
|
|
«Ոչ նյութական մշակութային ժառանգություն»-ը բնութագրում է որևէ ժողովրդի բանավոր փոխանցվող ավանդների ամբողջությունը։ 2003 թ. հոկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է «Ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է կոնցվենցիայի 56-րդ անդամ-պետությունը՝ ՀՀ Ազգային ժողովի 2006 թ. մարտի 20-ի վավերացմամբ։ 2006 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը ընդունել է "Ոչ նյութական մշակութային ժառանգության, դրա կենսունակության պաշտպանության մասին" հայեցակարգը, որը նախատեսում է մի շարք գործողություների համալիր ծրագիր։ Ծրագիրն ընդգրկում է ոլորտի իրավափոխհարաբերությունների կարգավորում և ուղղությունների սահմանում, · շահագրգիռ նախարարությունների հետ համագործակցություն, · ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությանն և պաշտպանությանն ուղղված համապատասխան ծրագրերի մշակման հիմքերի ստեղծում, · տեղեկատվական բազայի ստեղծման աշխատանքների կազմակերպում, · անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության համար առաջնային ծախսերի ճշգրտում, · ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված գործողություների ապահովում ՀՀ մարզերում, · մարզերում բնակվող ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներին և արհեստագործներին աջակցության ցուցաբերում, · բանահավաքչական նյութերի հավաքագրման ապահովում, գիտաժողովների և միջոցառումների անցկացում, · ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացմանն ուղղված գիտական աշխատանքների ներկայացում, · աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներով զբաղվող գիտական և հասարակական կազմակերություններին, · ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում, · ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ապահովմանն ուղղված ծրագրերի ընդունում, · ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության գործում հասարակական ներուժի ներգրավում, ցուցակների ճշգրտում, միջազգային փոխանակումների իրականացում · ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով գիտելիքների և հմտությունների փոխանցում, համապատասխան մասնագետների պատրաստում, վերապատրաստում և կադրերով համալրում, · միջազգային մշակութային կապերի սերտացում, ընդլայնում, փոխանակումների կազմակերպում: |