը հայտարարում են մրցույթ Իտալիայում ստեղծագործական մասնագիտությունների գծով կարճաժամկետ վերապատրաստում /մինչև 3 ամիս/ անցնելու համար:

21 Մայիսի 2009

Երիտասարդ կոմպոզիտորների “Շլեզվիգ Հոլշտեյն” փառատոն (Գերմանիա)

20-ամյա պատմություն ունեցող “Շլեզվիգ Հոլշտեյն” երիտասարդ կոմպոզիտորների երաժշտական փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում է 20000 եվրո: Մանրամասների համար այցելել www.shmf.de/competition կայք:

21 Մայիսի 2009

Պատկերապատումի և պատկերի երևանյան 2-րդ միջազգային փառատոն-2009

Երևանում` 2009 թ. հոկտեմբերի 1-3-ը, ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում պատկերապատումի զարգացման միության (ՀՊԶՄ) նախաձեռնությամբ, Մոսկվա կինոթատրոնի սրահում կանցկացվի պատկերապատումի և պատկերի երևանյան 2-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնը: Ցուցահանդեսին զուգահեռ, Հայաստանի նկարիչների միությունում Ֆրանսիայից ժամանած մասնագետների ու հեղինակների մասնակցությամբ կկազմակերպվեն դասընթացներ ու գործնական պարապմունքներ` հայ պատկերապատող նկարիչների համար:

շարունակություն >>
lastes_events
01 Ապրիլի 2010

Ապրիլի 4-ին հայ ժողովուրդը նշում է զատկի տոնը

Զատիկը (Կարմիր Զատիկ) հայոց տոնածիսական համակարգի ավանդական տոներից է: Այն տաղավարային, շարժական տոն է (նշվելու հաստատուն օր չունի) և համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարության տոնին (Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի): Զատիկը ամեն տարի նշվում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը և տոնվում մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում` շարժվելով 35 օրերի միջև։

1821
12 Մարտի 2010

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված ծրագրեր

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում 2007 -2009 թվամանների ծրագրերն իրականացվել են ՀՀ Կառավարույան 2007 թվականի մայիսի 3-ի N 17 արձանագրային որոշման համաձայն: Ծրագրերն իրականացվել են գիտահետազոտական, ուսուցողական, ֆիլմերի նկարահանման և այլ ձևաչափերով:

1818
11 Մարտի 2010

ՀՀ Կառավարության հաստատեց ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

2010 թ. մարտի 11-ի նիստում ՀՀ Կառավարության հաստատեց “Ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին” որոշմումը: Ցանկում ընդգրկված են 19 արժեքներ:

1820
15 Հունվարի 2010

"Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը” ազգային հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում” ընդգրկելու նպատակով

Նախարարության նախաձեռնությամբ հայ ժողովրդի ամենակնառու արժեքներից մեկը` “Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը” ազգային հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում” ընդգրկելու նպատակով:

1819
25 Փետրվարի 2009

ԱՊՀ երկրների միջտարածաշրջանային սեմինար Բիշկեկում

2009 թ. փետրվարի 23-25-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշկեկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի □Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության□ մասին կոնվենցիայի շրջանակներում անցկացվեց ԱՊՀ երկրների աշխատանքային խմբի սեմինարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի հանրապետությունների պատվիրակությունները, ինչպես նաև՝ Կենտրոնական Ասիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի ներկայացուցիչները:

1817
նորությունների արխիվ >>
lastes_events
Աննա Ասատրյան: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ձայնադարանի երաժշտական նմուշների պահպանության խնդիրները
Գառնիկ Գույումջյան: "Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին" ՀՀ օրենքի նախագծի ներկայացում
Լիլի Համբարյան: Ազգային խաղերի ավանդույթի վերականգնման և պահպանման խնդիրներն ու ուղիները. "Վերադարձ արմատներին"։
Իվան Կրուկ: Բելառուսների ոչ նյութական մշակութային ժառանգությունը. Տարածաշրջանային ուսումնասիրության փորձը, պահպանության և սերունդների միջև կապի հաստատման ուղիները։
Նարինե Սոլոմոնյան: Մշակութային ոլորտի իրավական կարգավորմանն ուղղված միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացները. Ոչ նյութական ժառանգություն և արժեհամկարգ
Լյուդմիլա Մելիքյան: Տեղեկատվություն միջազգային ասպարեզում առկա ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման օրենսդրության մասին։
Մարինա Սատոլինա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին հռչակագրի դրույթների տեղայնացման հիմնախնդիրները Բելառուսի հանրապետության ներպետական օրենսդրության մեջ
Ռոբերտ Մինասյան: Հայկական ժողովրդական տոների պահպանումը տուրիզմի միջոցով և դրանց իրավական կարգավորումը։
Մարինա Տակտակիշվիլի: Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրները Վրաստանում։
Զավեն Թագակչյան,: Պետական գործադիր գերատեսչությունների դերն ու նշանակությունը ոչ նյութական մշակութային ժառանգության օրենքի ընդունման և կիրարկման խնդրում։
Ռաֆայել Մելիքյան: Հասարակական կազմակերպությունների դերը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում։
Սարո Սարուխանյան: Ժամանակակից վարպետների փորձի և հմտության փոխանցումը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։
Նինա Մեհրաբյան: Հայերի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Բելոռուսում։
Նազենիկ Սարգսյան: Հայ պարարվեստի և պարագիտության պատմությունը արդի վիճակը և խնդիրները
Գառնիկ Մոմջյան: Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները մշակութային ոլորտում։ Բանաձև՝ ընդունված "Գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ" միջազգային երրորդ գիտապրակտիկ համաժողովի մասնակիցների կողմից։
շարունակություն >>